Ռուդոլֆ Հեսս
Ռուդոլֆ Հեսս գերմ.՝ Rudolf Heß | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[4][5][6] |
Մահացել է | օգոստոսի 17, 1987[1][2][3][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Spandau Prison, Արևմտյան Բեռլին |
Գերեզման | Հյուսիսային ծով և Վունզիդել[7] |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Կրոն | լյութերականություն[5] |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, օդաչու և վաճառական |
Ամուսին | Իլզե Հեսս[6] |
Ծնողներ | հայր՝ Ֆրից Հեսս[8], մայր՝ Կլարա Մյունխ[8] |
Զբաղեցրած պաշտոններ | Վայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր, Գերմանական Կայսրության Ռայխսթագի անդամ, Deputy Führer? և Reichsminister? |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն[5] և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Տուլեի ընկերակցություն |
Երեխաներ | Վոլֆ Ռյուդիգեր Հեսս[6] |
Ստորագրություն | |
Rudolf Hess Վիքիպահեստում |
Ռուդոլֆ Հեսս (գերմ.՝ Rudolf Heß, ապրիլի 26, 1894[1][2][3][…], Ալեքսանդրիա, Եգիպտոս[4][5][6] - օգոստոսի 17, 1987[1][2][3][…], Spandau Prison, Արևմտյան Բեռլին), գերմանացի պետական և քաղաքական գործիչ, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ (կուսակցական քարտի համար՝ 16), կուսակցությունում Ադոլֆ Հիտլերի տեղակալ(1933—1941), առանց պորտֆելի ռեյխսմինիստր (1933—1941)։ Ռեյխսլայտեր (1933)։ ՍՍ-ի օպերգրուպենֆյուրեր։ Հեսսը հանդիսանում է նացիստական ռազմական գլխավոր հանցագործներից մեկը, ով դատապարտվել է ցմահ ազատազրկման Նյուրնբերգյան դատավարության ժամանակ։
Նյուրնբերգյան դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945—1946 թթ Հեսսը կանգնել է Նյուրնբերգյան դատավարության առջև՝ լինելով իր ազդեցությամբ երկրորդը՝ Հերման Գյորինգից հետո։ Դատավարության ժամանակ Հեսսի փաստաբանները հայտարարեցին նրա անմեղսունակության մասին, չնայած, ընդհանուր առմամբ, նա տվել էր գիտակից պատասխաններ։ Դատապարտվել է ցմահ ազատազրկման (ՍՍՀՄ դատավորը պահանջում էր մահապատիժ)։ Ազատազրկումը կրելով Բեռլինում Շպանդաու բանտում Ալբերտ Շպեերի և Բալդուր ֆոն Շիրախի ազատումից հետո 1966 թվականին մնացել է բանտի միակ բանտարկյալը։ Երբեք ոչ մի բանի համար չի զղջացել։ Նյուրնբերգյան դատավարության ավարտից հետո, նա հայտարարեց. «Ես ոչ մի բանի համար չեմ զղջում». Եվ 30 տարի անց բանտում որդուն գրած նամակում, նա գրեց նույն տողերը։ Մինչև իր կյանքի վերջը Հեսսը հավատարիմ մնաց Ադոլֆ Հիտլերին։
Ռուդոլֆ Հեսսի կինը՝ Իլզան հաջողությամբ անցավ ապանացիստականացումը , գրել և հրատարակել է հուշեր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թ-ի օգոստոսի 17-ին 93 ամյա Հեսսը մահացած գտնվեց բանտի բակի տաղավարում։ Մահվան գործիքը գտնվել էր։ Դա էլեկտրական լար էր[10] , որը գտնվել էր նրա վզին։
Նա թողել էր հրաժեշտի բնույթի երկտող, որը տրվեց նրա հարազատներին մեկ ամիս անց։
«Խնդրանք տնօրենին ուղարկել սա տուն։ Գրված է իմ մահից մի քանի րոպե առաջ։ Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ բոլորիդ, իմ սիրելիներ, այն բոլոր թանկ իրերի և պահերի համար, որոնք Դուք ինձ համար արել եք։ Ասեք Ֆրայբուրգին, որ ես խորապես ափսոսում եմ, որ Նյուրնբերգի դատավարությունից սկսած ես պետք է գործեի այնպես, կարծես թե իրեն չէի ճանաչում։ Ես այլընտրանք չունեի, քանի որ ազատության ունենալու բոլոր փորձերը իզուր էին։ Ես այնպես սպասում էին նրա հետ հանդիպման։ Ես իրոք ստացա նրա նկարը և Ձեզ բոլորիդ։ Ձեր Ամենամեծ»։
