Պաու Լոպես
Լոպեսը Բետիսի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Pau López Sabata | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 13, 1994[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտ Անիոլ դե Ֆինեստրես, Garrotxa | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռոմա | ||
Համար | 13 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2007 | Ժիրոնա | ||
2007-2013 | Էսպանյոլ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2014 | Էսպանյոլ B | 35 | (0) |
2014-2018 | Էսպանյոլ | 67 | (0) |
2016-2017 | → Տոտտենհեմ Հոտսպուր | 0 | (0) |
2018-2019 | Ռեալ Բետիս | 33 | (0) |
2019-ներկա | Ռոմա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2016-2017 | Իսպանիա Մ21 | 5 | (0) |
2018-ներկա | Իսպանիա | 1 | (0) |
2015-ներկա | Կատալոնիա | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պաու Լոպես (իսպ.՝ Pau López, դեկտեմբերի 13, 1994[1][2][3], Սանտ Անիոլ դե Ֆինեստրես, Garrotxa), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսպանյոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան Լոպեսը սկսել է Ժիրոնայում։ 2007 թվականին նա միացավ Էսպանյոլի ակադեմիային[5]։ 2014 թվականի հունիսի 12-ին Լոպեսը 4 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ տեղափոխվելով Էսպանյոլի առաջին թիմ[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց դեկտեմբերի 2-ին՝ Իսպանիայի գավաթի Ալավեսի դեմ խաղում[8][9]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց 2015 թվականի փետրվարի 1-ին՝ Կիկո Կասիլյայի կարմիր քարտից հետո փոխարինման մտնելով Սևիլյայի դեմ խաղում[10][11]։ 2014-15 մրցաշրջանում Լոպեսը թիմի երկրորդ դարպասապահն էր և հանդես էր գալիս միայն Իսպանիայի գավաթում[12]։ Նրա հետ Էսպանյոլը 9 տարվա մեջ առաջին անգամ հասավ գավաթի կիսաեզրափակիչ[13][14], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Ատլետիկ Բիլբաոյին[15][16]։
Կիկո Կասիլյայի՝ Ռեալ Մադրիդ տեղափոխությունից[17][18] հետո Լոպեսը դարձավ Էսպանյոլի հիմնական դարպասապահը[19]։ 2016 թվականի հունվարի 6-ին՝ Իսպանիայի գավաթի Բարսելոնայի դեմ խաղում[20] նա կանգնեց Լիոնել Մեսսիի ոտքին, ինչը սակայն վրիպեց մրցավարի աչքից[21][22][23]։ Օգոստոսի 31-ին Լոպեսը 1 տարվա վարձավճարով միացավ Տոտենհեմին[24][25][26][27]՝ դառնալով երրորդ դարպասապահը Հուգո Լյորիսից ու Միշել Վորմից հետո և չանցկացնելով ոչ մի հանդիպում ակումբի առաջին թիմի կազմում[28][29]։ 2017-18 մրցաշրջանում իսպանացին վերադարձավ Էսպանյոլ[30]՝ կրկին դառնալով թիմի հիմնական դարպասապահը[31][32]։ Էսպանյոլի կազմում Լոպեսը անցկացրեց 78 հանդիպում՝ բաց թողելով 110 գնդակ և 19 խաղում պահելով իր դարպասը անառիկ։
Ռեալ Բետիս
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 4-ին Լոպեսը անվճար տրանսֆերով միացավ Ռեալ Բետիսին՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[33][34][35][36]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Լևանտեի դեմ խաղում[37]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Միլանի դեմ խաղում[38]։ Ռեալ Բետիսի կազմում Լոպեսը անցկացրեց 35 հանդիպում՝ 10 խաղում պահելով իր դարպասը անառիկ։
Ռոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 9-ին Լոպեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[39][40][41]։ Ակումբը նրա համար վճարեց 23.5 միլիոն եվրո[42][43][44]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոպեսը ներկայացրել է Իսպանիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2015 թվականի դեկտեմբերի 26-ին նա Կատալոնիայի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ Բասկերի Երկրի դեմ խաղում[45][46][47]։ 2017 թվականին Լոպեսը Իսպանիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[48]՝ խաղադաշտ դուրս գալով միայն խմբային փուլի Սերբիայի դեմ խաղում[49][50]։ Իսպանիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[51][52]։
Իսպանիայի ազգային հավաքական Լոպեսը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մայիսի 17-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղի համար[53][54][55][56], սակայն այս հանդիպմանը խաղադաշտ դուրս չեկավ[57][58]։ Հաջորդ անգամ նա ազգային հավաքական հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին՝ Անգլիայի և Խորվաթիայի դեմ խաղերի համար[59][60][61][62], սակայն կրկին մնաց պահեստայինների նստարանին[63][64]։ Իր դեբյուտը Իսպանիայի հավաքականի կազմում նշեց նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Կեպա Արիսաբալագային Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ընկերական խաղում[65][66]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[67]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Էսպանյոլ B | 2013–14 | Սեգունդա Դիվիզիոն B | 35 | 0 | — | 35 | 0 | |||||
Էսպանյոլ | 2014–15 | Լա Լիգա | 2 | 0 | 8 | 0 | — | 10 | 0 | |||
2015–16 | 36 | 0 | 2 | 0 | 38 | 0 | ||||||
