Ջերալդ Բուլլ
Ջերալդ Բուլլ անգլ.՝ Gerald Vincent Bull | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1928 |
Ծննդավայր | Օնտարիո, Կանադա |
Մահացել է | մարտի 22, 1990 (62 տարեկան) |
Մահվան վայր | Ուկել, Բրյուսել, Բելգիա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Տորոնտոյի համալսարան և Regiopolis-Notre Dame Catholic Secondary School? |
Մասնագիտություն | military flight engineer և գյուտարար |
Աշխատավայր | ՄաքԳիլի համալսարան |
Gerald Bull Վիքիպահեստում |
Ջերալդ Բուլլ (անգլ.՝ Gerald Vincent Bull, մարտի 9, 1928, Օնտարիո, Կանադա - մարտի 22, 1990, Ուկել, Բրյուսել, Բելգիա), կանադացի ինժեներ, մասնագիտացած է եղել հեռահար հրետանու վրա։ Նրա նախագիծն է եղել փորձ անել արբանյակը տիեզերք ուղարկել այսպես կոչված «սուպեր հրացանը» օգտագործելու միջոցով, որը նման է Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի Լուսին» վեպում նկարագրվածին։ Երկար ժամանակ, այս ծրագրի իրականացման համար չկարողանալով գտնել հովանավոր` Բուլն ի վերջո գտել նրան ի դեմս Իրաքի կառավարիչ Սադդամ Հուսեյնի և իրաքյան ռեժիմի, որի դիմաց նա ղեկավարել է սուպերզենքի ստեղծման իրաքյան նախագիծը։ Ջերալդ Բուլը սպանվել է Իրաքի հետ համագործակցության մեկնարկից երկու տարի անց, 1990 թվականին Բրյուսելում[1][2][3][4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլը ծնվել է Նորթ Բեյ քաղաքում (Օնտարիո), Ջորջ և Գերտրուդա Իզաբելի և Լաբրոս Բուլերի ընտանիքում (George L.T., Gertrude Isabelle LaBrosse Bull): Ընտանիքը ուներ տասը երեխա, Ջերալդը իններորդն էր։ 1928 թվականին Բուլի հորը առաջարկել են թագավորական փաստաբանի պաշտոնը։ Ընտանիքը բավականին հարուստ էր, սակայն սկսված Մեծ ճգնաժամը մեծապես ազդել էր նրա վիճակի վրա, Բուլների ընտանիքը ստիպված էր մեկնել Տորոնտո` աշխատանք փնտրելու։
Հաջորդ տարի Ջերալդի մայրը բարդություններ էր ստացել իր կրտսեր եղբոր ծնվելու ժամանակ և ուշքի չգալով` 1931 թվականի ապրիլին մահացել է։ Ջերալդի հայրը ծանր դեպրեսիայի մեջ է ընկել, սկսել է խմել, երեխաներին թողնելով իր քրոջ՝ Լաուրայի խնամքին։ Լաուրան նույնպես շուտով մահացել է։ Ջերալդի հայրը 58 տարեկանում ամուսնացել է Ռոզա Բլիքերի հետ` իր երեխաներին ուղարկելով հարազատների մոտ։ Ջերալդը մնացել է իր ավագ քրոջ` Բերնիսի հետ։
1938 թվականին Ջերալդին ամռանն ուղարկել են նրա քեռու և մորաքրոջ` Ֆիլիպ և Էդիթ Լաբրոզների մոտ։ Մոտավորապես այն ժամանակ Ֆիլիպը և Էդիթը հաղթել են 175,000 ԱՄՆ դոլար։ Ջերալդն ուղարկվել է սովորելու Օնտարիոյի Քինգսթոն քաղաքում գտնվող ճիզվիտական տղաների դպրոցում։ Այդ ժամանակ նա շատ է հետաքրքրվել ինքնաթիռների մոդելների շինարարությամբ և նա դարձել է մոդելավորողների դպրոցական ակումբի անդամ։ Ջերալդն 1946 թվականին ավարտել է քոլեջը։
Քոլեջն ավարտելուց հետո Բուլն ընդունվել է Քինգսթոնի Քուինս համալսարան` հույս ունենալով գնալ սպայական ուսումնարան։ Բուլը ցանկանում էր ընդունվել վերջերս բացված ավիացիայի բաժին։ Չնայած այնտեղ դիմորդների վերաբերյալ բարձր պահանջներին, Ջերալդն ընդունվել է բակալավրի բաժին։ Դասախոսների ու համակուրսեցիների փաստաթղթերով ու հիշողություններով Ջերալդն այնքան էլ աչքի չէր ընկնում իր համակուրսեցիների ֆոնին։ 1948 թվականին ավարտելով բակալավրիատը` Բուլը գծագրող է դարձել Կանադական «Avro Canada» ավիաշինական ընկերությունում։
Մեկ տարի անց համալսարանը ստեղծել է նոր` Աերոդինամիկայի ինստիտուտը (այժմ` Տորոնտոյի համալսարանին կից Աերոդինամիկայի ինստիտուտ Գորդոն Փաթերսոնի (Gordon Patterson) ղեկավարությամբ)։ Այն ժամանակ ինստիտուտը ֆինանսավորվում էր Կանադայի պաշտպանական հետազոտությունների և զարգացման գործակալության (DRB) կողմից և սահմանափակ բյուջե ուներ, այնպես որ կարող էր աշխատանքի ընդունել միայն 12 ուսանող։ Բուլը փաստաթղթեր է ներկայացրել և ընդունվել Փաթերսոնի անձնական հանձնարարականով։ Շուտով Ջերալդը համակուրսեցի Դոուգ Հենշոուի (Doug Henshaw) հետ համատեղ ղեկավարության հանձնարարությամբ ձեռնամուխ է եղել գերձայնային աերոդինամիկական խողովակի ստեղծմանը։
