Սարոն
Բնակավայր | ||
---|---|---|
Սարոն | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Drakenstein Local Municipality? | |
Մակերես | 2,13 կմ² | |
ԲԾՄ | 78 մետր | |
Բնակչություն | 7843 մարդ (2011) | |
Հեռախոսային կոդ | 023 | |
Փոստային դասիչ | 6812[1][2] | |
| ||
Սարոն[3] (աֆրիկաանս՝ և անգլ.՝ Saron), փոքրիկ քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապում։ Մտնում է Քեյփ Ուայնլենդս տարածքի մեջ։ Դրակենշտեյնի տեղական մունիցիպալիտետի մաս է։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը, որտեղից հետագայում աճեց քաղաքը, հիմնադրվել է 1848 թվականին՝ որպես Հռենոսի միսիոներական ընկերության կայան։ Տեղանունը գալիս է Սարոնի հովտի (Շարոն) անունից, որը գտնվում է Իսրայելի կենտրոնական մասում[4]։
Աշխարհագրական դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է նահանգի արևմտյան մասում, Բերհրիֆիեր գետից արևելք, նահանգի մայրաքաղաք Քեյփթաունից մոտավորապես 75 կիլոմետր (ուղիղ գծով) հյուսիս-արևելք (NNE): Բացարձակ բարձրությունը՝ ծովի մակարդակից 78 մետր[5]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կլիման մերձարևադարձային միջերկրածովյան է։ Տարեկան միջին տեղումների քանակը 501 մմ է։ Ամենաշատ տեղումները ընկնում են ապրիլ-հոկտեմբեր ամիսներին։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 17,3 °C (հուլիսին) մինչև 30,4 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է, այդ ամսվա միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանը 5,5 °C է[6]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում էր 5997 մարդ, որից 45,39% տղամարդիկ էին, 54,61%՝ կանայք։ Ըստ ռասաների՝ գույնի մարդիկ կազմում էին քաղաքի բնակչության 98,85%-ը։ Գունավորները կազմում էին քաղաքի բնակչության 98,85%-ը, սևամորթները՝ 0,8%, ասիացիները (ներառյալ հնդկացիները)՝ 0,25%, սպիտակները՝ 0,1%։ Քաղաքի բնակիչների շրջանում ամենատարածված լեզուներ՝ աֆրիկաանս (99,4%), անգլերեն (0,4%) և կոսա (0,2%)[7]։
2011 թվականի պաշտոնական մարդահամարի ժամանակ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սարոնում բնակվում էր 7843 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 48%, կանայք՝ համապատասխանաբար 52%։ Գունավորները կազմում էին քաղաքի բնակչությունը 97,28 %, սևամորթները՝ 1,85 %, ասիացիները (հոնդկացիները)՝ 0,23 %, սպիտակները՝ 0,08 %։ Քաղաքի բնակիչների և աշխարհի տարբեր լեզուներ՝ աֆիկաանս (96,84 %), անգլերեն (0,96 %) ցվանա (0,32 %)[8]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքից դեպի արևմուտք անցնում է R44 մարզային մայրուղին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ South African Post Office
- ↑ http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
- ↑ Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
- ↑ Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
- ↑ «Saron, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Saron climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Saron» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Saron» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարոն» հոդվածին։ |
|