Սթիվեն Դորֆ
Սթիվեն Դորֆ անգլ.՝ Stephen Dorff | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Ատլանտա[2] |
Կրթություն | Մոնտկլեր քոլեջի նախապատրաստական դպրոց և Young Actors Space? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Ստիվ Դրոֆ[3][4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Սթիվեն Դորֆ (անգլ.՝ Stephen Dorff, հուլիսի 29, 1973[1], Ատլանտա[2]), ամերիկացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվ և Նենսի Դորֆերի ընտանիքը որոշ ժամանակ ապրել է Ատլանտայում, իսկ փոքր որդու ծնվելուց հետո տեղափոխվել են Լոս Անջելես։ Սթիվը վաղաժամ հետաքրքրություն է ցուցաբերել կինոյի հանդեպ։ Արդեն 9 տարեկանում նա նկարահանվել է «Family Ties» հեռուստասերիալում։ 1987 թվականին առաջին դերը ստացել է «Դարպասները» ֆանտաստիկ ֆիլմում։
1992 թվականին գլխավոր դեր է մարմավորել «Միայնակի ուժը» դրամայում, որի համար առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի։
Բարձր գնահատականի է արժանացել Սթիվեն Դորֆի աշխատանքը Իեն Սոֆտլիի «Բեկբիտ» ֆիլմում (1994 թվական), որը պատմում էր «Բիթլզ» խմբի հայտնվելու մասին, որտեղ Սթիվեն Դորֆը մարմնավորել է այսպես կոչված հինգերորդ անդամին՝ բասիստ Ստյուարտ Սատկլիֆին։
Դորֆի ստեղծագործական կարիերայի հաջորդ փուլը դարձան՝ «Ես կրակել եմ Էնդի Ուորհոլի վրա» ֆիլմը, որտեղ նրա զույգը Լիլի Թեյլորն էր և Ջոն Ուոտրեսի «Խելառ Սեսիլ Բ» (2000) ֆիլմը։ Դորֆը համաշխարհային հռչակ ձեռք բերեց 1998 թվականին՝ Marvel կոմիքիսի էկրանավորմանը՝ «Բլեյդ» ֆիլմում մասնակցելուց հետո, որտեղ նա մարմնավորում էր հանցագործ Դյակոն Ֆրոստին։ Այդ դերի համար Սթիվեն Դորֆը 1999 թվականին ստացել է «MTV Movie Awards» մրցանակը, որպես լավագույն չարագործ։ «Վախ..com» և «Սատանայական առանձնատուն» ֆիլմերից հետո 2005 թվականին Սթիվեն Դորֆի մասնակցությամբ թողարկվել է «Միայնակ մթության մեջ» ֆիլմը։
«Տասներեքերորդ հարկ » ֆիլմը 2007 թվականին Նյու Յորքի սարսափ ֆիլմերի ամենամյա կինոփառատոնում (New York City Horror Film Festival) ճանանչվել է լավագույն ֆիլմ, իսկ Սթիվեն Դորֆը՝ լավագույն դերասան։
Սթիվեն Դորֆը նկարահանվում է նաև երաժշտական տեսահոլովակներում, որոնից ամենահայտնին համարվում է Բրիտնի Սպիրսի «Everytime» տեսահոլովակը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1978 | Տարբեր քայլեր | Սքոթ |
1985 | Այնուամենայնիվ Բիվեր | Թոնի |
1987 | Սիրելով և կռվելով | Սթեն |
1987 | Ամուսնացած...երեխաների հետ | Բոզ |
1987 | Դարպասներ | Գլեն |
1988 | Հիրոսիմա Մեյդեն | Ջոն Բենեթ |
1988 | Դատարկ բույն | Բիլլի |
1988 | Ռոզաննա | Ջիմի |
1988 | Մոռացկոտ պրոֆեսոր | Կյորտիս |
1988 | Մատտս | Էրիկ Գիլման |
1989 | Հայր Դաուլինգի գաղտնիքները | Մարկ Օսկովսկի |
1989 | Ես գիտեմ, որ իմ անունը Սթիվեն է | Փիթ |
1989 | Ճանաչու՞մ եք յուղաբլիթ մարդուն | Սանդի Դոլլիսոն |
1990 | Որդու խոստումը | Չարլի Օ'Կելլի |
1990 | Վտարանդիներ | Բոբի Դին |
1990 | Միշտ հիշիր, ես սիրում եմ քեզ | Ռոբերտ Մենդխեն |
1991 | Բլոսոմ | Բոբի |
1992 | Անձի ուժը | Պիկեյ |
1992 | Փրկիր ինձ (ֆիլմ) | Ֆրեյզեր Սունի |
