|
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Իտալիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
ապրիլի 1, 1955(1955-04-01)[1] (69 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Կրոչեֆիեսկի, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա |
---|
Հասակ |
178 սմ |
---|
Քաշ |
70 կգ |
---|
Դիրք |
Հարձակվող |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Սավոնա (սպորտային տնօրեն) |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
Մարզչական կարիերա |
---|
1998–1999
|
Վիարեջջո
|
1999–2000
|
Տերամո
|
2000–2001
|
Ալեսանդրիա
|
2002
|
Պալերմո
|
2004–2005
|
Ֆոջջիա
|
(օգնական)
|
2005–2006
|
Սամբենետտեզե
|
(օգնական)
|
2008–2009
|
Չենտոբուկի
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռոբերտո Պրուցցո (իտալ.՝ Roberto Pruzzo, ապրիլի 1, 1955(1955-04-01)[1], Կրոչեֆիեսկի, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական մի շարք ակումբներում և Իտալիայի հավաքականում։
Պրուցցոն ծնվել է Կրոչեֆիեսկիում, իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1973 թվականին Ջենոա ֆուտբոլային ակումբի կազմում։ 6 մրցաշրջան Ջենոայում անցկացնելուց հետո Պրուցցոն 143 խաղում դարձավ 57 գոլի հեղինակ։
1979-ին Պրուցցոն տեղափոխվեց հռոմեական Ռոմա, այն ժամանակ ռեկորդային համարվող 3 միլիոն լիրայի դիմաց։ Այստեղ նա դարձավ 80-ականների իտալացի ամենարդյունավետ հարձակվողներից մեկը, մեկ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը և 4 անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր։ 1984 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Լիվերպուլի դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ, սակայն Պրուցցոյի թիմը պարտվեց 11 մ հարվածաշարից հետո։
Ռոբերտոն իր կարիերան ավարտեց Ֆիորենտինայում՝ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո։ Պրուցցոն միակ իտալացի ֆուտբոլիստն է, ով իտալական Սերիա A-ի մեկ հանդիպման ընթացքում դարձել է 5 գոլի հեղինակ (Ռոմա-Ավելլինո, 1986)։
Չնայած ֆանտաստիկ ակումբային կարիերային, Պրուցցոն ընդամենը 6 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականում, չխփելով ոչ մի գնդակ։ Նա հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 1980-ին, որը անցկացվում էր հենց Իտալիայում։
Պրուցցոն մարզել է տարբեր իտալական թիմերի տարբեր դիվիզիոններում։
2008-ի դեկտեմբերից[2] մինչև 2009-ի մարտ ամիսը[3] գլխավորել է Սերիա D-ն ներկայացնող Չենտոբուկի ակումբը, դա նրա մարզչական կարիերայի վերջին ակումբն էր։
2012-13 մրցաշրջանում նա ընտրվեց, որպես Սավոնա ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն։
Ռոբերտո Պրուցցոն համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստներից մեկը։
Ջենոա
Ռոմա
- Սերիա A-ի լավագույն ռմբարկու՝ 1981, 1982, 1986