Jump to content

Սիմբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմբա
Ստեղծման օրօգոստոսի 18

Սիմբա,(անգլ.՝ Simba, սվահիլիից թագմանաբար «առյուծ») «Առյուծ արքա» դիսնեյան հայտնի մուլտֆիլմի գլխավոր հերոս, թողարկված Վուոլտ Դիսնեյ ընկերության կողմից 1994 թվականին։ Ֆիլմում Սիմբային նմանակել են դերասաններ Ջոնաթան Թեյլոր Թոմասը (փոքրին) և Մեթյու Բրոդերիկը (մեծին), հերոսի վոկալային համարները կատարել են Ջեյսոն Ուիվերը (փոքր Սիմբա) և Ջոզեֆ Ուիլյամսը (մեծ Սիմբա)։ Բացի օրիգինալ մուլտֆիլմից, Սիմբայի կերպարը հայտնվել է նաև բազմաթիվ այլ պաշտոնական և երկրպագուների կողմից ստեղծված ստեղծագործություններում «Առյուծ արքա» տիեզերքում։

Հայեցակարգը և տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առյուծ արքա»-յին ստեղծելու միտքը առաջացել է Դիսնեյի (CEO) գլխավոր տնօրեն Ջեֆրի Կատցենբերգի մոտ 1989 թվականին[1], և ֆիլմը ի սկզբանե հորինվել է «Ջունգլիների արքա» և «Կալահարիի արքա» անունների տակ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմբան Առյուծ արքա Մուֆասայի և թագուհի Սարաբիի տղան էր, Շրամի եղբորորդին։ Մանուկ հասակում նա շատ անհանգիստ և հետաքրքրասեր կորյուն էր, որի պատճառով հաճախ էր հայտնվում դժվարությունների մեջ։ Հոր հանկարծակի մահվանից հետո կորյունը ստիպված էր թողնել իր հարազատ թագավորությունը։ Հայրենիքից դուրս կորյունին պահել և դաստիարակել են սուրիկատ Տիմոնը և մացառախոզ Պումբան, և փախստական երիտասարդ արքան նրանց հետ ապրում է անհոգ ու հեշտ կյանքը։ Մեծանալով, Սիմբան հանդիպում է մահացած հոր հոգու հետ, համոզվում է իր իրական նպատակի մեջ։ Իշխանը, ով արդեն հասունացել էր և հասկանում էր, որ ինքը պարտավոր է վերադառնալ և փրկել Հպարտների երկիրը վերջնական անկումից։

Այժմ նա՝ Հպարտների երկրի արքան, Նալայի ամուսինն է և երեք երեխաների հայր. ժառանգորդ դուստր Կիարայի, որդի Կայոնի, առյուծների պահակախմբի առաջնորդ և ավագ որդի Կոպի։

Արքայազնը մեծանում էր ուրախ, անհանգիստ, ժամանակ առ ժամանակ ամբարտավան կորյուն։ Նա ուզում է որքան հնարավոր է շուտ թագավոր դառնալ, քանի որ համարում է, որ այդ կոչումը իրավունք է տալիս անել այն ամենը, ինչ ցանկանում ես և գնալ այնտեղ, որտեղ հարմար է։ Շահամոլ և խիստ հորեղբայր Շրամը, ում եղբորորդին, զուտ իր արտաքին տեսքի պատճառով, զրկել էր իրեն գահից, որոշում է օգտվել Սիմբայի հետաքրքրասիրությունից և պատմել նրան փղերի գերեզմանի մասին` հող, որը գտնվում է Մուֆասայի թագավորության տարածքում և բնակեցված է քաղցած բորենիներով, Շրամի կամակատարներով։ Սիմբան այնտեղ է գնում իր ընկերուհի Նալայի հետ։ Այնտեղ առյուծների վրա են հարձակվում Շրամի կողմից ուղարկված բորենիները։ Բարեբախտաբար, Սիմբային և Նալային կարողանում է փրկել ճիշտ ժամանակին այնտեղ հասած Մուֆասան։

