Սիրիացիներ
Արտաքին տեսք
Սիրիացիներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||
18 մլն | |||||||||
Բնակեցում | |||||||||
| |||||||||
Լեզու(ներ) | |||||||||
Արաբերեն (Արամերեն, Քուրդերեն Հայերեն) | |||||||||
Հավատք(ներ) | |||||||||
Իսլամ, Սուննի, Շիա |
Սիրիացիներ, Սիրիայի արաբներ, ազգ, Սիրիայի հիմնական բնակչությունը։ Թիվը՝ 17,951,639 (2014)։ Ավելի քան 200 հզ․ մարդ բնակվում են զանազան երկրներում, գլխավորապես՝ Հարավային Ամերիկայում։ Խոսում են արաբերենի սիրիական բարբառով։ Մոտ 85%-ը մուսուլմաններ են (հիմնականում՝ սուննի), մնացածը՝ քրիստոնյաներ (ուղղափառ, կաթոլիկ, մարոնական և այլն)։
Սիրիայի որոշ մասը պահպանում է տոհմացեղային կառուցվածքը։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ, կիսաքոչվոր անասնապահությամբ, որոշ մասն աշխատում է արդյունաբերության մեջ։
Հայտնի մարդիկ սիրիական արմատներով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաուլ Անկա, Կանադացի երգիչ և երգահան
- Հալա Գորանի (Մարտ 1, 1970), CNN միջազգային լրատվականի հաղորդավար
- Սթիվ Ջոբս (Steven Paul Jobs, Steve Jobs; 1955 փետրվար 24 - 2011 հոկտեմբերի 5), ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիրն էր և գլխավոր տնօրենը
- Կարլոս Մենեմ (Հուլիս 2, 1930), Արգենտինայի նախագահ (1989-1999)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 417)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրիացիներ» հոդվածին։ |