Ջիմ Փարսոնս (անգլ.՝ James Joseph "Jim" Parsons, մարտի 24, 1973(1973-03-24)[2][3], , Հյուստոն), ամերիկացի դերասան։ Ծնվել և մեծացել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ Հայտնի է «Մեծ պայթյունի տեսությունը» (անգլ.՝ The Big Bang Theory) հեռուստասերիալում մարմնավորած «Շելդոն Կուպեր» կերպարով։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, այդ թվում՝ Ոսկե Գլոբուս մրցանակի, չորս անգամ ստացել է Էմմի մրցանակ։
Ջիմ Փարսոնսը ծնվել և մեծացել է Հյուստոնում։ 1991 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ներկայումս Ջիմը ապրում է Լոս Անջելեսում[4]։ Սիրում է նվագել դաշնամուր և հետևել սպորտային իրադարձություններին[5]։ Կարիերայի սկզբնական շրջանում նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում։ 2012 թվականի մայիսի 18-ին Նյու Յորք Թայմս (անգլ.՝ The New York Times ) ամերիկյան օրաթերթը հրապարակեց Փարսոնսի հոմոսեքսուալ լինելու փաստը։
«Բիգ Բանգ տեսությունը» (անգլ.՝ The Big Bang Theory), հեռուստասերիալի սցենարը ընթերցելուց հետո Փարսոնսը որոշեց մասնակցել «դոկտոր Շելդոն Կուպեր» կերպարի համար անցկացվող լսումներին։ Փարսոնսի լսումների ժամանակ Չակ Լորրին`(անգլ.՝ Chuck Lorre) հեռուստասերիալի ստեղծողը, տպավորված լինելով որոշում է, որ Փարսոնսը պետք է մարմնավորի Շելդոն Կուպերի կերպարը։ Նկարահանման այս փորձը խաղում է մեծ դեր Փարսոնսի կարիերայում։