Jump to content

Սոն Յու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոն Յու
Ծնվել էմ. թ. ա. 298
ԾննդավայրՅիչեն, Չինաստան
Վախճանվել էմ. թ. ա. 222
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուչինարեն
Ազգությունչինացի
ՔաղաքացիությունChu
Ուշագրավ աշխատանքներDengtu zi lustful poem?

Սոն Յու (չինարեն՝ 宋玉, մ. թ. ա. 298, Յիչեն, Չինաստան - մ. թ. ա. 222), Պատերազմող պետությունների ուշ շրջանի չինացի բանաստեղծ, հայտնի է որպես Չուչիի մի շարք բանաստեղծությունների ավանդական հեղինակ։ Սոն Յուին սովորաբար վերագրվող «Չուի հատվածներ» շարքից բանաստեղծություններից են «Ջիու Բիան» բաժնում գտնվողները։ Նաև Սոն Յուին վերագրվում են մի քանի «ֆու»՝ հավաքված 6-րդ դարի «Վեն Սյուան» գրական անթոլոգիայում[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոն Յուի մասին կենսագրական տեղեկատվությունը ավելի շատ անեկդոտային է, քան իսկապես պատմական[2], և Սոնի կյանքի մասին քիչ հավաստի տեղեկություններ կան[3]։ Պատմական աղբյուրները համաձայն են, որ Սոնը Չու նահանգից էր և ծնվել է Յան քաղաքում (ժամանակակից Յիչեն, Հուբեյ նահանգ) և ապրել է Չուի թագավոր Սյանի օրոք (մոտ 298–263 մ.թ.ա.)[4]։

Համաձայն «Հանի գրքի» գրականությունն ու արվեստը ընդգրկող բաժնի՝ Սոնը գրել է 16 ստեղծագործություն, բայց դրանցից միայն 14-ն է փոխանցվել սերունդներին, օրինակ՝ «Ջիու Բիան» և «Դենգթուզի Հաոսե Ֆու» (չինարեն՝ 登徒子好色赋): Այնուամենայնիվ, բացառությամբ «Ջիու Բիանի» անորոշ է, արդյոք այս գործերը իրականում գրվել են Սոնի կողմից թե ոչ։ «Չու Սի» հայտնի անթոլոգ և մեկնաբան Վան Յին նույնպես «Ժաո Հուն» (Հոգու կանչը) վերագրում է Սոն Յուին[5]։ Որպես ցիֆու-ի գրող, Սոնը Ցյու Յուենի կատարյալ իրավահաջորդն էր իր յուրօրինակ ոճով։ Սոն Յուին վերագրվող «ֆու» բանաստեղծություններում Վեն Սյուանի գրական անթոլոգիայում, որը կազմվել է Սյաո Տոնի կողմից (501–531), բանաստեղծությունները հայտնվում են Սոն Յուի և Չուի թագավոր Սյանի միջև ենթադրյալ երկխոսության համատեքստում, որում թագավորը «ֆու» է խնդրում որոշակի թեմայի շուրջ[2]։ Սոնի անունը վաղուց դրվել է Ցյու Յուինի անվան հետ որպես «Ցյու-Սոն»։ Սոն Յուի հիմնական ներդրումը դասական չինական պոեզիայի մեջ կարելի է համարել բնության թեմայի զարգացումը` ներհատուկ պաթոսի հետ մեկտեղ[5]։ Բացի նրանից, որ գալիք դարերում չինացի բանաստեղծների համար հարուստ աղբյուր են վկայում, շատ չինական արտահայտություններ, որոնք դեռ լայնորեն օգտագործվում են այսօր, կարելի է գտնել նրա բանաստեղծություններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hawkes, 207-8
  2. 2,0 2,1 Hawkes, 207–208
  3. Knechtges (2014), էջ. 1007.
  4. Knechtges (2014), էջ. 1008.
  5. 5,0 5,1 Hawkes, 208

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]