Jump to content

Պերմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պերմեր (ռուս.՝ Пермяне), նախապերմերենով խոսող և Մերձուրալում մ.թ.ա. 1-ին և մ.թ. 1-ին հազարամյակներում բնակվող հիպոտետիկ ժողովուրդ։ Ժամանակակից ուդմուրտների և կոմիները նախնիները։

Պերմերը անջատվել են ընդհանուր ֆիննապերմական լեզվային ընտանիքից մ.թ.ա. 1-ին հազարամյակում, մնալով դրա արևելյան շրջանում՝ Վյատկա-Կամայան տարածաշրջանում։ Նախապերմցիները Անանինոյի մշակույթի (մ.թ.ա. 8-3 դդ.) գլխավոր էթնիկական տարրերից էին։