Jump to content

Սունգարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սունգարի
Բնութագիր
Երկարություն1434 կմ
Ավազանի մակերես524 000 կմ²
Ջրի ծախս2470 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումHeaven Lake?
Գետաբերանի տեղակայումԱմուր
Կոորդինատներ
Հոսող հոսքերՆենցզյան, Mudan River?, Huifa He?, Hulan River?, Shaoling He?, Chalin He?, Yinma River?, Lalin He?, Second Songhua River?, Nemor River?, Tangwang He?, Mayi?, Ashi River? և Q22101445?
ԵրկրամասՀեյլունցզյան
ՋրահավաքԱմուրի ավազան

Սունգարի, Սունխուացզյան, գետ Չինաստանի հյուսիս արևելքում, Ամուրի աջ խոշորագույն վտակը։ Երկարությունը մոտ 2000 կմ է, ավազանը՝ մոտ 524 հազար կմ²։ Սկիզբ է առնում Չանբայշան սարահարթից, հատում Արևելա-Մանջուրական լեռները, հոսում հարավ արևելքից հյուսիս արևմուտք, Նունցզյան վտակի միանալու տեղից դեպի հյուսիս արևելք։ Ստորին հոսանքի շրջանում Սունգարի մեջ է թափվում Մուդանցզյան խոշոր վտակը։ Սնումը առավելապես անձրևային է, հորդացումը՝ ամռանը և գարնանը։ Ջրի միջին ծախսը գետաբերանում 2500 մ³/վրկ է։ Սառցապատվում է նոյեմբերից ապրիլ։ Նավարկելի է մինչև Գիրին քաղաքը։ Վերին հոսանքում է Ֆինմանի հէկը։ Սունգարի ափերին են Գիրին, Խարբին, Ցզյամուսի քաղաքները։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սունգարի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 191