Jump to content

Վենգրուվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վենգրուվ
Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքWęgrów County?
Մակերես35,45 կմ²
Բնակչություն11 993 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ07-100
Պաշտոնական կայքwegrow.com.pl
Վենգրուվ (Լեհաստան)##
Վենգրուվ (Լեհաստան)

Վենգրուվ (նաև՝ Վենգրով, լեհ.՝ Węgrów), քաղաք և քաղաքային գմինա Լեհաստանի Մազովեցյան վոևոդությունում. նույնանուն պովյատի (գավառի) վարչական կենտրոնն է։ Գտնվում է Լիվեց գետի ափին։ Զբաղեցնում է 35,45 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի դկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 641[2]։

Պատմական փաստաթղթերում Վենգրուվն առաջին անգամ հիշատակվել է 1414 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 1441 թվականին։ Դրանից երկու տարի անց Կազիմիր Չորրորդ թագավորը բնակավայրը զիջել է իշխան Բոլեսլավ Մազովեցկուն։ XVI դարի առաջին կեսից այն դարձել է Ռաձիվիլների ազնվականական տոհմի սեփականությունը։ 1558 թվականին բաժին է հասել Ռեֆորմացիայի կողմնակից Աննա Ռաձիվիլ-Կիշկային և ավելի քան երկու հարյուր տարի եղել Ռեչ Պոսպոլիտայի բողոքական կենտրոններից մեկը։ Այստեղ ժողովներ, նիստեր է անցկացրել բողոքականների սինոդը, ապաստան են ստացել արիոսականները՝ Պյոտր Գոնյոնձեցու գլխավորությամբ, հրատարակվել են վերջինիս կարևորագույն ստեղծագործությունները։ Մինչև Ստանիսլավ Ավգուստի թագավորության ժամանակները քաղաքում ծաղկում են ապրել արհեստները և հատկապես գործվածքեղենի արտադրությունը։

Ռեչ Պոսպոլիտայի երրորդ բաժանումից հետո՝ 1795 թվականին Վենգրուվը հայտնվել է Հաբսբուրգյան միապետության, 1809-ին՝ Վարշավայի հերցոգության, 1815-ին՝ ռուսական կայսրության կազմում։ 1831 թվականի հունվարի 30-ին այդ քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել առաջին զինված բախումը ցարական զորքերի ու ապստամբած լեհ աշխարհազորայինների միջև, իսկ լեհական ապստամբության ժամանակ՝ 1863 թվականին Վենգրուվը դարձել է ևս մեկ ճակատամարտի թատերաբեմ։ Հարյուրամյակներ շարունակ քաղաքն ունեցել է մեծ ու ծաղկուն հրեական համայնք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի ֆաշիստներն այստեղ հիմնել էին գետտո, որտեղ փակել էին մոտավորապես ութ հազար հրեաների։

Քաղաքում պահպանված պատմաճարտարապետական հուշարձաններից հիշարժան են հատկապես XVIII դարի սկզբներին Միքելանջելո Պալլոնիի պատկերազարդած մի շարք եկեղեցական շինություններ, 1679 թվականին փայտից կառուցված ավետարանչական եկեղեցին[3], «Եհովայի վկաներ» կոչվող կրոնական կազմակերպության պաշտամունքային կառույցը[4], ինչպես նաև մերձակայքում գտնվող ռաձիվիլյան աթոռանիստը[5]։

Ուշագրավ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենգրուվի ծխական եկեղեցում պահվում է 16-րդ դարի մի խորհրդավոր հայելի, որն, ըստ շրջանակի վրա արված մակագրության, պատկանել է Զիգմունդ Երկրորդ Ավգուստ թագավորի հրաշագործ ալքիմիկոս պան Տվարդովսկուն։

Այդ նույն եկեղեցում 1969 թվականին տեղի է ունեցել Լեխ Վալենսայի ու նրա նշանածի՝ Դանուտայի պսակադրության արարողությունը։

1997-2014 թթ. Վենգրուվում անց է կացվել հարսանեկան արարողությունների ամենամյա փառատոն։ 2015 թվականից դրան փոխարինել է «Պան Տվարդովսկու երկիր» անվանումը կրող փառատոնը[6]։

Անվանի վենգրուվցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քշիշտոֆ Ֆիլիպեկ - ժամանակակից լեհ քաղաքական գործիչ
  • Պյոտր Գոնյոնձեցի - լեհ կրոնական և քաղաքական գործիչ, լեհական Ռեֆորմացիայի առաջնորդներից
  • Ստանիսլավ Կոսիոր - խորհրդային քաղաքական գործիչ, ստալինյան ռեպրեսիաների զոհերից
  • Պան Տվարդովսկի - ֆոլկլորային, գրական հերոս, հրաշագործ, ով, ըստ ավանդազրույցի, գործարք է կնքել սատանայի հետ
  • Միխալ Կուրց
  • Յացեկ Պանիկովսկի - Յուզեֆ Տիշների մրցանակի դափնեկիր

Միջազգային կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենգրուվի գործընկեր քաղաքներն են[7]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/071427133011-0975871?var-id=1639616&format=jsonapi
  2. Ludność. Stan i struktura w przekroju terytorialnym (Stan w dniu 31 XII 2010 r.)|wydawca=Główny Urząd Statystyczny|miejsce=Warszawa|data=2011-06-10|issn=1734-6118|url=http://stat.gov.pl/cps/rde/xbcr/gus/LU_ludnosc_stan_struktura_31_12_2012.pdf}}(չաշխատող հղում)
  3. Cmentarz ewangelicko-augsburski w Węgrowie(չաշխատող հղում)
  4. data dostępu=2013-02-11}}
  5. Alfredas Bumblauskas. Senosios Lietuvos istorija, 1009—1795. — Vilnius: R. Paknio leidykla, 2005. — P. 263. — ISBN 9986-830-89-3.
  6. Leszek Redosz: takiej biesiady już nie będzie. gwio.pl
  7. Urząd Miejski w Węgrowie Miasta Partnerskie |data dostępu = 2018-07-31 |opublikowany = www.wegrow.com.pl |url = http://www.wegrow.com.pl/index.php/strona-37-miasta_partnerskie.html Արխիվացված 2019-10-14 Wayback Machine |język = pl}}

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Венгров». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • «Венгров». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Węgrów
  • Վենգրուվի պաշտոնական կայքը (Լեհերեն)
  • Jewish Community in Węgrów on Virtual Shtetl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենգրուվ» հոդվածին։