Վանդա Սայքս
Վանդա Սայքս | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ |
Կրթություն | Hampton University? և Arundel High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կատակերգու, գրող, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Alpha Kappa Alpha |
wandasykes.com | |
Վանդա Սայքս (անգլ.՝ Wanda Sykes, մարտի 7, 1964, Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կատակերգու և սցենարիստ։
«Քրիս Ռոքի շոու»-ի սցենարի համար «Էմմի» մրցանակի դափնեկիր։ 2004 թվականին «Entertainment Weekly» ամսագիրը նրան անվանել է Ամերիկայի 25 ծիծաղելի մարդկանցից մեկը[1]։
Հայտնի է «Հին Քրիսթինի նոր արկածները» սերիալում Բարբի դերով և «Ձեր մահացած խանդավառությունը» շոուով։ 2009 թվականին Fox ալիքով թողարկվել է սեփական «Վանդա Սայքսի շոու»-ն[2][3]։
Կինոյում Սայքսը հայտնի է «Եթե սկեսուրը հրեշ է», «Իմ սուպեր նախկինը», «Ամենակարող Էվանը» ֆիլմերում խաղացած դերերով և «Անտառային եղբայրություն», «Կոտոշներ և սմբակներ», «Եղբայր արջ 2», «Ռիո», «Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ» մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սայքսը ծնվել է Վիրջինիայի Պորտսմութ քաղաքում՝ ԱՄՆ-ի բանակի գնդապետ Հարի Սայքսի և բանկիր Մարիոն Լուիզի ընտանիքում[4]։ Մեծացել է Վաշինգտոնում։
Ավարտել է Արունդելի միջնակարգ դպրոցը (Մերիլենդ, Գամբրիլս)[5] և Հեպթոնի համալսարանը[5], որտեղ ստացել է մարքեթինգի բակալավրի աստիճան։ Քոլեջն ավարտելուց հետո որպես գնումների աշխատակից աշխատանքի է անցել Ազգային անվտանգության գործակալությունում[5][6], որտեղ աշխատել է հինգ տարի[7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերան Վանդան սկսել է 1987 թվականին՝ Վաշինգտոնի «Coors Light Super Talent Showcase»-ում լսարանի դիմաց ելույթ ունենալով[7][8]։ 1992 թվականին տեղափոխվել է Նյու Յորք[7]։ Նրա առաջին մեծ աշխատանքը եղել է «Caroline's Comedy Club»-ում Քրիս Ռոքի հետ միասին[7]։ 1997 թվականին միացել է «Քրիս Ռոքի շոու»-ի հեղինակների խմբին, նաև ինքն է բազմիցս ելույթ ունեցել շոուի ժամանակ[8]։ Հեղինակային խումբը չորս անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի։
2003 թվականին Սայքսը ոչ մեծ դերով նկարահանվել է «Առանձնահատուկ Վանդա» սիթքոմում։ 2006 թվականին դեր է ստացել «Հին Քրիսթինի նոր արկածները» կատակերգական սերիալում։ Նա նաև դարձել է «Ուիլ և Գրեյս» սերիալի էպիզոդի հրավիրված աստղ։ Նույն թվականին հնչյունավորել է «Անտառային եղբայրություն» մուլտֆիլմի Ստելային, «Կոտոշներ և սմբակներ» մուլտֆիլմի Բեսիին և «Եղբայր արջ 2» մուլտֆիլմի Ինոկոյին, նկարահանվել է նաև «Իմ սուպեր նախկինը» և «Ամենակարող Էվանը» ֆիլմերում։ Նույն թվականի հոկտեմբերին HBO ալիքով ցուցադրվել է Վանդայի «Wanda Sykes: Sick & Tired» կոչվող առաջին սթենդափ ելույթը, որը առաջադրվել է «Էմմի» մրցանակի[9]։
2008 թվականի հոկտեմբերին Սայքսը նկարահանվել է «Մտածիր նախքան խոսելը» գովազդային կամպանիայում, որն ուղղված էր երիտասարդական համայնքներում հոմոֆոբիայի կանխարգելմանը[10][11]։ 2009 թվականի մարտին հայտարարվել է, որ թողարկվելու է շաբաթօրյա «Վանդա Սայքսի շոուն», որի պրեմիերան կայացել է 2009 թվականի նոյեմբերի 7-ին[12][13]։ 2009 թվականի ապրիլին «Out» ամսագիրը նրան ընդգրկել է «50 ազդեցիկ մարդիկ» ամենամյա ցուցակում։
«Wanda Sykes: I'ma Be» երկրորդ սթենդափ ելույթի պրեմիերան նույնպես կայացել է HBO հեռուստաալիքով 2009 թվականի հոկտեմբերին[13]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1991-1998 թվականներին Սայքսը ամուսնացած է եղել պրոդյուսեր Դեյվ Հոլի հետ[7]։
2008 թվականի նոյեմբերին Սայքսը կատարել է քամինգ աութ՝ հայտարարելով, որ լեսբուհի է։ Դա տեղի է ունեցել Լաս Վեգասի միտինգի ժամանակ, որտեղ ցուցարարները քվեարկել են սահմանադրական ուղղումների համար, որն արգելում է միասեռ ամուսնությունները Կալիֆոռնիայում[7][14]։ Մեկ ամիս առաջ Սայքսը ամուսնացել է իր խաղընկեր Ալեքսի հետ, որի հետ ծանոթացել է 2006 թվականին։ 2009 թվականին զույգը ուներ երկու երեխա[15]։
Առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի սեպտեմբերի 19-ին «Էլեն Դեջեներեսի շոու»-ի ժամանակ Վանդան խոստովանել է, որ նրա մոտ ախտորոշվել է ոչ ինվազիվ կրծքագեղձի քաղցկեղ։ Սայքսին նշանակվել է երկկողմանի մաստեկտոմիա՝ երկու կրծքերի հեռացում[16]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սայքսը երեք անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, որը ստացել է 1999 թվականին «Վարյետեի լավագույն սցենար կամ երաժշտական կատակերգություն» անվանակարգում։ 2001 թվականին ստացել է ամերիկյան կատակերգական մրցանակ «Նշանավոր կին-կատակերգու» անվանակարգում։ Սեփական շոուի վրա աշխատանքի համար երեք անգամ ստացել է «Էմմի» մրցանակ (2002, 2004 և 2005 թվականներին)[17]։ 2010 թվականին ստացել է «GLAAD» մրցանակը գեյերի և լեսբուհիների իրավունքների հավասարության աջակցության համար[18][19]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2000 | Ցնդած պրոֆեսորը 2. Քլամփների ընտանիքը | Շանտալ | |
2001 | Ներքև դեպի գետնին | Վանդա | |
2005 | Եթե սկեսուրը հրեշ է | Ռուբի | |
2006 | Եղբայր նապաստակի արկածները | Մունի քույրը | Հնչյունավորում |
Անտառային եղբայրություն | Ստելա | Հնչյունավորում | |
Իմ սուպեր նախկինը | Կարլա | ||
Կոտոշներ և սմբակներ | Բեսի | Հնչյունավորում | |
Եղբայր արջ 2 | Ինոկո | Հնչյունավորում | |
2007 | Ամենակարող Էվանը | Ռիտա | |
Ամուսնության արտոնագիր | բուժքույր Բորման | Տիտրերում նշված չէ | |
2011 | Ռիո | Խլոյա | Հնչյունավորում |
2012 | Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ | Սիդի տատիկը | Հնչյունավորում |
2013 | Մակընթացություններ | Ֆլորին Քլարքսոթ | |
2016 | Սառցե դարաշրջան | Սիդի տատիկը | Հնչյունավորում |
2016 | Շատ վատ մայրիկները | բժիշկ Կառլ | |
2017 | Շատ վատ մայրիկները 2 | բժիշկ Կառլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Best of the Rest». Entertainment Weekly. 2004 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Wanda Sykes Official Site». Wanda Sykes Returns To Fox. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «The Wanda Sykes Show». The Wanda Sykes Show on Fox. Վերցված է 2009 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Lee, Felicia R. (2012 թ․ մարտի 19). «Wanda Sykes Finds Ancestors Thanks to Henry Louis Gates Jr». The New York Times. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Katz, Lee Michael. «Funny Girl». Washingtonian.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Wanda Sykes Biography». Yahoo! Movies. AEC One Group Stop, Inc. 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Karpel, Ari (март 2009). «Black and Gay Like Me». The Advocate. No. 1024. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 8,0 8,1 «Wanda Sykes». The Notable Names Database. 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Complete List of 2007 Emmy Nominations». Associated Press. 2007 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Juergens, Brian (2008 թ․ հոկտեմբերի 8). «Hilary Duff and Wanda Sykes on "That's so gay": Knock it off!». After Elton. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Think before you speak. Don't say "That's So Gay."». thinkb4youspeak.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Wanda Returns to Fox!». Fox. 2009 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 13,0 13,1 Ostrow, Joanne (2009 թ․ նոյեմբերի 7). «Wanda Sykes brings her sass to late night». Denver Post. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ McKinley, Jessie (2008 թ․ նոյեմբերի 15). «Across U.S., Big Rallies for Same-Sex Marriage». New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Julie Jordan (2009 թ․ մայիսի 13). «Wanda Sykes Becomes Mom of Twins!». People. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Silverman, Stephen M. (2011 թ․ սեպտեմբերի 23). «"Wanda Sykes: I Had a Double Mastectomy"». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Wanda Sykes Biography». Comedy Central. 11 мая 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Wanda Sykes accepts her GLAAD award». After Ellen. 2010 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «TV Week GLAAD to honor Wanda Sykes». TV Week. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանդա Սայքս» հոդվածին։ |
|
- Մարտի 7 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի հնչյունավորողներ
- Ամերիկացի սցենարիստներ