Jump to content

Ջոն Փերինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Փերինգ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 24, 1813(1813-01-24)
ԾննդավայրBoston, Լինկոլնշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 16, 1869(1869-01-16) (55 տարեկան)
Մահվան վայրՄանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունThe Thomas Cowley High School?[1]
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, ճարտարագետ և եգիպտագետ

Ջոն Շա Փերրինգ (հունվարի 24, 1813(1813-01-24), Boston, Լինկոլնշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 16, 1869(1869-01-16), Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի ճարտարագետ, մարդաբան և եգիպտագետ, որ առավել հայտնի էր եգիպտական բուրգերը պեղելու և վավերագրելու իր աշխատանքով:

1837 թվականին Փերինգը և բրիտանացի հնագետ Ռիչարդ Ուիլյամ Հովարդ Վայսը սկսել են պեղումներ կատարել Գիզայում[2][3]։ նրանց ավելի ուշ միացել է Ջովանի Բատիստա Կավիլիան: Նրանք հուշարձաններ, այնուհետև թաքնված սենյակներ մուտք գործելու համար վառոդով պայթեցրել են մուտքերը[4], օրինակ՝ Մենկաուրեի բուրգի թաղման պալատը: Երբ Կավիգլիան հեռացել է թիմից՝ ինքնուրույն աշխատելու, Փերինգը դարձել է Վայզի օգնականը, իսկ երբ 1837 թվականին Վայզը մեկնել է Անգլիա, և Փերինգը շարունակել է պեղումները Վայզի ֆինանսական աջակցությամբ։

Իր աշխատանքի շրջանակներում Փերինգը ստեղծել է մի քանի քարտեզներ, հատակագծեր և բուրգերի խաչմերուկներ Աբու Ռոաշում, Գիզայում, Աբուսիրում, Սակկարայում և Դահշուրում: Նա առաջինն է եղել, որ 1839 թվականին ուսումնասիրել է Սակկարայում գտնվող Ուսերկաֆի բուրգի ներսը՝ մուտք է գործել 1831 թվականին հայտնաբերված ավազակների փորած թունելով: Փերինգը կարծել է, որ բուրգը պատկանում է Ջեդկարեին: Բուրգն առաջին անգամ ճիշտ նույնականացրել է եգիպտագետ Սեսիլ Ֆերթը 1928 թվականին[5] (չնայած Ֆերթը մահացել է 1931 թվականին, իսկ այնտեղ պեղումները վերսկսվել են միայն 1948 թվականին՝ Ժան Ֆիլիպ Լաուերի օրոք)։ Փերինգը բացել է Կորացած բուրգի հյուսիսային մուտքը և գտել որոշ որմնանկարներ Դահշուրի մոտակա Կարմիր բուրգի ներսում, որոնք մինչ այսօր պահպանվել են[6]։

Փերինգի աշխատանքի արդյունքն է նրա «Գիզաի բուրգերը» եռահատորյակը, որը հրատարակվել է 1839-1842 թվականներին։ Վայզը նաև հրապարակել է Փերինգի էսքիզները իր սեփական եռամաս աշխատության երրորդ հատորում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. Charles., Rigano (19 December 2014). Pyramids of the Giza plateau : pyramid complexes of Khufu, Khafre, and Menkaure. Bloomington, IN. ISBN 9781496952493. OCLC 898924430.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Earthquest News 12:2 - Beneath the Pyramids». www.andrewcollins.com. Վերցված է 2019-01-18-ին.
  4. «Operations Carried on at the Pyramids of Gizeh in 1837: with an account of a voyage into Upper Egypt de Vyse, Richard William Howard (1784-1853): James Fraser, London Cloth Binding, First Edition - The Book Collector, Inc. ABAA,IOBA,TxBA». www.iberlibro.com (իսպաներեն). Վերցված է 2019-01-18-ին.
  5. «The Step Pyramid of Djoser». World History Encyclopedia. Վերցված է 2019-01-18-ին.
  6. «Alan Fildes Gallery: Graffiti » Graffiti » John Shae Perring 1813-1869». alanfildes.com. Վերցված է 2019-01-18-ին.
  7. «1837 թվականին Գիզայի բուրգերում իրականացվող գործողությունների հավելվածը (անգլերեն)».