Ջեք Կոուլման
Ջեք Կոուլման | |
---|---|
Ջեք Կոուլմանը 2008 թվականին | |
Ծնվել է | փետրվարի 21, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Իստոն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Դյուքի համալսարան, Solebury School? և Eugene O'Neill Theater Center? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասան, սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1981 - ներկա |
Ամուսին(ներ) | Բեթ Թուսեն |
Ջեք Կոուլման՝ Վիքիպահեստ | |
Ջոն ՄաքԴոնալդ «Ջեք» Կոուլման (անգլ.՝ John MacDonald «Jack» Coleman, փետրվարի 21, 1958[1], Իսթոն, Փենսիլվանիա[2]), ամերիկացի դերասան և սցենարիստ, ով հայտնի է դարձել գիտաֆանտաստիկական «Հերոսները» հեռուստասերիալի Նոյ Բեննետի և «Տոհմ» օճառոտ օպերայի Սթիվեն Քերինգթոնի կերպարներով[3]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեք Կոուլմանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 21-ին[4] ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Իստոն քաղաքում։ Համարվում է Բենջամին Ֆրանկլինի վեցերորդ սերունդը։ Հաճախել է Solebury School և Դյուկայի համալսարան, որտեղ էլ որոշել է դառնալ դերասան։ Համալսարանն ավարտելուց հետո 1980 թվականին տեղափոխվել է Ազգային թատերական ինստիտուտ[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոուլմանը առաջին խոշոր դերերը խաղացել է 1981 թվականին, «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալի չորս էպիզոդներում։ 1983 թվականին մտել է «Տոհմ» օճառոտ օպերայի դերասանական անձնակազմի մեջ, որտեղ 5 տարի մարմնավորել է Սթիվեն Քերինգթոնին, Քերինգթոնների ընտանիքի գլխավորի փոքր որդուն, քանի դեռ 1988 թվականին չէր լքել սերիալը։ Այդ տարի նա առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում։ Ֆիլմը կոչվում էր «Երջանկության հետապնդում», իսկ նա մարմնավորում էր Ստենի կերպարը։ 1997 թվականին նա նկարահանվել է «Սպաուն» ֆիլմում և մարմնավորել բժշկի կերպարը։
Կոուլմանը տարբեր սերիալներում մարմնավորել է հյուրերի կերպարներ։ 2004 թվականին զբաղված է եղել «Թագավորական հիվանդանոց» հեռուստասերիալի նկարահանումներով, որտեղ խաղացել է բժիշկ Փիտեր Ռիկմենի կոմային պացիենտի դերը։ 2006 թվականին հրավիրվել է կատարելու «Հերոսները» հեռուստասերիալի գլխավոր կերպարներից մեկի՝ Նոյ Բեննետի դերը։ 2011 թվականի հայտնվել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Բիլլի Ֆորբսի՝ Քերոլայնի հոր դերը։ 2012 թվականին հայտնվեց «Կասլ» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում և մարմնավորեց Ուիլյամ Բրեյքենին՝ սենատոր, ով ուղղակիորեն ներգրավված էր Քեյթ Բեքեթի մոր սպանության մեջ։
2013 թվականին Շոնդա Ռայմսը Կոուլմանին վերցրել է «Սկանդալ» հեռուստասերիալի դերասանական անձնակազմի մեջ[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին ամուսնացել է դերասանուհի Բեթ Թուսենի հետ։ 1999 թվականին նրանք ունեցել են աղջիկ, ում անվանել են Թես։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 http://www.filmreference.com/film/22/Jack-Coleman.html
- ↑ 3,0 3,1 «From 'Dynasty' To NBC's 'Heroes,' Life Never Looked Better Through "Horn Rimmed Glasses" For New Series Regular Jack Coleman» (Press release). NBC Universal Media Village. 2006 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2007 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Jack Coleman Biography (1958-)
- ↑ Nellie Andreeva (24 сентября 2013). «Joanne Kelly In 'Hostages', Jack Coleman In 'Scandal', America Olivo In 'Chicago PD'». Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Կոուլման» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1958 ծնունդներ
- Փետրվարի 21 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Փենսիլվանիայում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