Պարթևներ
Պարթևներ, իրանական ժողովուրդ, Պարթևական պետության հիմնադիրներ։ Սկզբնապես բնակվել են ժամանակակից Իրանի հյուսիսարևելյան շրջաններում։ Խոսել են պարթևերեն, որը չպետք է շփոթել դրան ազգակից պեհլևի (միջին պարսկերեն) լեզվի հետ, որը ժամանակի ընթացքում դարձավ Պարթևական տերության պաշտոնական լեզուն։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարթևների անվան ծագումնաբանությունն անբաժան է հնդկաիրանական ցեղերի անուններից՝ Ռիգվեդայում պարշու, պարսիկներ։ *Parśṷ(a)- բառացի նշանակում է «կրծքեղ», այսինքն «ամրակազմ», «դյուցազուն»[1]։ Մինչդեռ հին պարս.՝ pārsa- - պարսիկների անվան և Պարսկաստանի ծագումնաբանությունն իրենից ներկայացնում է այդ անվան հին ձևը (*pārśṷa «դյուցազնական ցեղից սերող»)։
Էթնոգենեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ շրջանում Կենտրոնական Ասիայի տափաստաններում ապրում էին մասքութների՝ քոչվորական ցեղեր, սկյութական ծագումով։ Մոտ մ.թ.ա. 3-րդ դարում այդ ցեղերից մի քանիսը միավորվեցին ցեղային միավորման մեջ՝ «դակեր» ընդհանուր անվան տակ։ Այդ ցեղերի մեջ առաջնային դեր ստացավ «պարնը» ցեղը, որից ծագեցին Պարթևստանի ապագա առաջնորդները և հիմնադիրները՝ Արշակը և Տրդատը։ Ցեղերն իրենց իշխանության տակ միավորելով Արշակի գլխավորությամբ, դակերը ներխուժեցին մի տարածք։ Հնացած կարծիքն այն մասին, որ զավթիչները ձուլվել են տեղի բնակչության հետ, որոնց անունն էր պարթևներ, չի համապատասխանում իրականությանը։ Նախապարթևական դարաշրջանի աղբյուներում բացակայում էր պարթևներ տերմինը։ Պարթևներ անունը նրանց տրվել էր հավանաբար հույների կողմից, Պարթևստան շրջանի անունով, որը գրավվել էր պարների ցեղերի կողմից։ Հենց «պարթևներն» իրենց անվանում էին «պարնա» (Pahlavan) իշխող ցեղի ինքնանվամբ։ Մ.թ.ա. 256 Արշակունիների ղեկավարությամբ ստեղծում են ինքնուրույն պետություն, որը ժամանակի ընթացքում ընդարձակում է իր տարածքները ներառելով Եփրատի և Ինդոս գետի, Կասպից ծովի և Հնդկական օվկիանոսի միջև ընկած շրջանները։ Գոյատևում է մինչը մ.թ. 226 թ., երբ փոխարինվում է սասանյան Պարսկաստանի կողմից։
Լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարթևների լեզուն պատկանում էր իրանական լեզվի արևելյան խմբին, ինչպես և իրանական քոչվորական սակերի և մասքութների ցեղերի լեզուները։ Պարթևական տերության հիմնադրումից հետո նրանք աստիճանաբար անցան իրենց բազմահազարանոց ենթակաների լեզվին, որոնք խոսում էին արևմտյան իրանական լեզվով, որի վրա էլ հիմնվեց պարթևական լեզուն, որը պատկանում է իրանական լեզուների հյուսիսարևմտյան խմբին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարթևները ռազմատենչ ժողովուրդ էին, հմուտ և լավ ձիավորներ ու նետաձիգներ։ Մ.թ.ա. 256 թվականին Արշակունիների գլխավորությամբ ստեղծեցին ինքնուրույն պետություն, որը ժամանակի ընթացքում վերածվեց խոշոր կայսրության, որը ներառում էր Եփրատի և Ինդոսի, Կասպից ծովի և Արաբական ծովի միջև ընկած տարածքը։ Պարթևական պետությունը գոյություն ունեցավ մինչև մ.թ. 226 թվականը, երբ այն փոխարինեց պարսկական նոր՝ Սասանյանների կայսրությունը։ Արշակունյաց դինաստիայի անկումից հետո պարթևները, այնուամենայնիվ պահպանեցին իրենց արտոնյալ կարգավիճակը Սասանյանների պետությունում։ Դրա մասին է վկայում պարթևների հաճախակի հիշատակումը սասանյան դարաշրջանի ժայռափոր գրություններում։ Նրանք պահպանեցին իրենց իշխող դերը զորքում, ինչպես նաև Սասանյանների կայսրության բազում նահանգներում[2]։ Պարթևական 3 խոշոր ցեղեր՝ Միհրանը, Կարենը և Սուրենը, համարվում էին Սասանյան գահի հենարանը[3]։ Նույնիսկ Արշակունիների անկումից 3 դար անց պարթևական ինքնագիտակցությունը պահպանվում էր։ Հատկանշական է Վահրամ Չուբինի պատմությունը, որը 6-րդ դարում տապալեց սասանյան Որմիզդ IV շահին և հռչակեց Պարթևստանի վերստեղծումը։ Հետագայում պարթևների մի մասը, որը ապրում էր Իրանի ներքին շրջաններում ձուլվեց պարսկական բնակչության հետ, իսկ ժամանակակից Թուրքմենստանի և Կենտրոնական Ասիայի տարածքներում բնակվող պարթևները, ձուլվեցին թյուրքերի կողմից կազմելով թուրքմենների էթնիկ բաղադրիչներից մեկը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Грантовский Э. А. Ранняя история иранских племён в Передней Азии. М. 2007, стр. 196
- ↑ В течение всей истории Парфянской державы особую роль играли могущественные роды парфянской знати — Карены, Сурены, Михраны и др., имевшие каждый свое войско. К пережиточным явлениям родо-племенной организации относится и сохранение у парфян общегосударственного совета родовой знати.
- ↑ Когда Сасаниды взяли власть в 225—226 гг., они совершенно беспощадно истребили основную линию аристократии, но сохранились три младшие аристократические фамилии: Карены, Сурены и Михраны. Карены были в Армении, властвовали там, Сурены — в Хорасане, а Михраны — на современной территории Азербайджана. Но те и другие были парфяне, которых персы за своих не считали, хотя со стороны особой разницы между ними не было
- ↑ Особое происхождение у туркменов. Они в древности были известны как парфяне, которые в 250 г. до н. выгнали македонцев из Ирана, захватили его целиком, но с персами не слились, составили слой, близкий к феодальным аристократам. А персы были дехканами и составляли пехоту. Когда Сасаниды взяли власть в 225—226 гг., они совершенно беспощадно истребили основную линию аристократии, но сохранились три младшие аристократические фамилии: Карены, Сурены и Михраны. Карены были в Армении, властвовали там, Сурены — в Хорасане, а Михраны — на современной территории Азербайджана. Но те и другие были парфяне, которых персы за своих не считали, хотя со стороны особой разницы между ними не было