Այն, որ Սիմբան գնացել էր արգելված վայր և իր հետ վտանգի մեջ էր գցել նաև Նալային, զայրացնում է իր հորը։ Այս դեպքից հետո հայրը նախատում է որդուն և ավելացնում, որ խիզախ պետք է լինել այն ժամանակ, երբ պետք է։ Նաև Մուֆասան է խոսում Սիմբայի հետ աստղերի մասին, պատմելով, որ այնտեղ են ապրում անցյալի մեծ թագավորները` իրենց նախնիները, ովքեր կյանքին հետևում են երկնքից։

Մի անգամ Շրամը չարագործ ծրագիր է մտածում Մուֆասային և Սիմբային սպանելու համար, որն իրականացնում է ոչ այնքան հաջողությամբ. ուժեղ և ամուր Մուֆասան կարողանում է օգնել որդուն` հանելով նրան վախեցած այծքաղների ոտքերի տակից և նրան տանելով ապահով վայր` փորձելով փրկվել, սակայն նրան ցած է նետում Շրամը։ Կենդանի մնացած Սիմբան հուսահատության մեջ էր։ Կիրճում նա գտնում է հոր մարմինը և ողբում է նրա մոտ։ Այդ պահին նրան է մոտենում Շրամը, ով մեղադրում է արքայազնին թագավորի մահվան մեջ և պարտադրում է նրան փախչել Հպարտների երկրից։ Երբ վախեցած Սիմբան պատրաստվում է աքսորմանը, Շրամը հրամայում է բորենիներին հասնել նրան և սպանել Սիմբային։ Սակայն նրանք ճանապարհին հետ են ընկնում կորյունից, մտածելով, որ նա ինքնուրույն կմահանա արքայությունից դուրս, և վերադառնում են։

Փախստական արքայազնը իր ապաստանը գտնում է ջունգլիներում, որտեղ նրան ապաստան են տալիս մացառախող Պումբան և սուրիկատ Տիմոնը։ Նրանք օգնում են կորյունին մոռանալ դժվարությունների մասին և նրան սովորեցնում են «Hakuna Matata» կարգախոսը, որը նշանակում է «ոչ մի անհանգստություն»։ Սիմբան մեծանում է Տիմոնի և Պումբայի կողքին։ Նրանց հետ մտերմանալով` առանց պատմելու իր անցյալի մասին, նա փորձում էր մոռանալ այն։ Սիմբայի մոտ սա ստացվում է այնքան ժամանակ մինչև ջունգլի չի գալիս Նալան` մանկության ընկերուհին։ Կործանված Հպարտների հողերից փախած առյուծը ասում է մացառախոզին և սուրիկատին, որ եթե Սիմբան կենդանի է, ուրեմն նա օրինական թագավորն է և համոզում է նրան վերադառնալ և պայքարել Շրամի դեմ։ Սակայն երիտասարդ առյուծը հրաժարվում է` հիշելով հոր մահվան մեջ իր ենթադրաբար մեղավորության մասին։ Սիմբայի և Նալայի` անցյալի մասին զրուցելու ընթացքում, որոնց միջև արդեն իսկ կար սիրահարվածություն, վիճում են։ Հուսահատված արքայազնը փախչում է դեպի դաշտերը, որտեղ նրան անսպասելի գտնում է Րաֆիկին։ Իմաստուն շնակապիկ կախարդը կանչում է Մուֆասայի հոգին, ով մեղադրում է որդուն նրա համար, որ նա մոռացել է շրջապատի մեջ իր դիրքի մասին և հորդորում է նրան վերադառնալ հայրենիք։ Տպավորված լինելով տեղի ունեցածով և հանկարծ լուսավորվելով՝ Սիմբան որոշում է վերադառնալ տուն և պայքարել թագավորի իրավասու տեղի համար։

