Սոցիոլոգիական հարցում
Սոցիոլոգիական հարցում, սոցիոլոգիական ինֆորմացիայի հավաքման մեթոդ, որի ընթացքում տեղի է ունենում փոխազդեցություն երկու անաձանց միջև՝ հարացազրուցավարի և հարցվողի։ Հարցումն այն միջոցն է, որի օգնությամբ հետազոտողը սոցիոլոգիական տեղեկատվություն է հավաքում հարցվողի վարքի շաժառիթների, արժեքային կողմնորոշումների, հիշողության, փաստերի և գիտելիքների վերաբերյալ։ Հարցման մեթոդի միջոցով հավաքված ինֆորմացիան սուբյեկտիվ է։
Սոցիոլոգիական հարցումը լինում է անմիջական և հեռակա։ Անմիջական հարցման ժամանակ հարցազրուցավարն ու հարցվողը անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Դա կարող է լինել անկետավորման կամ հարցազրույցի միջոցով։ Հեռակա հարցման ժամանակ հարցվողն ու զրուցավարը չեն հանդիպում միմյանց։ Դա տեղի է ունենում փոստի միջոցով կամ հարցաթերթը տպագրված է լինում ԶԼՄ-ներում կամ մեկ այլ կերպ։ Հեռախոսային հարցումը հարցման կիսաանմիջական ձևն է։ Գոյություն ունի հեռակա հարցման տեսակ՝ փոստային հարցումը, որն օգտագործվում է զանգվածային հետազոտության ժամանակ, քանի որ ինֆորմացիայի ստացումը արագ և էժան է։ Բոլոր երկրներում կան փոստային ծառայություններ, որոնք ընդգրկում են տվյալ երկրի բոլոր բնակավայրերը։ Բայց փոստային հարցումն ունի թերություն՝ պատասխաների վերադարձելիությունը ցածր է՝ 25-30 %։
Սոցիոլոգիական հարցման փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիոլոգիական հարցումն իրականացվում է 3 փուլով՝
- հոգեբանական հարմարման փուլ
- հիմնական բովանդակության սպառման փուլ
- հոգեբանական լարվածության թուլացման փուլ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է․ Ա․ Կյուրեղյան - «Կիրառական սոցիոլոգիա» (ուսումնական ձեռնարկ)։ Ճարտարագետ, 2006, Երևան, 202 էջ, 95-111 էջեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիոլոգիական հարցում» հոդվածին։ |
|