ՌԲ Լայպցիգ
ՌԲ Լայպցիգ | ||||
Ամբողջական անուն | RasenBallsport Leipzig e.V, | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Die Roten Bullen (Կարմիր ցլեր) Ցլեր (Die Bullen) | |||
Հիմնադրում | մայիսի 19, 2009 | |||
Երկիր | Գերմանիա | |||
Մարզադաշտ | Ռեդ Բուլ Արենա | |||
Տարողունակություն | 42,959 | |||
Նախագահ | Օլիվեր Մինցլաֆ | |||
Մարզիչ | Ռալֆ Հազենհյուտլ | |||
Կայք | ||||
Լիգա | Բունդեսլիգա | |||
2021-22 | 4-րդ | |||
|
ՌԲ Լայպցիգ (գերմ.՝ RB Leipzig), գերմանական ֆուտբոլային ակումբ՝ հիմնադրված 2009 թվականին Լայպցիգ քաղաքում։ Ակումբը 2012-13 մրցաշրջանում խաղացել է Գերմանիայի՝ հզորությամբ 4-րդ լիգայում՝ Ռեգիոնալիգա Հյուսիսում, որտեղ զբաղեցնելով առաջին տեղը՝ 2013-14 մրցաշրջանում իրավունք ստացավ խաղալ 3-րդ Բունդեսլիգայում։ Այնտեղ անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում ակումբն զբաղեցրեց 2-րդ տեղը և դուրս եկավ Երկրորդ Բունդեսլիգա։ 2015-16 մրցաշրջանում «ՌԲ Լայպցիգը» զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և դուրս եկավ Բունդեսլիգա[1]։ 2016-17 մրցաշրջանում Բունդելիգայում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ որակավորվելով Չեմպիոնների Լիգային հաջորդ մրցաշրջանին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրված լինելով 2009 թվականի մայիսին որպես RasenBallsport Leipzig՝ «ՌԲ Լայպցիգը» պատկանում է Red Bull GmbH ընկերությանը, որն արդեն հետևյալ ֆուտբոլային ակումբների տերն է. «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա), «Նյու Յորք Ռեդ Բուլզ» (ԱՄՆ), «Ռեդ Բուլլ Բրազիլ» (Կամպինաս, Բրազիլիա) և «Ռեդ Բուլ Գանա» (Սոհակոպ, Գանա)։ Լայպցիգյան թիմի անունը տարբերվում է մնացած թիմերից կապված գերմանական ֆուտբոլային միության կանոնադրության հետ, որը կարգավորում է, թե ինչպիսի ձևով կարող է հովանավորի անունն օգտագործվել որպես ակումբի անվան մաս։ Ի տարբերություն այլ սպորտային թիմերի՝ ակումբը Լայպցիգում չի կարող կրել «Ռեդ Բուլ» անունը կամ ամբողջությամբ պատկանել այդ ընկերությանը։ Գերմանական ֆուտբոլային միությունը ակումբներից պահանջում է, որ նրանց բաժնետոմսերի 51%-ը պատկանի իրեն, դրա համար «Ռեդ Բուլն» իրավունք ուներ ձեռք բերել ակումբի բաժնետոմսերի միայն 49%-ը։
Թիմի պատմությունն սկսվում է Լայպցիգի արվարձաններից մեկից՝ Մարկրանշտեդտից թույլտվություն գնելուց այն բանի համար, որպեսզի խաղա Օբերլիգայում։ Նոր ակումբը պահպանեց թիմը, ինչպես Մարկրանշտեդտի մնացած բոլոր ֆուտբոլային ակումբները։ Գլխավոր մարզիչ մնաց Տինո Ֆոգելը։ Նախագահ նշանակվեց նախկինում հայտնի ֆուտբոլիստ Դիտմար Բեյեսդորֆերը։ Միևնույն ժամանակ Մարկրանշտադտը դարձավ «ՌԲ»-ի փոխարինող։ 2010 թվականին թիմը փոխեց մարզադաշտը՝ իր տնային ելույթներն սկսելով «Ցենտրալշտադիոնում», որը վերանվանվեց «Ռեդ Բուլ Արենա»։
2010-11 մրցաշրջանից նոր մարզիչ նշանակվեց «Ֆրանկֆուրտի» նախկին մարզիչ Թոմաս Օրալը։ Այդ նույն մրցաշրջանում ակումբն իր նորամուտը նշեց Ռեգիոնալլիգա Հյուսիսում՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։ Ենթադրվում է, որ Ռեդ Բուլը 100 մլն եվրո պետք է ներդնի ակումբում մոտակա 10 տարիների ընթացքում։ Ռեդ Բուլ ընկերության սեփականատեր Դիտրիխ Մատեշիցը բաց ասում է Գերմանիայի առաջնությունում հաղթելու մասին։ Վերջին անգամ Լայպցիգից թիմ գերմանական առաջնությունը հաղթել է ավելի քան 100 տարի առաջ՝ 1913 թվականին։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներդրումները «Մարկրանշտեդտում» «Ռեդ Բուլ» ընկերության առաջին փորձը չէ դուրս գալ Լայպցիգի ֆուտբոլային բեմ։ 2006 թվականին ընկերությունից փորձեցին գնել «Սակսենը» (Լայպցիգ), ակումբ՝ հարուստ ավանդույթներով, բայց անընդհատ ֆինանսական խնդիրների պատճառով տանջվող։ Երկրպագուների մեկ ամիս բողոքից հետո, որոնք վերաճեցին բռնության, ընկերությունը հրաժարվեց իր ծրագրերից։
