Ռոզելլա
Ռոզելլա | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Platycercus | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Ռոզելլա (լատին․՝ Platycercus), թութակների կարգին պատկանող թռչնի տեսակ։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզելլաները միջին չափի թութակներ են, որոնց մարմնի երկարությունը 25 սմ-ից 35 սմ է։ Նրանց բնորոշ առանձնահատկություններից է աստիճանավոր ձևի լայն պոչը, որի վրա կան նույն չափի 4 կենտրոնական փետուրներ, իսկ մնացած փետուրների չափը փոխվում է կենտրոնական փետուրների երկու կողմերից համապատասխանաբար նվազելով։ Վերին կտուցի վրա` ծայրից ոչ հեռու, կա մեկական ակոս, իսկ այտերի վրա կա մեծ դեղին, սպիտակ կամ կապույտ բիծ[1]։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզելլաները բնակվում են այգիներում, նոսր անտառներում, արևադարձային լուսավոր բարձրաբուն պուրակներում։ Նրանք սնվում են վայրի խոտերի և մշակված բույսերի սերմերով, ինչպես նաև միջատներով և տարբեր մրգերով։ Նրանք լավ հարմարեցված են գետնին տեղաշարժվելու համար, ճարպիկ վազում են և մանևրում են խոտածածկ բուսականության մեջ։ Ռոզելլաները թռչում են դժկամորեն՝ սովորաբար փոքր հեռավորության վրա[2]։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարին դնում է 4-ից 6 ձու, գուցե և ավելին (մինչև 8 ձու)։ Թխսկալումը տևում է 20-22 օր։ Ձագերը կճեպից դուրս են գալիս կույր և ծածկված են լինում խիտ բմբուլով։ Առաջին օրերին նրանց կերակրում է հիմնականում մարին, հետագայում՝ և՛ մարին, և՛ արուն։ 28-35 օրական ճտերը թողնում են բույնը, բայց ևս 2-3 շաբաթ ծնողները հոգ են տանում նրանց մասին։ Նրանք սովորաբար բնադրում են տարեկան երկու անգամ[3]։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզելլաները շատ գեղեցիկ թութակներ են, որոնք շատ սիրված են բնության սիրահարների կողմից։ Նրանք ունեն մեղմ և բարձր ձայն, գերակշռում են սուլիչ և ֆլեյտային հնչյունները։ Նրանց կարելի է սովորեցնել տարբեր բառեր ասել[4]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզելլաները հիմնականում բնակվում են Ավստրալիայում և միայն որոշ տեսակներ՝ Թասմանիա կղզում և մերձակա մի շարք այլ ավելի փոքր կղզիներում[1]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզելլաների ցեղը ներառում է 6 տեսակ[5][6]։
Անվանում | Լուսանկար | Նկարագրություն | Տարածման շրջան |
---|---|---|---|
Դեղին այտով ռոզելլա (ռուս.՝ Желтощёкая розелла) (լատին․՝ Platycercus icterotis) |
Ռոզելլանների ամենափոքր ներկայացուցիչն է, որն ունի 26 սմ երկարություն։ Արուն հիմնականում կարմիր է` այտերի վրա դեղին պուտերով, ազդրամասը կանաչ է, պոչը` մուգ կանաչ։ Մարին ավելի գորշ է, հիմնականում կանաչ գլխով, կարմրավուն ճակատով, դեղին այտերով և բազմաշերտ կանաչ-կարմիր պոչատակով։ Երկու ենթատեսակների մեջքի ատամնավոր փետուրների գույնը տարբերվում է։ Կտուցը սպիտակավուն է, իսկ ծիածանաթաղանթը` մուգ շականակագույն։ | Հարավ-արևմտյան Ավստրալիա | |
Սևագլուխ ռոզելլա (ռուս.՝ Черноголовая розелла) (լատին․՝ Platycercus venustus) |
