Ջղաշուշան
Ջղաշուշան | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Funkia
| ||||||||
|
Ջղաշուշան, (լատին․՝ Funkia) պատկանում է շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին։ Հայրենիքը Չինաստանը և Ճապոնիան է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտեզային ամենասիրված բազմամյա բույսերից մեկն է։ Այս ցեղն ընդգրկում է մի քանի տեսակներ և այլատեսակներ։ Պարտեզային մշակության մեջ հաճախ կարելի է հանդիպել նշտարատերևավոր ջղաշուշանին (F.lancifolia Spreng.), որն աչքի է ընկնում սպիտակ կամ սպիտակ-երկնագույն ծաղիկներով։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Երևանի պայմաններում հիանալի ձմեռում է բաց գրունտում։ Այս տեսակի այլատեսակն (F.l.albo-marginata) ունի գեղեցիկ, խայտաբղետ տերևներ։ Նույնպիսի տերևներ ունեն նաև ալիքատերև տեսակի (F.undulata Otto et Diett.) մի շարք ձևեր։ Այլ տեսակներից աչքի է ընկնում Զիբոլդի ջղաշուշանը (F.Sieboldi Lindl), որն ունի գորշ կանաչագույն տերևներ, ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, բաց մանուշակագույն ծաղիկներով։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում է թփիկների բաժանումով (վաղ գարնանը) և արմատային կտրոններով։ Պահանջում է սննդանյութերով հարուստ, փուխր հողեր։ Լավ է աճում կիսաստվերում։ Գեղեցիկ տերևները թարմացնում են ծաղկեփնջերի ընդհանուր տեսքը։ Ջերմատներում կարելի է ծաղկեցնել ժամկետից շուտ։ Այդ նպատակի համար տերևաթափ եղած բույսերը անհրաժեշտ է աշնանից հանել բաց գրունտից, և տնկելով թաղարներում, փոխադրել ջերմատուն։ Այստեղ բույսերը պետք է պահպանել 3-5° ջերմության պայմաններում ու հետևել, որպեսզի հողը թաղարներում միշտ խոնավ մնա։ Հունվար ամսին անհրաժեշտ է դրանք տեղափոխել կիսատաք ջերմատուն և տեղադրել դարակների վրա, լույսին մոտ։ Կոճղարմատների վրա գտնվող բողբոջները արագ թափով սկսում են զարգանալ և կարճ ժամանակամիջոցում տերևներ արձակում։ Այդ ամբողջ ժամանակամիջոցի ընթացքում պետք է բույսերը 1-2 անգամ սնուցել ամոնիում սուլֆատով։ Գարնանը բույսերը նորից տեղադրել բաց գրունտ, տնկել պարարտ հողում։ Երբ բույսերը վերականգնվում են, նորից փոխադրել ջերմատուն։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջղաշուշանները օգտագործվում են նաև ծաղկանոցներում, միքսբորդերներում, խմբավորումներում և շրջեզրերում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Foto de Hosta Blue Cadet (Cultivar) Արխիվացված 2003-09-26 Wayback Machine
- Foto de Hosta Mixed (Cultivar) Արխիվացված 2005-12-21 Wayback Machine
- Foto de Hosta Variegated (Cultivar) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Foto de Hosta plantaginea var. grandiflora
- Foto de Hosta tardifolia
- Foto de Hosta sieboldianaԱրխիվացված 2007-09-28 Wayback Machine
- Foto de Hosta rectifolia Արխիվացված 2005-03-18 Wayback Machine
- Foto de Hosta sagae Արխիվացված 2005-12-23 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան