Ռոբերտ Նոյս
Ռոբերտ Նոյս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1927[1][2] |
Ծննդավայր | Բեռլինգթոն, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 3, 1990[1][2] (62 տարեկան) |
Մահվան վայր | Օստին, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Գրինելի քոլեջ (1949)[3] և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1953)[3] |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար, գործարար և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Fairchild Semiconductor? |
Ամուսին | Էլիզաբեթ Նոյս և Ann Schmeltz Bowers? |
Ծնողներ | հայր՝ Ralph Brewster Noyce?, մայր՝ Հարիեթ Մեյ Նորթոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, traitorous eight?, Phi Beta Kappa, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[11] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Երեխաներ | Ուիլյամ Բ. Նոյս, Pendred Noyce?, Պրիսցիլա Նոյս և Մարգարեթ Նոյս |
Robert Noyce Վիքիպահեստում |
Ռոբերտ Նորթոն Նոյս (անգլ.՝ Robert Norton Noyce, դեկտեմբերի 12, 1927[1][2], Բեռլինգթոն, Այովա, ԱՄՆ - հունիսի 3, 1990[1][2], Օստին, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ, ինտեգրալ սխեմայի գյուտարարներից մեկը (1959), «Fairchild Semiconductor»-ի հիմնադիրներից մեկը (1957), «Intel »կորպորացիայի (1968) հիմնադիրը (Գորդոն Մուրի և Էնդրյու Գրոուվի հետ համատեղ)։ ԱՄՆ ազգային ճարտարագիտական ակադեմիայի (1969) և ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի(1980) անդամ է[12][13]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Նոյսը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 12-ին Այովա նահանգի Բերլինգթոն քաղաքում[14]։ Եղել է Միաբանության եկեղեցու քահանա, վերապատվելի Ռալֆ Բրյուսթեր Նոյսի չորս որդիներից երրորդը[15]։ Նոյսի մայրը՝ Հարիեթ Մեյը, եղել է Միլթոն Ջ. Նորթոնի (անգլ.՝ Milton J. Norton) և Միաբանության քահանայի դուստրը։
Չնայած երկու ծնողներն էլ կրոնական ընտանիքներից էին, Ռոբերտ Նոյսն ինքն ագնոստիկ էր։
Նոյսը մեծացել է Այովա նահանգի Գրիննելի քաղաքում։ Հաճախել է կիրակնօրյա դպրոց։ Հանրակրթական դպրոցն ավարտել է լավ ցուցանիշներով։ Նվագել է դպրոցական նվագախմբում, երգել երգչախմբում, եղել է լատիներենի, գիտական և թատերական խմբակների ակտիվ մասնակից։ Դպրոցի տարեգրքի բնութագրերից է. «տղան, որը գիտի բոլոր հարցերի պատասխանները»[16]։
1949 թվականին Նոյսը բակալավրի աստիճանով ավարտել է Այովայում Գրինելլոյի քոլեջը, իսկ 1953 թվականինՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է ֆիզիկայի Ph.D. աստիճան։
1956-1957 թվականներին աշխատել է «Shockley Semiconductor Laboratory»-ում՝ տրանզիստոր գյուտարար Ուիլյամ Շոկլիի ղեկավարությամբ, իսկ հետո յոթ գործընկերների հետ ազատվել է աշխատանքից և հիմնել Սիլիկոնային կիսահաղորդիչների արտադրության առաջին ընկերություններից մեկը՝ «Fairchild Semiconductor»-ը։ Այստեղ աշխատելով՝ Նոյսը, գրեթե միաժամանակ «Texas Instruments»-ի Ջեք Քիլբիի հետ, ստեղծել է ինտեգրալ սխեմա։
1968 թվականին Նոյսը և նրա վաղեմի գործընկեր Գորդոն Մուրը հիմնադրել են «Intel» ընկերությունը։ Երկու տարի անց նրանք ստեղծել են Intel 1103-ը՝ առաջին DRAM հիշող միկրոսխեման, որն արտադրվում էր կոմերցիոն մասշտաբով։ Կիսահաղորդչային միկրոսխեմաների համակարգչային հիշողությունը շուտով դուրս է մղել մագնիսական միջուկների վրա այդ ժամանակ տարածված հիշողությունը։ Նոյսը նաև «Intel»-ի առաջին միկրոպրոցեսորի (Intel 4004, թողարկվել է 1971 թվականին) ստեղծման նախագծի ղեկավարն էր։ Շուտով «Intel» ընկերությունը դարձել է միկրոպրոցեսորների արտադրության առաջատարը։
1988 թվականին Նոյսը դարձել է «Sematech» ընկերության նախագահ, հետազոտական կոնսորցիումի նախագահ, որը համատեղ ֆինանսավորվում է արդյունաբերական կապիտալով և ԱՄՆ-ի կառավարության կողմից ամերիկյան կիսահաղորդչային արդյունաբերությունում առաջատար տեխնոլոգիաների զարգացման նպատակով։
Նոյսի Արտոնագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոյսը 15 արտոնագրերի հեղինակ է.
