Սոցիալական համեմատության տեսություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սոցիալական համեմատության տեսություն, տեսություն, համաձայն որի, մարդը սեփական անձի ասպեկտների գնահատման ընթացքում իրեն համեմատում է ուրիշների հետ։ Տեսության հիմնադիրն է ամերիկացի սոցիալական հոգեբան Լեոն Ֆեստինգերը։ Տեսության հեղինակը պնդում է, որ եթե սեփական անձնային որակների ու գծերի գնահատման համար օբյեկտիվ չափանիշներ չկան, ապա անհատը փնտրում է այլ մարդկանց, որոնց հետ համեմատվելով կգնահատի իրեն։ Ստացվում է, որ մարդիկ իրենց արտաքին տեսքի, ընդունակությունների, նույնիսկ զգացմունքների գնահատման դեպքում կողմնորոշվում են այլ մարդկանց նույն հատկանիշներով։
Ջոան Վուդի մոտեցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոն Ֆեստինգերի կողմից առաջարկած տեսությունը զարգացրել է Ջոան Վուդը։ Վերջինս նշում էր 3 դրդապատճառներ, որոնք մղում են մարդուն սոցիալական համեմատության՝
- ինքնագնահատման պահանջմունք,
- ինքնակատարելագործման միտում,
- ինքնագնահատականի բարձրացման պահանջմունք։
Եթե համեմատության հիմքում ընկած է ինքնագնահատման պահանջմունքը, ապա մարդկանց նպատակն է ստանալ իրենց մասին ճշգրիտ պատկերացումներ։ Այս նպատակը հասանելի է, եթե որպես համեմատության օրինակ անձն ընտրում է այնպիսի մարդու, որի բնութագրերը համապատասխանում են իրենց բնութագրերին։