Երբ Կանադայի թագավորական ռազմաօդային ուժերը (RCAF) ինստիտուտին են հանձնել RCAF Station Downsview-ի բազան, աշխատանքն ավելի արագ է առաջ ընթացել։ Բուլն օգտագործել Է աերոդինամիկական խողովակի վրա աշխատելու փորձը մագիստրոսական ատենախոսություն գրելիս, որն ավարտել է 1950 թվականին։ DRB-ից խնդրանք ստանալով «Թավշյա ձեռնոց» (Velvet Glove Missile project) հրթիռային նախագծին օգնելու անհրաժեշտության մասին` Բուլն սկսել է աշխատել այս թեմայի շուրջ։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1953-1961 թվականներին Բուլն աշխատել է Կանադական ամերիկյան ռազմական գիտահետազոտությունների ինստիտուտում (CARDE-Canadian Armament and Research Development Establishment), որի հիմնական խնդիրներն էին գերձայնային բալիստիկայի հետ կապված հետազոտությունները։
Բուլի առաջին լուրջ աշխատանքը եղել է փորձարկումները QF 25 pounder վերափոխված գործիքի անգլիական 88 մմ հաուբիցի հետ արկերի գերձայնային շարժումն ուսումնասիրելու համար։
1953 թվականին Բուլը ծանոթացել է Նոեմի Գիլբերտի հետ, որի հետ 1954 թվականի հունիսին ամուսնացել է։ Նրանք ունեցել են երկու որդի` Ֆիլիպը (1955) և Մայքլը (1956)։
1954 թվականին Բուլը մասնակցել է աերոդինամիկ խողովակի շինարարությանը, որը կարող է մինչև 4Մ արագություն ապահովել։
Հետագայում Բուլը աշխատել է հակաօդային պաշտպանության հետազոտությունների վրա։ Բուլի ղեկավարությամբ կառուցվել է 130 մմ թնդանոթը, որը սկսել են փորձարկել 1961 թվականին, ընդ որում, արկը հասել է մոտ 40 կմ բարձրության։
Բուլի աշխատանքների նկատմամբ բավարար ուշադրություն չի եղել, սակայն գերժամանակակից համակարգերի հետազոտության նկատմամբ վերաբերմունքը փոխվել է 1957 թվականին երկրի արբանյակի գործարկումից հետո։ Այն ժամանակ Բուլը կեղծված պատմության արտահոսք էր ստեղծել այն մասին, որ Կանադան ունի գերժամանակակից գործիքներ, որոնք կարող են տեղակայել անմիջապես ԱՄՆ-ի մոտ։ Պատմությունը սկանդալ և կառավարական հետաքննություն է առաջացրել։ Բուլը պաշտոնաթող է արվել 1961 թվականին։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլը միաժամանակ աշխատել է Scud նախագծի վրա` կատարելով գլխամասի նոր շրջապտույտների հաշվարկներ։ Մոտավորապես այդ ժամանակ նրա բնակարանը մի քանի անգամ ենթարկվել էր կողոպուտի, որն ակնհայտորեն կողոպուտի նպատակ չուներ։ Այդ արարքները, սակայն, կարող էին նմանվել նախազգուշացման կամ սպառնալիքի։ Չնայած դրան, Ջերալդ Բուլը շարունակում է աշխատել նախագծի վրա։ 1990 թվականի մարտի 22-ին նա սպանվել է ենթադրաբար իրանական կամ իսրայելական հատուկ ծառայությունների կողմից, չպարզված հանգամանքներում։ Ըստ որոշ աղբյուրների` Բուլը սպանվել է գլխի և մեջքի վրա ստացած հինգ կրակոցից, երբ տուն վերադառնալիս մոտեցել է իր բնակարանի դռանը[6]։ Ըստ այլ տեղեկությունների` նա սպանվել է երեք հոգանոց խմբի կողմից այն պահին, երբ զանգից հետո մոտեցել է բնակարանի մուտքի դռանը[3]։ Ըստ Գորդոն Թոմասի, Բուլի սպանությունը կազմակերպվել է Իսրայելի վարչապետ Իցհակ Շամիրի կողմից։ Մոսադի տնօրեն Նաում Ադմոնին (Nahum Admoni) այս նպատակի համար մարդիկ է ուղարկել Բրյուսել։ Սպանությունից անմիջապես հետո Մոսադը զանգվածային լրատվության միջոցներով լուրեր է տարածել, թե Բուլը սպանվել է իրաքցի գործակալների կողմից։
«Բաբելոն» նախագիծը դադարեցվել է, երբ Մեծ Բրիտանիայի մաքսատները գրավել են զենքի բաղադրիչները 1990-ի նոյեմբերին։ Բուլի անձնակազմի հիմնական մասը վերադարձել է Կանադա։
Հնարավոր մարդասպաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլի համագործակցությունը Սադդամ Հուսեյնի ռեժիմի հետ կարող էր սպառնալիք հանդիսանալ Իրանի և Իսրայելի համար, քանի որ Իրանը վերջերս պատերազմ էր մղում Իրաքի դեմ (Իրան-իրաքյան պատերազմ) և դրա հետ առճակատման մեջ էր, իսկ Իսրայելը փորձում էր կանխել Իրաքի հզորացումը։ Իրաքյան զենքի ստեղծումից հետո Իսրայելն ավելի զգուշավոր էր Scud հրթիռներից, որոնք, հնարավոր է, միջուկային զենք կրեին։ Իրանի համար սպառնալիք էր ներկայացնում ինչպես սուպերթնդանոթը, այնպես էլ Scud հրթիռները[7]։
