Վեբ սերվեր
Վեբ սերվեր՝ սերվեր, ընդունում է HTTP-հարցումներ հաճախորդներից, սովորաբար վեբ դիտարկչի կողմից, և վերադարձնելով HTTP-պատասխաններ, ինչպես ընդունված է HTML-էջեր, պատկերներ, ֆայլեր, լրատվամիջոցների հոսք կամ այլ տվյալներ։ Վեբ սերվեր են անվանում ինչպես ծրագրային ապահովումը, որն իրականացնում է վեբ սերվերի ֆունկցիաները, այնպես էլ անմիջականորեն այն համակարգիչը, որի մեջ աշխատում է տվյալ ծրագրային ապահովումը։ Հաճախորդը, որը սովորաբար համարվում է վեբ բրաուզերը, URL հասցեներով նշված ռեսուրսների համար դիմումներ է ուղարկում վեբ սերվերին։ Ռեսուրսներն են համարվում HTML էջերը, պատկերները, ֆայլերը, լրատվամիջոցների հոսքերը կամ հաճախորդին անհրաժեշտ այլ տվյալներ։ Այս փոխանակումն իրականացնում է HTTP ցանցային պրոտոկոլը։
Լրացուցիչ ֆունկցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեբ սերվերը կարող է իրականացնել տարբեր լրացուցիչ ֆունկցիաներ, օրինակ՝
- վեբ էջերի աշխատանքի ավտոմատացում,
- ապահովել օգտագործողի մուտքը դեպի սերվերի տեղեկամատյան,
- հաճախորդների մուտքի վավերացում և թույլատվություն,
- դինամիկ գեներացված էջերի աջակցություն,
- HTTPS աջակցություն հաճախորդների անվտանգ կապի համար։
Հաճախ համակարգիչներում վեբ սերվերի փոխարեն տեղակայում են նաև փոստային սերվեր։
Ծրագրային ապահովում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի օգոստոսից համեմատաբար ընդհանուր վեբ սերվեր է հանդիսացել Apache ազատ ծրագրային ապահովումը, որն ավելի հաճախ կիրառվել է UNIX-ի նման օպերացիոն համակարգերում և զբաղեցրել է շուկայի ավելի քան 65 %-ը[1]։
Որոշ այլ հայտնի վեբ սերվերներ։
- Microsoft ընկերության IIS , Windows ընտանիքի հետ
- nginx — ազատ վեբ սերվեր, 2002 թվականից գործարկված Իգոր Սիսոև կողմից, շատ մեծ կիրառություն է ստացել հզոր կայքերի ստեղծման գործում[2][3],:
- lighttpd — ազատ վեբ սերվեր,
- Google Web Server — վեբ սերվեր, հիմնված Apache-ի վրա, համագործակցում է Google ընկերության հետ,
- Resin — ազատ վեբ սերվեր,
- Cherokee — ազատ վեբ սերվեր, որը ղեկավարվում է միայն web-ինտետֆեյսով,
- Rootage — վեբ սերվեր, գրված java-ի միջավայրում։
- THTTPD — պարզ, փոքր, արագագործ և անվտանգ վեբ սերվեր,
- Open Server —գրաֆիկական ինտերֆեյսով ավվճար ծրագիր։
Հաճախորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ծրագրեր և սարքեր կարող են հանդես գալ որպես հաճախորդներ՝ վեբ սերվերներ մուտք գործելու համար.
- վեբ բրաուզեր, որն աշխատում է անհատական համակարգիչներում կամ ունիվեսալ գրպանի համակարգչում աշխատող վեբ դիտարկիչ,
- վեբ զննարկիչը, որն աշխատում է սեղանադիր համակարգչի կամ շարժական սարքերի վրա (օրինակ, գրպանի համակարգչի համար), ունի մի շարք ծրագրեր, որոնք պարբերաբար դիմում են վեբ սերվերներին իրենց թարմացումների կամ այլ տեղեկատվության համար (օրինակ, հակավիրուսային ծրագիրը կարող է պարբերաբար պահանջել իր տվյալների բազայի թարմացում),
- բջջային հեռախոս, որն ստանում է մուտքի թույլտվություն դեպի վեբ սերվերի ռեսուրսներ՝ WAP պրոտոկոլի օգնությամբ,
- այլ թվային տեխնոլոգիաներ կամ կենցաղային տեխնիկա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «August 2011 Web Server Survey» (անգլերեն). Netcraft. 5 августа 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Интернет 2009 в цифрах и фактах» (ռուսերեն). Habrahabr. 24 января 2010. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «February 2011 Web Server Survey» (անգլերեն). Netcraft. 15 февраля 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Netcraft — определение и сбор статистики по используемым в мире веб-серверам.
- Сервис определения веб-серверов на сайте «Whois-сервис Россия».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեբ սերվեր» հոդվածին։ |
|