Ջոնբոկջուկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջոնբոկջուկի բաղադրիչները | |
Կորեական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | juk? |
Առաջացման երկիր | Կորեա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Սպիտակ բրինձ, կաղամար |
Jeonbokjuk Վիքիպահեստում |
Ջոնբոկջուկ, այս ուտեստը պատկանում է բրնձից պատրաստված շիլաների խմբին։ Այն պատրաստվում է սպիտակ բրնձից և ծովային կաղամարից։ Կաղամարը Կորեայում հեղինակավոր ուտեստ է։ Ջոնբոկջուկը Չեդժուդո կղզում հանդիսանում է որպես դելիկատես։ Այն ոչ միայն դելիկատես է, շատ սննդարար ուտեստ, որը օգտակար է հիվանդներին և ծերերին։ Ջոնբոկջուկը պատրաստվում է ինչպես մսից, այնպես էլ ներքին օրգաններից։ Պատրաստ վիճակում այն պետք է ունենա փղոսկրի գույն։
Պատրաստման եղանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաղամարը խոզանակով մաքրելուց հետո բացում են, զգուշորեն առանձնացնում միսը ու օրգանները, մանր կտորների բաժանում և խորը ամանի մեջ տապակում քիչ քանակության քունջութի յուղի մեջ։ Այնուհետև ավելացվում է նախօրոք տաք ջրով թրջված բրինձը և կափարիչով փակելով ամանի բերանը թողնում եփվի։ Պատրաստի վիճակում ավելացնում են աղ և կորեական սոյայի սոուս։