Սայմեն Պեգ (անգլ.՝ Simon Pegg, ծնունդով` Սայմոն Ջոն Բեքինհեմ, անգլ.՝ Simon John Beckingham, փետրվարի 14, 1970(1970-02-14)[1][2], Բլոքուրրս, Tewkesbury, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի դերասան, կինոկատակերգու, սցենարիստ, գրող, պրոդյուսեր և ռեժիսոր։ Առավել հայտնի է «Շոն անունով զոմբին», «Իբրև լավ խուզարկու», «Աշխարհի վերջը», «Աստղային ճանապարհ», «Անհնարին առաքելություն 3», «Անհնարին առաքելություն։ Հոգու արձանագրությունը», և «Անհնարին առաքելություն։ Իզոգոյների ցեղը» ֆիլմերից։
Մայրը` Ջիլիան Ռոզմարին, քաղաքացիական ծառայող է, իսկ հայրը` Ջոն Հենրին, ջազային երաժիշտ և ստեղնաշարային գործիքների վաճառող[5]։ Նրա ծնողները բաժանվել են, երբ Սայմոնը 7 տարեկան էր, և նա վերցրել է մոր ազգանունը նրա երկրորդ ամուսնությունից հետո[6][7]Բրիստոլում աշխատել է բրիտանական Դեբենհամս խանութում` տղամարդկանց բաժնում։ Պեգը սովորել է Բրիստոլի` դրամայի համալսարանում, և նրա առաջին դիսերտացիան կոչվել է «Մարքսիստական սեղմ ակնարկ յոթանասունականների հայտնի ֆիլմերի և գերիշխան տրամասության մասին»[6]։ 1993 թվականին Սայմոնը տեղափոխվել է Լոնդոն և սկսել հանդես գալ տարբեր դերերով` կոմեդիաներում[8]։ 1995 թվականին հայտնվել է հեռուստատեսությունում, որտեղ նկարահանվել է «Վեց զույգ տաբատ» սկետչ շոուի մեջ։ Նկարահանումենրի ժամանակ ծանոթացել է Էդգար Ռայթի և Ջեսիկա Սթիվենսոնի հետ[8]։ 1998-ից մինչև 2004 թվականը Պեգը պարբերաբար հայտնվել է BBC Radio ռադիոկայանի 99p Challenge ծրագրում։ 1999 թվականին եղել է «Spaced» սիթքոմի ստեղծողներից մեկը, որի համար նրան անվանակոչել են որպես British Comedy Awards-ի լավագույն կատակերգու։ Այդ ծրագրում Պեգն ընդգրկեց նաև իր լավագույն ընկերոջը` Նիկ Ֆրոսթին։ 2002 թվականին մասնակցել է «Իսկական սեր» ֆիլմի քասթինգին, սակայն դերի համար ընտրվել է Ռոուեն Ատկինսոնը։ Պեգը և Ֆրոսթը միասին հաջողություն են ունեցել 2004 թվականին նկարահանված «Շոն անունով զոմբին» ռոմանտիկ կատակերգությունում, որի սցենարիստն էր Սայմոնը, իսկ ռեժիսորը` Էդգար Ռայթը։ Ֆիլմի նկարահանումների ավարտից հետո Սայմոնն ասել է, որ նրան դուր էր գալիս խաղալ որպես Շոն, և նրանք միմյանցից այդքան էլ չեն տարբերվում։ 2006 թվականին Սայմոնը «Անհնարին առաքելություն» ֆիլմում խաղացել է Բենջի Դանի դերը` գլխավոր հերոս Թոմ Կրուզի օգնականը։ Նույն թվականին Պեգը և Ռայթը կրկին միասին խաղացել են արդեն «Իբրև լավ խուզարկու» ֆիլմում, որը ցուցադրության է հանձնվել 2007 թվականի փետրվարին։ Այդ ֆիլմում նույնպես Նիկ Ֆրոսթն ուներ իր մասնակցությունը։ 2007 թվականին Սայմոնը նկարահանվել է «Բարի գիշեր» և «Վազիր, գիրուկ, վազիր» ֆիլմերում։ 2008 թվականինԿիրստեն Դանստի և Մեգան Ֆոքսի հետ միասին մասնակցել է «Ինչպես կորցնել ընկերներին և ստիպել բոլորին ատել քեզ» ռոմանտիկ կատակերգությանը։ 2009 թվականին Սայմոնը «Աստղային ճանապարհ» ֆիլմում խաղացել է ինժեներ Մոնթգոմերի Սքոթի դերը։ Սայմոն Պեգը և Նիկ Ֆրոսթը գրել են «Սեռ։ Գաղտնի նյութ» ֆիլմի սցենարը և խաղացել այդ ֆիլմի գլխավոր դերերը։ 2012 թվականին Պեգը, Ֆրոսթը և Ռայթը նկարահանել էն «Աշխարհի վերջը» ֆիլմը, որը էկրան է դուրս եկել 2013 թվականիօգոստոսի 23-ին։
Սայմոն Պեգն ամուսնացած է Մորին Մակկանի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել 2005 թվականիհուլիսի 23-ին Գլազգոյում։ Նրանց կնքահայրը եղել է Նիկ Ֆրոսթը։ 2009 թվականիհուլիսի 6-ին Սայմոնն իր պաշտոնական էջում հայտարարել է, որ նրանք ունեցել են աղջիկ, անունը` Մաթիլդա։ Պեգը իր թվիթթերի անձնական էջում հայտարարել է, որ նա աթեիստ է։ Ընկերանալով Քրիս Մարտինի հետ` Սայմոնը դարձել է Coldplay խմբի անդամ, և համերգների ժամանակ երբեմն նվագում է հարմոնիկա։ Պեգը Մարտինա և Գվինետ Պելտրոուների առաջնեկի` Էպպլի կնքահայրն է։