2017–18 | 29 | 0 | 1 | 0 | 30 | 0 | ||||||
Ընդհանուր | 67 | 0 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 78 | 0 | ||
Տոտենհեմ (վարձավճար) | 2016–17 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ռեալ Բետիս | 2018–19 | Լա Լիգա | 33 | 0 | 0 | 0 | 2 | 0 | — | 35 | 0 | |
Ռոմա | 2019–20 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 135 | 0 | 11 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 148 | 0 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[67]
Իսպանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Spain - Pau López - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Promising Pau Lopez: A Look at Roma's Third Summer Signing». Chiesa Di Totti. 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Pau López renova per quatre temporades». www.rcdespanyol.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Sport (2014 թ․ հունիսի 12). «Pau López, cuatro años más y al primer equipo | espanyol | sport.es». sport (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Deportivo Alavés - RCD Espanyol Barcelona, Dec 2, 2014 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ [https://www.marca.com/eventos/marcador/futbol/2014_15/copa/dieciseisavos/vuelta/esp_ala «Espanyol vs Alav�s: resumen, goles y resultado»]. MARCA.com. 2014 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
{{cite web}}
: replacement character in|title=
at position 17 (օգնություն) - ↑ «Sevilla FC - RCD Espanyol Barcelona, Feb 1, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Iago Aspas' late winner gives Sevilla vengeful win against Espanyol». FOX Sports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ BARCELONA, JUAN TERRATS / (2015 թ․ հունվարի 28). «Pau, el guardián de la Copa». elperiodico (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Sevilla vs Espanyol: resumen, goles y resultado». MARCA.com. 2015 թ․ հունվարի 28. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Athletic vs Espanyol: resumen, goles y resultado». MARCA.com. 2015 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Athletic Bilbao - RCD Espanyol Barcelona, Feb 11, 2015 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «RCD Espanyol Barcelona - Athletic Bilbao, Mar 4, 2015 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Kiko Casilla: Real Madrid sign goalkeeper from Espanyol». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «David De Gea transfer latest: Real Madrid sign Kiko Casilla hinting». The Independent (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ AS, Diario (2015 թ․ սեպտեմբերի 12). «Pau López: otro portero hijo de N'Kono como Kiko Casilla». AS.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «FC Barcelona - RCD Espanyol Barcelona, Jan 6, 2016 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Messi incident played down by keeper Pau». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ հունվարի 8. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Pau Lopez should have seen red after stamping on Lionel Messi». Mail Online. 2016 թ․ հունվարի 6. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Mazariegos, Luis (2016 թ․ մայիսի 9). «Pau Lopez Got What Was Coming». Barca Blaugranes. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Lopez loan agreed». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Pau López, on loan to Tottenham». www.rcdespanyol.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Tottenham Hotspur seal loan for goalkeeper Pau Lopez from Espanyol». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Spurs sign keeper Pau Lopez on loan». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Spurs in talks with Espanyol over Pau Lopez return, player confirms». Evening Standard (անգլերեն). 2017 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Dawes, Olly (2018 թ․ ապրիլի 9). «Spurs may have already missed out on ideal signing as Pau Lopez allegedly snubs Pochettino reunion». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Pau Lopez confirms he will not return to Tottenham». Evening Standard (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Pau se consolida y desafía la jerarquía de Diego López». Mundo Deportivo. 2017 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ AS, Diario (2017 թ․ դեկտեմբերի 30). «LaLiga | Pau y Diego: un 2018 con intercambio de papeles». AS.