- Method and apparatus for forming semiconductor structures, փետրվար, 1959, Philco Corporation
- Transistor structure and method, մարտ,1960, Beckmann Instruments
- Semiconductor scanning device, նոյեմբեր,1960, Fairchild Semiconductor
- Transistor structure and method of making the same, հունվար, 1961, Clevite Corporation
- Semiconductor switching device, փետրվար, 1961, Fairchild Semiconductor
- Semiconductor Device and Lead Structure, ապրիլ, 1961, Fairchild Semiconductor
- Field effect transistor, նոյեմբեր, 1961, Clevite Corporation
- Field controlled avalanche semiconductive device, հուլիս, 1963, Clevite Corporation
- Method for fabricating transistors, հոկտեմբեր, 1963, Fairchild Camera և Instrument Corp.
- Transistor structure controlled by an avalanche barrier, նոյեմբեր, 1963, Clevite Corporation
- Method of making a transistor structure (соавтор William Shockley), հուլիս, 1964, Clevite Corporation
- Semiconductor circuit complex having isolation means, սեպտեմբեր, 1964, Fairchild Camera և Instrument Corp.
- Method of forming a semiconductor, մայիս, 1965, Fairchild Camera և Instrument Corp.
- Solid state circuit with crossing leads, օգոստոս, 1965, Fairchild Camera և Instrument Corp.
- Trainable system, հունիս, 1967 Fairchild Camera և Instrument Corp.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dennis M. A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/brunetti-rl.pdf
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ https://www.fi.edu/en/awards/laureates/robert-n-noyce
- ↑ https://www.smenet.org/Professional-Development/Awards-Competitions/Award-Recipients/John-Fritz-Medal-Award
- ↑ https://events.seas.upenn.edu/distinguished-lectures/pender-lecture/
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/moh-rl.pdf
- ↑ https://www.computer.org/volunteering/awards/goode
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Dr. Robert N. Noyce (անգլ.)
- ↑ us nas id
- ↑ Jones, 86
- ↑ Jones, p. 625
- ↑ Тим Джексон, 2013, էջ 25
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тим Джексон. Inside Intel. История корпорации, совершившей технологическую революцию XX века = Inside Intel. The unauthorized history of the world’s most successful chip company. — М.: Альпина Паблишер, 2013. — 328 с. — ISBN 978-5-9614-1956-6.
- Leslie Berlin|Berlin, Leslie The man behind the microchip: Robert Noyce and the invention of Silicon Valley Publisher Oxford University Press US, 2005 ISBN 0-19-516343-5
- Burt, Daniel S. The chronology of American literature: America’s literary achievements from the colonial era to modern times Houghton Mifflin Harcourt, 2004. ISBN 0-618-16821-4
- Jones, Emma C. Brewster. The Brewster Genealogy, 1566—1907: a Record of the Descendants of William Brewster of the "Mayflower, " ruling elder of the Pilgrim church which founded Plymouth Colony in 1620. New York: Grafton Press, 1908.
- Lécuyer, Christophe. Making Silicon Valley: Innovation and the Growth of High Tech, 1930—1970 Published by MIT Press, 2006.ISBN 0262122812
- Shurkin, Joel N.. Broken Genius: The Rise and Fall of William Shockley, Creator of the Electronic Age Publisher Palgrave Macmillan, 2007 ISBN 0-230-55192-0
- Tedlow, Richard S. Giants of enterprise: seven business innovators and the empires they built Publisher Harper Collins, 2003 ISBN 0-06-662036-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 75-ամյա Ռոբերտ Նոյսը
- Ռոբերտ Նոյսի լուսանկարը և նրա գործունեության պատմությունը
- Ինչպես են մշակվել Intel-ի առաջին միկրոսխեմաները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Նոյս» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 3 մահեր
- 1990 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի գործարարներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների անձինք
- Ամերիկացի գիտնականներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