Տարածված է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։
Աճում է (ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում), քարքարոտ վայրերում, չոր լանջերին, աղբոտում ցանքերը։
Արմատն առանցքային է։ Ցողունը թավոտ է, բարակ, կանգուն, չյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 90 սմ։ Տերևներն ամբողջական են կամ գոգգավոր ատամնաեզր, ստորինները՝ կոթունավոր, ցողունայինները՝ նստադիր, նետաձև, նշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, բաց դեղնավունից մինչև վառ դեղին, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։
Պտուղը տանձաձև կամ հակադիր ձվաձև պատիճ է։ Սերմերը մանր են, կարմրաշականակագույն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։