Վերադառնալով՝ Սիմբան բացահայտում է Հպարտների դատարկ հողերը։ Այստեղ ապրող առյուծները և բորենիները սովից տառապում են. կճղակավորների նախիրները վաղուց արդեն լքել են դատարված տարածքները։ Այս ամենի համար Շրամը փորձում էր մեղադրել Սարաբիին` Սիմբայի մորը։ Նա բարկանում էր նրա վրա, բայց վեճի մեջտեղում հայտնվում է Սիմբան։ Նա հորեղբորն ասում է, որ վերջինս թողնի գահը, բայց Շրամը մտադրություն չուներ հրաժարվելու։ Ծեր ուզուրպորը Սիմբային ստիպում է հրապարակավ ընդունել մեղքը հոր մահվան մեջ։ Վեճի ընթացքում Շրամը Սիմբային տանում է ժայռի եզրը և փորձում է նրան ցած գցել, ինչպես ժամանակին վարվել էր եղբոր հետ։ Բայց մինչ այդ կեղծ թագավորը որոշում է խոստովանել եղբորորդուն Մուֆասայի մահվան մեջ ունեցած իր մեղքի մասին։ Զայրույթով Սիմբան ձեռք է բերում երկրորդական ուժ, ազատվում է ծուղակից և հորեղբոր կոկորդից բռնած ստիպում է նրան խոստովանել ճշմարտությունը։ Բարկացած առյուծները սկսում են բռնել բորենիներին, իսկ այդ ընթացքում Սիմբան հետապնդում է Շրամին և նրան քշում դեպի ժայռի գագաթը։ Անհուսալի իրավիճակում գտնվող կառավարիչն ասում է, որ իրականում ամեն ինչի մեղավորները բորենիներն են, սակայն Սիմբան շարունակում է նրան չհավատալը։ Այնուամենայնիվ, նա մարդասպան հորեղբորը ողջ է թողնում և առաջարկում է փախչել թագավորությունից, սակայն վերջինս կռիվ է սկսում և Սիմբան նրան ժայռից նետում է բորենիների մոտ, ովքեր չկարողացան ներել դավաճանությունը։

Եկավ ժամանակը, որպեսզի օրինական թագավոր Սիմբան գահ բարձրանա։ Ստանալով սիրելիների աջակցությունը` նա բարձրանում է նախնիների ժայռը և հպարտ մռնչոցով տեղեկացնում է բոլորին, որ արդարությունը հաղթել է։

Սիմբայի թագավորության ընթացքում Հպարտության հողերը վերածաղկում են։ Նա կառավարում էր իր ունեցվածքը Նալայի հետ միասին։ Եզրափակիչ տեսարանում նրանք զավակ են ունենում, ում Րաֆիկին ցույց է տալիս սավանաները[2]։

Այլ տեղերում ներկայանալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր և հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մանկական պատմությունների ցիկլ «The Lion King: Six New Adventures» (1994)
  • Խոսող գրքեր «The Brightest Star» (1994), «Friends for Life» և «Fight for the Throne»
  • Բազմաֆորմատ խաղ «The Lion King» (1994)
  • Կրթական խաղերի հավաքածու երեխաների համար (PC) «Disney's Lion King Activity Center» (1995)
  • PlayStation-ի և Game Boy Color-ի համար` «The Lion King: Simba's Mighty Adventure» (2000)
  • PlayStation 2-ի համար` «Kingdom Hearts» (2002)
  • PlayStation 2-ի, X-Box-ի, Nintendo Game Cube-ի և Game Boy Advance-ի համար` «Disney's Extreme Skate Adventure» (2003)
  • Game Boy Advance-ի համար` «Kingdom Hearts: Chain of Memories» (2004)
  • PlayStation 2-ի համար` «Kingdom Hearts II» (2005)
  • PlayStation 2-ի համար` «Kingdom Hearts Re:Chain of Memories» (2007)
  • Nintendo DS-ի համար` «Disney Friends» (2007)

Պետք է հաշվի առնել, որ այս գործերից շատերը հակասում են ինչպես առաջին ֆիլմի սյուժեին,այնպես էլ միմիանց։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Энциклопедия любимых героев. — Эксмо, 2015. — С. 105. — 136 с. — (Disney. Коллекционное издание). — ISBN 978-5-699-80296-8[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jerry Beck The Lion King // The Animated Movie Guide. — С. 145–146. — ISBN 1556525915
  2. Роджер Аллерс, Роб Минкофф (режиссёры) (1994). Король Лев. Walt Disney Pictures.
  3. Энциклопедия любимых героев (Disney)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմբա» հոդվածին։