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Pau López, nuevo jugador del Real Betis para las cinco próximas temporadas». realbetisbalompie (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Sport (2018 թ․ հուլիսի 4). «Real Betis confirm signing of Espanyol's Pau Lopez». sport (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Real Betis sign Pau Lopez until 2023». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Pau Lopez makes his signing official for Real Betis Balompié club». Goal Management (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Real Betis Balompié - Levante UD, Aug 17, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «AC Milan - Real Betis Balompié, Oct 25, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Pau Lopez completes Roma move». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Official: Roma purchase Pau Lopez | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Brunt, Gordon. «Roma complete €23.5M signing of Pau Lopez from Real Betis». theScore.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Serie A transfer news: Roma confirm signing of goalkeeper Pau Lopez from Real Betis in €23.5m deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Official | Roma sign goalkeeper Pau Lopez from Real Betis | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «BRIEF-AS Roma Signs Pau Lopez Sabata For EUR 23.5 Mln». Reuters (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019-07-13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Catalonia vs. Basque Country - 26 December 2015 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Basque Country beat Catalonia in friendly». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Aduriz da la victoria a Euskadi sobre Catalunya». Mundo Deportivo. 2015 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2017 - History - Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Serbia U21 - Spain U21, Jun 23, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2017 - History - Serbia-Spain». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Germany U21 - Spain U21, Jun 30, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2017 - History - Germany-Spain». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Costa, Mata and Torres not in Spain squad». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Costa omitted from Spain Euro 2016 squad». Sport (անգլերեն). 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Diego Costa Omitted From Spain Squad Due to Hamstring Injury». News18. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Pau López y Marco Asensio, convocados por Del Bosque». www.rcdespanyol.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Spain - Bosnia-Herzegovina, May 29, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Beck, Tom. «Spain vs. Bosnia and Herzegovina: 2016 International Friendly Score and Reaction». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Alonso, Morata in Spain squad, Alba axed». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Spain boss Enrique names youthful squad for Croatia, England games». Reuters (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Luis Enrique names first Spain squad with Alvaro Morata back after World Cup snub». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ www.realnet.co.uk (2018 թ․ օգոստոսի 31). «Spain's Luis Enrique names first 23-man squad to face England and Croatia in UEFA Nations League». Kick Off (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ «England - Spain, Sep 8, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Spain - Croatia, Sep 11, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Spain - Bosnia-Herzegovina, Nov 18, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Spain edge Bosnia to end 2018». MARCA in English (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 67,0 67,1 «Pau López». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոպեսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Լոպեսը transfermarkt-ում
- Լոպեսը soccerbase.com-ում
- Լոպեսը WhoScored.com կայքում
- Լոպեսը Էսպանյոլի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Լոպեսը Ռեալ Բետիսի պաշտոնական կայքում
- Լոպեսը Ռոմայի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-02-18 Wayback Machine
- Լոպեսը Լա Լիգայի պաշտոնական կայքում
- Լոպեսը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Լոպեսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաու Լոպես» հոդվածին։ |
|
|
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Կատալոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռեալ Բետիսի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