Չնայած թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը շահագրգռված էին Իրաքի հետ Բուլի համագործակցության դադարեցմամբ, միևնույն ժամանակ նա աշխատում էր նաև այլ ռազմական նախագծերի վրա, որոնցում շահագրգռված էին երրորդ կողմեր[8]։ Բուլի աշխատանքներով, բացի Իսրայելից և Իրանից, հետաքրքրված էին Կենտրոնական հետախուզական վարչությունը Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունը։ Չիլիի և Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունները նույնպես կարող էին կանգնած լինել նրա սպանության հետևում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Toolis, Kevin (1990 թ․ օգոստոսի 26). «The Man Behind Iraq's Supergun». New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Harmon, Christopher C. Terrorism today. — Routledge, 2007. — С. 43. — ISBN 978-0-415-77300-3
- ↑ 3,0 3,1 «State assassins who put 007 in the shade». Irish Independent. 2010 թ․ փետրվարի 20. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Lapidos, Juliet (2009 թ․ հուլիսի 14). «Are Assassinations Ever Legal?». Slate Magazine. Վերցված է 2009 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Glanz, James (2010 թ․ փետրվարի 15). «Shades of Supergun Evoke Hussein's Thirst for Arms». The New York Times. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Frum, Barbara (1990 թ․ ապրիլի 5). «Who killed Gerald Bull? (Video) – CBC». Canadian Broadcasting Corporation. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Toolis, Kevin (1990 թ․ օգոստոսի 26). «The Man Behind Iraq's Supergun». The New York Times.
- ↑ Dr. Gerald Bull: Scientist, Weapons Maker, Dreamer
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Murphy CH, Bull GV: «A review of Project HARP». Annals of the New York Academy of Sciences, 1966; vol.140 (A1): pp. 337-
- Murphy CH, Bull GV, Edwards HD: «Ionospheric winds measured by gun-launched projectiles». Journal of Geophysical Research, 1966; vol.71 (19): 4535-
- Murphy CH, Bull GV, Wright JW: «Motions of an electron-ion cloud released at 100 kilometers from a gun-launched projectile». Journal of Geophysical Research, 1967; vol.72 (13): 3511-
- Murphy CH, Bull GV: «Ionospheric winds over Yuma Arizona measured by gun-launched projectiles». Journal of Geophysical Research, 1968; vol.73 (9): 3005-
- Murphy CH, Bull GV: «Gun-launched probes over Barbados». Bulletin of the American Meteorological Society, 1968; vol.49 (6): 640-
- Murphy CH, Boyer ED, Bull GV: «Gun-launched sounding rockets and projectiles». Annals of the New York Academy of Sciences, 1972 Jan.25; vol.187: 304-
- Murphy, CH, Bull GV, «Paris Kanonen-The Paris Guns»
- William Lowther, Arms and the Man: Dr. Gerald Bull, Iraq, and the Supergun Chronicles the life and death of Dr. Gerald Bull, inventor of the supergun and one of the greatest weapons experts in the world. (Presidio, Novato, 1991) (now Doubleday Canada Ltd) Published in England as:
- William Lowther, Iraq and the Supergun: Gerald Bull: the true story of Saddam Hussein’s Dr Doom (Macmillan, London 1991) (Pan paperback, London 1992) ISBN 0-330-32119-6
- James Adams, Bull’s Eye: The Assassination and Life of Supergun Inventor Gerald Bull (Times Books, New York, 1992)
- David Michaels, Tom Clancy’s Splinter Cell (Rubicon, New York, 2004)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդ Բուլլ» հոդվածին։ |
|