Սակաի, քաղաք և նավահանգիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզու հարավումում, Ներքին ճապոնական ծովի Օսակայի ծոցի ափին, Օսակա պրեֆեկտուրայում։ Մատո գետը Սակաին բաժանում է Օսակա քաղաքից։ 787 հազար բնակչություն (1979)։ Մտնում է Հանսին տնտեսական շրջանի կազմի մեջ։ Տրանսպորտային խոշոր հանգույց է։ Զարգացած են մեքենաշինությունը, մետալուրգիան, նավթաքիմիան, տեքստիլ արդյունաբերությունը։ Կա գորգերի, հեծանիվների և մետաղե իրերի ավանդական արտադրություն։ Հիշատակվում է VIII դարից։
Սակայում է գտնվում Дайсенре-кофун-ը՝ աշխարհի ամենամեծ գերեզմաններից մեկը, որի տարածքը կազմում է 320 հազար քառակուսի մետր։ Այն պատկանւմ է 4-րդ դարի Ճապոնիայի կայսր Նինտոկուին։
Սակայի քաղաքը գտնվում է Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում` Օսակա ծոցի ափին։ Մտնում է Կինկի շրջանի Օսակա պրոֆեկտուրայի կազմի մեջ։ Վարչականորեն բաժանված է 7 քաղաքային շրջանի։ Այն սահմանններ ունի Օսակա, Մացուբարա, Հաբիկինո, Թոնդաբայաշի, Օսակասայամա, Կավատինագանո, Իզումի և Տակաիշի քաղաքների հետ։
15-րդ դարից ի վեր Սակայը հայտնի է որպես Չինաստանի և Կորեայի հետ առևտրի կարևոր նավահանգիստ։ Ներկայումս քաղաքը զարգացրել է էլռկտրոնային, էլեկտրական, մետաղագործական և քիմիական արդյունաբերությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 132)։