Սառեցում
Արտաքին տեսք
Սառեցում, նյութի ջերմաստիճանի իջեցումը նրանից ջերմություն կորզելու միջոցով։ Սառեցումն իրականացնում են բնական ջերմափոխանակման կամ հակադարձ թերմոդինամիկական (սառնարանային) ցիկլի օգտագործմամբ, որը հնարավոր է դարձնում ցածր ջերմաստիճան ունեցող միջավայրից ջերմությունը փոխանցել ավելի բարձր ջերմաստիճան ունեցողին՝ ի հաշիվ ծախսված մեխանիկական աշխատանքի, ջերմային կամ էլեկտրական էներգիայի։ Այդ սկզբունքով են աշխատում սառնարանային մեքենաները և սառնարանային տեղակայանքները, որոնցում որպես սառնարանային հեղուկներ օգտագործվում են ամոնիակը, ֆրեոնները (CF2C12, CF4, CHF3, C2H3F3 և այլն), պրոպան-պրոպիլենային խառնուրդները են։ Խոր սառեցման (—100 °C-ից ցածր) համար կիրառում են ճնշման տակ գտնվող գազի իզոէնթալպիական և իզոէնտրոպիական ընդարձակումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 186)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառեցում» հոդվածին։ |