Վետցիկոն (գերմ.՝ Wetzikon), քաղաք Շվեյցարիայում։ Ցյուրիխի կանտոնի Հինվիլ շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Ցյուրիխի բարձրավանդակում, Պֆաֆիկոն լճի ափին։ Զբաղեցնում է 16.7 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 24,513։
Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են նախապատմական ժամանակների մի բնակավայր՝ անմիջականորեն լճի ափին, գերանասյուների վրա կառուցված տներով, ինչպես նաև՝ հին հռոմեական դարաշրջանի կառույցի (villa rustica-ի) ավերակներ[3]։
Պատմական փաստաթղթերում այս բնակավայրը Վետցիկոն անվանումով առաջին անգամ հիշատակվել է 1044 թվականին, իսկ մինչ այդ՝ գյուղն ու նրա մերձակա ամրոցը հայտնի են եղել Ratpoldskilch անվանումով[4]։
Վետցիկոնի նախապատմական ժամանակների բնակավայրը՝ Wetzikon–Robenhausen-ը, որը հայտնաբերել ու հետազոտել է անվանի հնագետ Յակոբ Մեսսիկոմերը (Jakob Messikommer), ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿօ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5]։ Քաղաքի պատմամշակութային հիշարժան հուշարձաններից են նաև՝
տեղական թանգարանը (Ortsmuseum-ը)՝ քարե դարից մինչև մեր օրերն ընդգրկող ցուցանմուշներով[6]
↑Horisberger, Beat; Hedinger, Bettina; Hoek, Florian; Büsser, Roger (2007). Römisches Landleben im Zürcher Oberland - Die Römer in Wetzikon (German). Frauenfeld, Stuttgart, Wien: Verlag Huber. ISBN978-3-7193-1441-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Altdorfer, Werner (1987). Rund um den Bachtel - Heimatkundliches aus dem Zürcher Oberland (German). Wetzikon: Buchverlang der Druckerei Wetzikon AG. ISBN3-85981-138-X.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)