Ջիմի Սմիթս
Ջիմի Սմիթս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1955[1][2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Կրթություն | Բրուքլինի քոլեջ, Կոռնելի համալսարան և Thomas Jefferson High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր |
Համատեղ ապրող(ներ) | Wanda De Jesus? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջիմի Սմիթս (անգլ.՝ Jimmy L. Smits, հուլիսի 9, 1955[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս» և «Էմմի»[4] մրցանակների դափնեկիր։ Հայտնի է դարձել «Լոս Անջելեսի օրենքը», «Նյու Յորքի ոստիկանությունը», «Արևմտյան թև», «Դեքստեր», «Անարխիայի որդիներ» սերիալներում խաղացած դերերի շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմիթսը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում։ Հայրը՝ Կոռնելիուս Սմիթսը, հոլանդական ծագմամբ սուրինամցի ներգաղթյալ էր[5], որն աշխատում էր տրաֆարետային տպագրության գործարանում։ Մայրը՝ Էմիլինան, պուերտոռիկացի ծագմամբ բուժքույր էր[5][6]։
Սմիթսը դաստիարակվել է հռոմեակաթոլիկական խիստ ընտանիքում[7][8]։ Ունի 2 քույր՝ Իվոն և Դիանան։
Մանկության տարիներին Ջիմին որոշ ժամանակ անցկացրել է Պուերտո Ռիկոյում[9][10]։ 1980 թվականին Սմիթսը Բրուքլինի քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1982 թվականին Կորնելի համալսարանում՝ գեղարվեստի մագիստրոսի աստիճան[5]։
Սմիթսի ամբողջական անունը ոչ թե Ջիմ կամ Ջեյմս է[5], այլ Ջիմի։ Դա, ըստ էության, նրա բնածին անունն է[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիմի Սմիթսը 1981-1987 թվականներին ամուսնացած է եղել Բարբարա Սմիթսի հետ։ Ունեն 2 երեխա՝ Տայնան (ծնվել է 1973 թվականին) և Հոակինը (ծնվել է 1983 թվականին)[5]։ 1986 թվականից Սմիթսը հարաբերությունների մեջ էր դերասանուհի Վանդա Դե Ջիսուսի հետ։
Ջիմին ապրում Է Լոս Անջելեսում[5]։ 2001 թվականին ձերբակալվել է Վիեկես կղզում ԱՄՆի ռազմածովային ուժերի դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար[12]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1984 | ս | Մայամիի ոստիկանությունը | Miami Vice | Էդդի Րիվերա |
1986-1992 | ս | Լոս Անջելեսի օրենքը | L.A. Law | Վիկտոր Սիֆուենտես |
1991 | ֆ | Նենգափոխություն | Switch | Ուոլթեր Սթոուն |
1993 | հֆ | Տոմինկերները | The Tommyknockers | Ջիմ «Գարդ» Գարդեներ |
1994 | հֆ | Փոքրիկ Սիսկո | The Cisco Kid | Սիսկո |
1994-2004 | ս | Նյու Յորքի ոստիկանությունը | NYPD Blue | Բոբի Սիմոնե |
1995 | ֆ | Իմ ընտանիքը | My Family | Ջիմի |
2000 | ֆ | Պահիր և պահպանիր | Bless the Child | գործակալ Ջոն Թրեվիս |
2000 | ֆ | Հյուրանոց «Միլիոն դոլար» | The Million Dollar Hotel | Ջերոնիմո |
2002 | ֆ | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II։ Կլոնների հարձակումը | Star Wars Episode II: Attack of the Clones | սենատոր Բեյլ Օրգանա |
2004-2006 | ս | Արևմտյան թև | The West Wing | Մեթ Սանթոս |
2005 | ֆ | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը | Star Wars Episode III: Revenge of the Sith | սենատոր Բեյլ Օրգանա |
2007 | ֆ | Կյանքը՝ ըստ Ջեյն Օսթինի | The Jane Austen Book Club | Դենիել |
2008 | ս | Դեքստեր | Dexter | Միգել Պրադո |
2009 | ֆ | Մայրն ու երեխան | Mother and Child | Պակո |
2012-2014 | ս | Անարխիայի որդիներ | Sons of Anarchy | Ներո Պադիլյա |
2016 | ֆ | Վտարանդին-մեկ։ Աստղային պատերազմներ. Պատմություններ | Rogue One | սենատոր Բեյլ Օրգանա |
2016-2017 | ս | Բրուքլին 9-9 | Brooklyn Nine-Nine | Վիկտոր Սանտյագո |
2017 | ս | 24 ժամ. Ժառանգություն | 24: Legacy | Ջոն Դոնովան |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե գլոբուս» մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերի համար (1996) - «Նյու Յորքի ոստիկանությունը»[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #136460720 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 Awards for Jimmy Smits
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Biography for Jimmy Smits
- ↑ Hispanic Magazine.com — March 2005 — Jimmy Smits
- ↑ Crawford, Franklin (1998 թ․ դեկտեմբերի 10). «Away for 16 years, Jimmy Smits is still a big man on campus». Cornell Chronicle. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին. «The oldest of three children born to a devout Catholic family,...»
- ↑ Hernandez, Lee (2010 թ․ հուլիսի 9). «EXCLUSIVE: Jimmy Smits on Playing Outlaws: "There Might Be An Ethnicity Thing to It"». Latina. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Jimmy Smits — Redbook Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- ↑ Gale — Free Resources — Hispanic Heritage — Biographies — Jimmy Smits
- ↑ «In Step With: Jimmy Smits». Parade Magazine. 2005 թ․ հունվարի 2.
- ↑ Consuelo Lopez Springfield (2001 թ․ օգոստոսի 6). «Navy Must Heed Puerto Ricans: Stop The Bombing». The Puerto Rico Herald. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Սմիթս» հոդվածին։ |
|
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրուքլինում ծնվածներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