Ըստ պաշտոնական տվյալների, Հեսսը կյանքին վերջ է տվել՝ խեղդամահ լինելով։
Հեսսը մահացավ նացիստական բոլոր լիդերներից վերջինը։ Նրան թաղեցին Վունզիդել քաղաքի գերեզմանատանը։ Նրա գերեզմանը այնտեղ մնաց մինչ 2011 թ-ը։ Հեսսի մահվան օրը համարվում է Գերմանիայի նեոնացիստների համախմբան և հավաքների օր։ Հեսսի կերպարը դիտարկվում է որպես նեոնացիզմի կուռք։
Սպանության վարկածը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ մարդիկ, ներառյալ նաև Հեսսի հարազատները, պնդում են, որ Հեսսը սպանվել է, իսկ գրությունը կեղծ է։ Հեսսի սպանության վարկածի կողմնակիցները կառուցում են տարբեր վարկածներ, թե ում էր պետք Հեսսի սպանությունը։ Մեծամասնությունը կարծում էր, որ Հեսսը շատ բան գիտեր Մեծ Բրիտանիայի և Երրորդ Ռայխի միջև կայացած գործարքների մասին, որոնք տեղի էին ունեցել Հեսսի և Ուինսթոն Չերչիլի բանակցություններից հետո։
Նրա որդու՝ Վոլֆ Ռյուդիգեր Հեսսի պնդմամբ նամակը կեղծ է եղել, քանի որ իր հայրը նմանատիպ նամակ է գրած եղել նաև 1969 թ-ին։ Որդու խոսքերով, Հեսսը միշտ էլ վստահ է եղել, որ անգլիացիները կսպանեն իրեն[11]։
Պաշտոնական եզրահանգումը գրել են անգլիացիները[12]։
Հեսսի մահվանից երկու օր անց բանտի անգլիական ադմինիստրացիայի պահանջով բակի տաղավարը հանվել է, որտեղ գտնվել էր Հեսսի դիակը։ Ոչնչացվել են Հեսսի անձնական բոլոր իրերը, բոլոր լուսանկարները, օրագրերը և նոթատետրերը։ Չի մնացել ոչ մի իրեղեն ապացույց[11]։ Հեսսի մահվանից հետո մեկ տարվա ընթացքում Շպանդաու բանտը քանդվեց, որի տեղում այսօր բիզնես կենտրոն է։
Գերեզմանի ոչնչացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թ-ի հուլիսի 20-ին գերմանական իշխանությունը արտաշիրինման ենթարկեց Հեսսի աճյունը, քանի որ նրա գերեզմանը դարձել էր հավաքավայր նեոնացիստների համար։ Հեսսի մնացորդները լցրեցին անհայտ մի լիճ[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Гесс Рудольф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Nuremberg Trials Project — 2016.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://www.sueddeutsche.de/bayern/aufgeloestes-rudolf-hess-grab-in-wunsiedel-drohbriefe-und-schmaehungen-1.1126088
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.boe.es/datos/pdfs/BOE//1938/093/A01550-01551.pdf
- ↑ Հավանաբար դա կարող էր լինել նաև հեռախոսային կաբել [1].
- ↑ 11,0 11,1 «The Moscow News». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Пэдфилд П. Секретная миссия Рудольфа Гесса
- ↑ Прах нациста Рудольфа Гесса развеяли над озером.
- ↑ Прах Рудольфа Гесса тайно развеян над морем, могила уничтожена(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Հեսս» հոդվածին։ |
|
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Ալեքսանդրիա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 17 մահեր
- 1987 մահեր
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նացիստական Գերմանիա
- Հոլոքոստ
- Ցմահ դատապարտվածներ
- Բուսակերներ
- Նացիստական Գերմանիայի նախարարներ
- Գերմանացի պետական գործիչներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