Ջեֆրի Փայեթ
Ջեֆրի Փայեթ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան և Իրվինի կալիֆոռնիական համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայում ԱՄՆ դեսպան և United States Ambassador to Greece? |
Geoffrey R. Pyatt Վիքիպահեստում |
Ջեֆրի Փայեթ (անգլ.՝ Geoffrey Ross Pyatt, նոյեմբերի 16, 1963, Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], ամերիկացի դիվանագետ[2][2]), Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանն Ուկրաինայում (օգոստոսի 3, 2013 -օգոստոսի 18, 2016), մինչ այդ աշխատել է Ասիայի, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի տարբեր երկրներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնիկ Սան Դիեգոյից է, 1985 թվականին ավարտել է Իրվինի Կալիֆոռնիայի համալսարանը և ստացել քաղաքագիտության և բակալավրի կոչում, 1987 թվականին Եյլի համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում՝ միջազգային հարաբերությունների գծով[2][3]։
1990-1992 թվականներին կես դրույքով որպես փոխհյուպատոս աշխատել է Հոնդուրասում ԱՄՆ դեսպանատանը։
2006-2007 թվականներին նա գլխավորել է դիվանագիտական առաքելությունը Հնդկաստանում, իսկ ավելի ուշ աշխատել է նաև Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունում և այլ կազմակերպություններում ԱՄՆ-ի պատվիրակությունում, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Վիեննայում։
2010 թվականի մայիսից մինչև 2013 թվականի հուլիսը որպես պաշտոնատար անձ է աշխատել է Հարավարևելյան Ասիայի գործերի բյուրոյում[2][4]։
2013 թվականի հուլիսի 30-ին Ջեֆրի Փայեթ Վաշինգտոնում ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքում երդվել է որպես Ուկրաինայում ԱՄՆ դեսպան։ Նա այդ պաշտոնը պաշտոնապես ստանձնել է 2013 թվականի օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 15-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդունել է նոր դեսպանին։
Ակտիվ գործունեություն է ծավալել Եվրամայդանի ժամանակ (Քաղաքական ճգնաժամ Ուկրաինայում (2013-2014))։ 2013 թվականի դեկտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ նա այցելել է Կիևի Անկախության հրապարակ, որտեղ ցուցարարներին հյուրասիրել է թխվածքաբլիթ[5]։
2016 թվականի մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակվել է Հունաստանում ԱՄՆ դեսպան, պաշտոնը հաստատվել է 2016 թվականի հուլիսի 14-ին և երդվել 2016 թվականի սեպտեմբերին։
Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության ժամանակ նա մեղադրել է Ռուսաստանին անջատողականներին աջակցելու մեջ։
2022 թվականի ապրիլի 22-ին Նախագահ Ջո Բայդենը Ջեֆրի Փայեթի թեկնածությունն առաջադրել է էներգետիկ ռեսուրսների գծով պետքարտուղարի օգնականի պաշտոնում[6]։ Սենատը հաստատել է նրա թեկնածությունը 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել նրա երդմնակալությունը[7]։
Ջեֆրի Փայեթն ամուսնացած է և ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Appointments and Resignations — Ambassador to Ukraine: Who Is Geoffrey Pyatt?». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Welcome, Mr. Pyatt! Արխիվացված 2013-10-20 Wayback Machine, Den (5 August 2013)
- ↑ Biography Արխիվացված 2013-09-28 Wayback Machine, US State Department
- ↑ Yanukovych accepts credentials from new US ambassador, discusses with him Ukrainian-US relations, Interfax-Ukraine (15 August 2013)
- ↑ «Независимое бюро новостей | Нуланд и Пайетт на Майдане раздают печенье активистам и силовикам». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «President Biden Announces Key Nominees». 2022 թ․ ապրիլի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Geoffrey R. Pyatt». United States Department of State. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Посольства США в Киеве(անգլ.)
- Биография на сайте Государственного департамента США(անգլ.)
- Прослушка телефонного разговора Д. Пайетта и В. Нуланд
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆրի Փայեթ» հոդվածին։ |
|