Սիրտակի
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սիրտակի | |
---|---|
Ստեղծող | Միկիս Թեոդորակիս |
Ստեղծման տարեթիվ | 1964 |
Ծագել է | Հունաստան |
Սիրտակի (հունարեն՝ συρτάκι - դիպչում), հայտնի հունական պար, որը հատուկ ստեղծվել է 1964 թվականին նկարահանվող «Հույն Զորբան» ֆիլմի համար։ Սիրտակին ժողովրդական պար չէ, սակայն իրենից ներկայացնում է մսագործների հին՝ հասապիկո պարի կամաց և արագ տարբերակների խառնուրդ։ Սիրտակի պարը, ինչպես նաև Միկիս Թեոդորակիսի կողմից դրա համար գրված երաժշտությունը, երբեմն «Զորբայի պար» են անվանում։ Ֆիլմի լույս տեսնելուց հետո սիրտակին դարձավ աշխարհի ամենահայտնի հունական պարը և Հունաստանի խորհրդանիշերից մեկը։