Վեստ Էնդ
Վեստ Էնդ (անգլ.՝ West End), կենտրոնական և արևմտյան Լոնդոնի տարածքն է, որտեղ տեղակայված են քաղաքի գլխավոր տուրիստական վայրերը, խանութները, բիզնես կենտրոնները, կառավարական շենքերն ու զվարճանքի վայրերը՝ ներառյալ Վեստ Էնդի թատրոնները։
Վեստ Էնդ տերմինը օգտագործվել է 19-րդ դարի սկզբին՝ նկարագրելու Չերինգ Քրոսի արևմտյան նորաձև տարածքները[1]։ Վեստ Էնդը զբաղեցնում է Վեստմինստեր (Լոնդոն)ի և Քամդենի համայնքների մի մասը[2]։
Մինչ Լոնդոնյան Սիթին համարվում է Լոնդոնի գլխավոր ֆինանսական և բիզնես կենտրոնը, Վեստ Էնդը քաղաքի հիմնական առևտրային և զվարճանքների կենտրոնն է։ Այն բիզնեսի ամենամեծ կենտրոնացված թաղամասն է Միացյալ Թագավորությունում և հավասարազոր է Նյու Յորքի Միդթաունին, Մադրիդի Պուերտա դել Սոլին, Փարիզի Ելիսեյան դաշտերին կամ Տոկիոյի Սիբույայինին։ Այն նաև համարվում է աշխարհի ամենաթանկ վայրերից մեկը՝ գրասենյակային տարածք վարձելու համար, ինչպես օրինակ Սիլիկոնային հովիտը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղակայված լինելով Հռոմեական Բրիտանիայից և Միջնադարյան Լոնդոնյան Սիթիից դեպի արևմուտք՝ երկար ժամանակ համարվել է հարուստ վերնախավի նստավայրը, քանի որ սովորաբար գտնվում էր Լոնդոնյան Սիթիից բարձրացող ծխի հակառակ մասում[4]։ Բացի այդ այն նաև մոտ էր Վեստմինստերյան պալատին և ընդգրկված էր Վեստմինստեր (Լոնդոն)ում(Լոնդոնի շրջաններից մեկը)։
Զարգացել է 17-րդ, 18-րդ և 19-րդ դարերում, թեև սկզբնապես կառուցվել է որպես պալատների շարք՝ թանկարժեք տներով, նորաձև խանութներով և զվարճանքի վայրերով։ Հոլբորն (փողոց)ի և Քովենթ Գարդենի մոտակա տարածքներում բնակվող աղքատների համայնքները տարհանվել են և վերակառուցվել 19-րդ դարում։
Սահմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Վեստ Էնդը լոնդոնցիների խոսակցական լեզվում օգտագործվող տերմին է և չունի պաշտոնական աշխարհագրական կամ համայնքային սահմանում, նրա ճշգրիտ բաղադրիչ մասերը դեռևս քննարկման մեջ են։ Վեստմինստեր (Լոնդոն)ի քաղաքային խորհրդի 2005 թվականի զեկույցի համաձայն Վեստ Էնդի մեջ ներառվում են հետևյալ տարածքները՝ Քովենթ Գարդենը, Սոհոն, Չայնաթաունը, Լեսթերի հրապարակը, առևտրի կենտրոններ Օքսֆորդ, Ռիջենթ և Բոնդ փողոցների, Թրաֆալգարյան հրապարակի, Ստրենդ փողոցի և Օլդվիչի հարակից տարածքները և «Theatreland» կոչվող թաղամասը[5]։
Ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեստ Էնդի տարածքում կենտրոնացված են Լոնդոնի հետևյալ կառույցները.
- Արվեստի պատկերասրահներ և թանգարաններ
- Կրթական կենտրոններ
- Դեսպանատներ
- Կառավարական շենքեր
- Հյուրանոցներ
- Ինստիտուտներ
- ԶԼՄ հաստատություններ
- Զվարճանքի վայրեր՝ թատրոններ, կինոթատրոններ, գիշերային ակումբներ, բարեր և ռեստորաններ
- Խանութներ
Ամենամյա Լոնդոնյան ամանորյա շքերթը տեղի է ունենում Վեստ Էնդի փողոցներում։
Նշանավոր փողոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբեմարլ սթրիթ
- Բեյքեր սթրիթ
- Բոնդ (փողոց)
- Քարնաբի (փողոց)
- Չերինգ Քրոս սթրիթ
- Դենմարք սթրիթ
- Գաուեր սթրիթ
- Գրեյթ Մարլբորոու սթրիթ
- Գրեյթ Փորթլենդ սթրիթ
- Հարլի (փողոց)
- Հեյմարքեթ
- Հայ Հոլբորն
- Քինգս Րոուդ
- Քինգսվեյ
- Օուլդ Քոմփթոն սթրիթ
- Օքսֆորդ (փողոց)
- Փարք Լեյն փողոց
- Փիքադիլի (փողոց)
- Ռիջենթ (փողոց)
- Սեվիլ Րոու
- Շաֆթսբերի պողոտա
- Ստրենդ (փողոց)
- Թոթթենհեմ Քորթ սթրիթ
- Վարդոր սթրիթ
Նշանավոր հրապարակներ և կրկեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեստ Էնդը հայտնի է իր նշանավոր հրապարակներով և կրկեսներով՝
- Բարքլիի հրապարակ
- Քեմբրիջի կրկես
- Գրոուվների հրապարակ
- Հայդ Փարք անկյուն
- Լեսթերի հրապարակ
- Մանչեսթերի հրապարակ
- Մարմարե կամար
- Օքսֆորդ (փողոց)ի կրկես
- Պիկադիլի հրապարակ
- Ռասելի հրապարակ
- Սոհոյի հրապարակ
- Սուրբ Գիլսի կրկես
- Թրաֆալգարյան հրապարակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mills, A., Oxford Dictionary of London Place Names, (2001)
- ↑ Greater London Authority, London Plan: The Sub Regions(չաշխատող հղում)
- ↑ https://www.bloomberg.com/bw/articles/2014-12-04/venture-capital-sand-hill-road-rules-silicon-valley"Venture Capital: Sand Hill Road Rules the Valley". Bloomberg News. 4 December 2014. Retrieved 19 April 2015.
- ↑ Robert O. Bucholz and Joseph P. Ward: London: A Social and Cultural History, 1550–1750. Cambridge: Cambridge University Press 2012, p. 333
- ↑ for the West End(չաշխատող հղում) (PDF), Westminster City Council, October 2005, retrieved 14 December 2016
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- London West End Things to do General overview of what to do in the West End
- «- Мюзиклы Вест-Энда» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- «Путеводитель по театрам Лондона» (անգլերեն).
- «Театры Вест-Энда» (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստ Էնդ» հոդվածին։ |
|