Jump to content

Ջոն Բոն Ջովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Բոն Ջովի
Բնօրինակ անունանգլ.՝ John Francis Bongiovi Jr. և անգլ.՝ Jon Bon Jovi
Ի ծնե անունանգլ.՝ John Francis Bongiovi
Նաև հայտնի է որպեսJon Bon Jovi
Ծնվել էմարտի 2, 1962(1962-03-02)[1][2][3] (62 տարեկան)
Perth Amboy, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք, հևի մետալ, Գլեմ մետալ, Քանթրի, սոֆթ ռոք և Էմո
Մասնագիտություներգիչ, դերասան, հեղինակ-կատարող, կինոդերասան, կիթառահար, դաշնակահար, հեռուստատեսային դերասան, երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, դաշնամուր, Շրթնահարմոն և վոկալ
ԼեյբլIsland Records և Մերկուրի Ռեքորդս
ԿրթությունSt. Joseph High School? և Sayreville War Memorial High School?
ԱնդամակցությունBon Jovi
ԱմուսինDorothea Hurley?
Պարգևներ
Կայքbonjovi.com
wwwjonbonjovi.ca
 Jon Bon Jovi Վիքիպահեստում

Ջոն Ֆրենսիս Բոնջովի-կրտսեր (անգլ.՝ John Francis Bongiovi, Jr.), ավելի շատ հայտնի ինչպես Ջոն Բոն Ջովի (անգլ.՝ Jon Bon Jovi, մարտի 2, 1962(1962-03-02)[1][2][3], Perth Amboy, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, պոետ - երգիչ և դերասան, ամենաշատը հայտնի ինչպես վոկալիստ և ամերիկական հայտնի ռոք-խմբի՝ Bon Jovi-ի հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ֆրենսիս Բոնջովի-կրտսերը ծնվել է 1962 թվականի մարտի 2-ին ԱՄՆՆյու Ջերսի քաղաքում։ Նա վարսահարդար Ջոն Ֆրենսիս Բոնջովի-ավագի և դիզայներ Քերոլ Բոնջովիի տղան է։ Հայրը ունի սիցիլիական և սլովական արմատներ, իսկ մայրը՝ գերմանական և ռուսական արմատներ։ Բոնջովին ունի երկու կրտսեր եղբայր՝ Էնտոնին և Մետյուն։

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ վաղ տարիներից զբաղվել է երաժշտությամբ․ նվագել է կիթառ, ներկայացել է որպես տեղական երաժշտական խմբերի անդամ, երգեր է գրել 13 տարեկանից։ 1983 թվականին նա ստեղծեց մի խումբ, որի կազմ մտան իր ընկեր Դևիդ Ռաշբաումը, կիթառիստ Դեյվ Սաբոն, բասիստ Ալեք Ջո Սաչը և հարվածային գործիքների վարպետ Տիկո Տոռեսը։ Խմբի անվանումը եղավ Bon Jovi:

1984 թվականին Bon Jovi-ն թողարկեց իր առաջին ալբոմը, իսկ «Runaway» երգը հայտնվեց Թոփ 40-րդ հորիզոնականում։ Հենց հաջորդ տարի ձայնագրվեց «7800° Fahrenheit» ալբոմը։ Խմբի նոր հաջողությունը դարձավ «Slippery When Wet» ալբոմը՝ թողակված 1986 թվականին, որը վաճառվեց ամբողջ աշխարհում մոտ 28 միլիոն օրինակով՝ աստղային բարձրության հասցնելով Ջոն Բոն Ջովիին։ Նրա երկու «You Give Love A Bad Name» և «Livin' On A Prayer» երգերը զբաղեցնում էին հիթ շքերթների առաջին հորիզոնականները, իսկ «Wanted Dead or Alive» երգը հայտնվեց թոփ տասնյակում։ 1988 թվականին թողարկվեց նրանց հերթական ալբոմը, որը հաջողություն բերեց խմբին, որի շնորհիվ նրանք հանդես եկան հյուրախաղերով։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1990: Blaze Of Glory / Young Guns II
  • 1997: Destination Anywhere
  • 2001: The Power Station Years: The Unreleased Recordings (1997) / More Power Station Years (1998)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բոն Ջովի» հոդվածին։