1993 | Ահեղ դատաստանի գիշերը | Ջոն Վայաթ |
1993 | Հոգիների դարանը | Ջորջ Բեթս |
1994 | Հինգերորդը բնակարանում | Ստյուարդ Սակլիֆ |
1994 | Ճապոնացի ոստիկանը | Կլիֆ Սպաբ |
1994 | ՆՎՈ. Առաջի հայացք | Կամեո |
1995 | Սիմոնա Սինեմի հարյուր և մեկ գիշերը | Հոլիվուդյան դերասան |
1995 | Անմեղ սուտ | Ջերմի Գրեյվս |
1995 | Խենթը | Թոմ |
1995 | Ես կրկել եմ Էնդի Ուորխոլի վրա | Քենդի Դարլինգ |
1996 | Տիեզերկան հեռահարություն | Մայք Պակի |
1996 | Արյուն և գինի | Ջեյսոն |
1997 | Հանցագործների գոտի | Սկիպ Քովիչ |
1998 | Բլեյդ | Դյակոն Ֆրոստ |
1999 | Տիեզերական ցանկություն | Ջեյկ Սմմիս |
1999 | Էնթրոպիյա | Ջեյկ Ուոլշ |
2000 | Պրոեկտ Կվանտում | Պոլ Պենչո |
2000 | Խելառ Սեսիլ Բ. | Սեսիլ |
2001 | Նմուշային արու | Կամեո |
2001 | Վերջին պահին | Կամեո |
2002 | Վայրի սատանաներ | Լեոն |
2002 | Անզսպելիները | Սլիմ |
2002 | Վախ.com | Մայկ Ռայլի |
2002 | Գրեմ Նորտոնի շոուն | Կամեո |
2002 | Քրոնիկները | Դյակոն Ֆրոստ |
2003 | Առյուծի որջում | Մայք Վարգա |
2003 | Սատանայական առանձնատուն | Դեիլ Մեսսի |
2003 | Փոխձիեր | Կամեո |
2005 | Մենակը մթության մեջ | Ռիչարդ Բյորկ |
2005 | Խաղանք թենիս | Ջեկսոն |
2005 | Ստվերների կռիվը | Կլեյտոն Մեյֆիլդ |
2006 | Պաշտպանությունը մեկն է.Ֆակտոր Աիդան | Ջոն Սմիթ |
2006 | Բաշին-երկվորյակները | Սկոտ Շտրաուս |
2006 | 45-րդ տրամաչափ | Ռեյլի |
2007 | Նանկին | Լյուիս Սմիթ |
2007 | Տասներեքերորդ հարկ | Ռիչի |
2007 | Պասաժ | Լյուկ |
2008 | հանցագործ | Վայդ Պորտեր |
2008 | Սկիպ Տրեյսեր | Հայտնի չէ |
2008 | XIII հմայություն | Րոս Տեններ |
2008 | Սև ջրի տարանցումը | Նիկկի |
2009 | Ջոննի Դ. | Գոմեն Վան Մետեր |
2010 | Ինչ-որ մի տեղ | Ջոնի Մարկո |
2011 | Ծնված է աստղ լինելու համար | Դիկ Շեդոու |
2011 | Աստվածների կռիվը.անմահները | Ստավրոս |
2011 | Հոկտեմբերյան ծիսակատարության ընծայում | Պրոֆեսոր Նեշ |
2011 | Կերբժեկեբ | Ռոյ |
2012 | Արգելակ | Ջերմի Ռեյնս |
2012 | Սառցային | Ջոու Կուկլինսկի |
2013 | Սպան վնասված է | Դետեկտիվ Դեվիդ Կելախան |
2013 | Heatstroke | Paul O'Malley |
2015 | Օլիվերի գործարքը | Օլիվեր Քամփբել |
2015 | Ամերիկյան հերոս | Մելվին |
Երաժշտական տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Խումբ,երգիչ,երգչուհի | ՎԵրգի անվանում |
---|---|---|
1994 | Aerosmith | Cryin |
2001 | Limp Bizkit | Rollin |
2004 | Britney Spears | Everytime |
2009 | Տիմատի | Welcome to St. Tropez |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140458190 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 http://www.billboard.com/articles/columns/country/7632304/country-songwriter-andrew-dorff-dies-at-40
- ↑ 4,0 4,1 http://www.rollingstone.com/country/news/blake-shelton-songwriter-andrew-dorff-dead-at-40-w456892
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Դորֆ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 29 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ատլանտա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