Բողոքարկումները նաև ուղեկցում էին «Մարկրանշտեդտում» ներդրումները, բայց շատ ավելի ցածր աստիճանի։ Երկրպագուները «Ամ Բադ» մարզադաշտում հերբիցիդներ փչեցին, ինչպես նաև ոչնչացրին գովազդային վահանակները։ Միևնույն ժամանակ հարցմանը, որն անցկացվում էր տեղական Leipziger Volkszeitung թերթի կողմից, Լայպցիգի հարցված բնակիչների 70%-ը ողջունեցին «Ռեդ Բուլ» ընկերության նախաձեռնությունը։ «Ռեդ Բուլի» գալու դեմ հասարակական գործողությունների աջակցությունը ցածր էր, քանի որ Լայպցիգում ֆուտբոլը հասել էր ցածրագույն մակարդակի, և հիմնականում բողոքարկեցին ֆուտբոլի Ալյանս ակտիվ երկրպագուները։ «Սակսենը» զրկվեց 2008-09 մրցաշրջանում Ռեգիոնալլիգայում խաղալու իրավունքից, երբ ակումբը դարձավ անվճարունակ, իսկ մեկ այլ տեղական ակումբ «Լոկոմոտիվին» հաջողվեց այդ նույն մրցաշրջանում վերադառնալ Օբերլիգա։ Այդպես Օբերլիգայում հանդիպեցին միանգամից 3 Լայպցիգյան թիմեր։
Ակումբի ելույթների ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«ՌԲ Լայպցիգ» ֆուտբոլային ակումբի ժամանակագրություն | ||||
---|---|---|---|---|
|
|
Ներկա կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Մարզչական անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ
Պաշտոն | Մարզիչ | Նախկին ակումբ | Նախկին պաշտոն | Ակումբ տեղափոխվելու ամսաթիվ | Հղում |
---|---|---|---|---|---|
Գլխավոր մարզիչ | Ռալֆ Հազենհյուտլ | Ինգոլշտադտ 04 | գլխավոր մարզիչ | 1 | [2] |
Օգնական | Ժոլտ Լյով | Ռեդ Բուլ Զալցբուրգ | Օգնական | 1 | [3] |
Դարպասապահների մարզիչ | Ֆրեդերիկ Գյոսլինգ | Գրոյտեր Ֆյուրտ | Դարպասապահների մարզիչ | 1 | [4] |
Ֆիզպատրաստության մարզիչ | Նիկլաս Դիտրիխ | Հոֆենհայմ | Ֆիզպատրաստության մարզիչ | 1 | [5] |
Ֆիզպատրաստության մարզիչ | Կայ Կրաֆտ | Հոֆենհայմ (մինչև 19) | Ֆիզպատրաստության մարզիչ | 1 | [6] |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բունդեսլիգա
- Երկրորդ տեղ (1). 2016–17
- Բունդեսլիգա 2 (II)
- Երկրորդ տեղ (1). 2015–16
- 3. Լիգա (III)
- Երկրորդ տեղ (1). 2013–14
- Ռեգիոնալլիգա Հյուսիս-արևելք (IV)
- Հաղթող (1). 2012–13
- NOFV-Օբերլիգա Հարավ (V)
- Հաղթող (2). 2009–10, 2014–15‡
- Սաքսոնիայի առաջնություն (VI)
- Հաղթող (1). 2013–14
- Բեզիրկսլիգա Լայպցիգ (VII)
- Հաղթող (2). 2009–10, 2010–11
- Սաքսոնիայի գավաթ
- Հաղթող (2). 2010–11, 2012–13
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fussballdaten - Die Fußballdatenbank. «2. Bundesliga 2015_2016 - Der aktuelle 34. Spieltag - Fussballdaten - Die Fußballdatenbank» (գերմաներեն). Fussballdaten.de. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «RB Leipzig bestätigt Verpflichtung von Hasenhüttl» (գերմաներեն). spiegel.de. 2016 թ․ հուլիսի 1.
- ↑ «Selke neuer Medienliebling - Löw wechselt nach Leipzig» (գերմաներեն). lvz.de. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Torwarttrainer Gößling verlässt SpVgg Greuther Fürth» (գերմաներեն). bild.de. 2015 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Hoffenheim-Boss sauer: Nicklas Dietrich wechselt zu Leipzig» (գերմաներեն). bild.de. 2015 թ․ հունիսի 3.
- ↑ «So viel Hoffenheim steckt in RB» (գերմաներեն). bild.de. 2016 թ․ օգոստոսի 6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՌԲ Լայպցիգ» հոդվածին։ |
|