Երկարությունը 28 սմ է, ճակատը, կատարը և ծոծրակը սև են, այտերի վրա կան սպիտակ-կապտավուն պուտեր։ Մեջքի և թևերի փետուրները սև են` դեղին ծայրերով, իսկ որովայնի, կրծքավանդակի և ազդրերի փետուրները գունատ դեղին են` սև ծայրերով, որոնք ստեղծում են ատամնավոր տեսք։ Պոչն կապտականաչավուն է, իսկ կտուցը` գունատ մոխրագույն։ | Քարփենթարիայի ծոցից` Արնհեմլենդ թերակղզուց մինչև Քիմբեռլի զանգված | |
Գունատ գլխով ռոզելլա (ռուս.՝ Бледноголовая розелла) (լատին․՝ Platycercus adscitus) |
Մարմնի երկարությունը 30 սմ է, որը հիմնականում կապույտ է, բացառությամբ կրծքի վերին մասի և գլխի, որոնք կրեմագույն-դեղին են, պոչը կապտավուն սև և կանաչ է, իսկ պոչի տակը՝ կարմիր։ Տեսակը ներառում է երկու ենթատեսակ։ | Արևելյան Ավստրալիա | |
Ռոզելլա (ռուս.՝ Розелла) (լատին․՝ Platycercus eximius) |
Մարմնի երկարությունը 30 սմ է։ Գլուխը կարմիր է, այտերը` սպիտակ։ Կրծքավանդակի վերին մասը կարմիր է, իսկ ստորին մասը` դեղին, որը որովայնի հատվածում փոխարինվում է բաց կանաչով։ Մեջքի և ուսերի փետուրները սև են` դեղնավուն կամ կանաչավուն ծայրերով, ինչը տալիս է աստիճանական տեսք։ Թևերը երկնագույն են, իսկ պոչը` մուգ կանաչ։ | Ավստրալիա, Թասմանիա, Նոր Զելանդիա, մասնավորապես`Դանիդինի շրջակայքում գտնվող բլուրներ | |
Կարմիր ռոզելլա (ռուս.՝ Красная розелла) (լատին․՝ Platycercus elegans) |
Մարմնի երկարությունը 36 սմ է։ Տեսակը ներառում է յոթ ենթատեսակ, որոնցից երեքը բոսորագույն են։ Գլուխը և կրծքավանդակը կարմիր են, այտերը՝ երկնագույն-սպիտակ, մարմնի տակը՝ կանաչ, մեջքը՝ սև, պոչը՝ կանաչ սպիտակի հետ, թևերն էլ կապույտ են։ | Արևելյան և հարավարևելյան Ավստրալիա | |
Կանաչ ռոզելլա (ռուս.՝ Зелёная розелла) (լատին․՝ Platycercus caledonicus) |
Ռոզելլանների խոշորագույն ներկայացուցիչն է, որն ունի 37 սմ երկարություն։ Այն ունի դեղին գլուխ, կապույտ այտեր և կարմիր ճակատ։ Մեջքի և թևատակերի փետուրները սև են, որոնք ծայրերում նեղ և կանաչ են, իսկ թևերի վրայի փետուրները կապտականաչ են։ Ազդրը ձիթապտղի գույնի է, պոչը` կանաչ։ Ծիածանաթաղանթը մուգ շագանակագույն է, կտուցը` բաց մոխրագույն։ | Թասմանիա |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Розелла пёстрая». Харківський зоопарк (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Образ жизни - ruslanfon». sites.google.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «РОЗЕЛЛА». www.pitomnikptic.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Розеллы (лат. Platycercus)». zooterritoria.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Stepnell, Kenneth. ([1983]). Australia's beautiful birds and their young. Sydney: Australian Consolidated Press. ISBN 0-949892-13-0. OCLC 29002243.
- ↑ «Тасманийская розелла». zoogalaktika.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гринёв В. А. Попугаи: Справочное пособие. — М.: Лесная промышленность, 1991. — 334 с ISBN 5-7120-0296-5(ռուս.)
- Иерусалимский И. Попугаи и певчие птицы: виды, содержание, обучение — Ростов-на-Дону: Владис, 2001. — 320 с ISBN 5-94194-073-4(ռուս.)
- Энциклопедия декоративных и экзотических птиц/ Авт-сост. А. П. Умельцев. — М.: Локид-Пресс, 2002. — 368 с ISBN 5-320-00436-2(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզելլա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզելլա» հոդվածին։ |
|
|