Պաշարման մեջ
Պաշարման մեջ անգլ.՝ Under Siege | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ[1], թրիլեր և ծովահենային ֆիլմ |
Թեմա | ահաբեկչություն |
Թվական | 1992 և փետրվարի 25, 1993[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Անդրյու Դևիս[1][3][4] |
Պրոդյուսեր | Սթիվեն Սիգալ, Արնոն Միլչեն և Steven Reuther? |
Սցենարի հեղինակ | J. F. Lawton? |
Դերակատարներ | Սթիվեն Սիգալ[3][4][5], Թոմի Լի Ջոնս[3][5], Erika Eleniak?[5], Գերի Բյուզի[5], Պատրիկ Օ'Նիլ[5], Damian Chapa?[3][5], Քոլմ Մինի[5], Andy Romano?[5], Դեյլ Դայ[5], Գլեն Մորշաուեր[5], Michael Des Barres?[5], Նիք Մանկուզո[5], Ռայմոնդ Կրուս[5], Թրոյ Էվանս[5], Kane Hodder?, Քոնրադ Փալմիսանո[6], Բերնի Քեյսի[6], Ջորջ Չունգ[6], Դենիս Լիպսկոմ[6] և Դուան Դևիս[6] |
Օպերատոր | Ֆրենկ Թայդի |
Երաժշտություն | Գարի Չանգ |
Մոնտաժ | Դոն Բրոշու |
Պատմվածքի վայր | Հավայի |
Կինոընկերություն | Regency Enterprises և StudioCanal |
Տևողություն | 98 րոպե |
Շահույթ | 156 563 139 $ |
Հաջորդ | Under Siege 2: Dark Territory? |
«Պաշարման մեջ» (անգլ.՝ Under Siege, այլ անվանումը` «Զավթում»), ռեժիսոր Էնդրյու Դեվիսի մարտաֆիլմը, գլխավոր դերում է խաղում Սթիվեն Սիգալը։ Ֆիլմը պատմում է ահաբեկիչների կողմից միջուկային զենք տեղափոխող «Միսսուրի» գծանավի առևանգման փորձի մասին։ Այն առաջադրվել է երկու Օսկար մրցանակի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահաբեկիչների խումբը ԿՀՎ-ի նախկին գործակալ անհավասարակշիռ Վիլյամ Սթրեննիկսի (Թոմի Լի Ջոնս) գլխավորությամբ գրավում է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Միսսուրի» գծանավը` նպատակ ունենալով առևանգել միջուկային մարտական գլխիկներով «Տոմահավք» հրթիռները։ Նրանք նավ են ներթափանցում երաժիշտների և սպասարկող անձնակազմի տեսքով` (մատուցողներ, խոհարարներ) նավապետի ծննդյան օրվա առթիվ։ Նավապետի ավագ օգնականը` կոմանդեր Կրելը (Գարի Բյուզի), օգնում է նրանց գծանավը գրավելու գործում։ Գրավման ընթացքում մի քանի մարդ է սպանվում (այդ թվում` նավապետը և շտաբի ղեկավարը), իսկ մնացած անձնակազմը (որոշ բացառություններով) փակված է մնում նավամբարում։ Նավը թալանելուց հետո զավթիչները ծրագրում էին «Տոմահավք»-երը բարձել սուզանավ, այնուհետև` վաճառել դրանք սև շուկայում։
Նրանց Ճանապարհին միակ խոչընդոտը նավի խոհարար Քեյսի Ռայբեկն (Սթիվեն Սիգալ) էր, ով իրականում ԱՄՆ ռազմածովային հատուկ ուժերի նախկին զինծառայող է և հակաահաբեկչական գործողությունների փորձագետ (նա հեռացվել է նախկին ծառայությունից հրամանատարին ծեծելու համար, երբ վերջինս ձախողել էր գործողությունը)։ Ենթակարգությունը խախտելու համար բանտարկված Ռայբեկը փախչում է և սկսում մեկը մյուսի հետևից ոչնչացնել ահաբեկիչներին։ Նրան աջակցում է դերասանուհի Ջորդան Թեյթը (Էրիկա Էլենիակ), ով ժամանել էր ահաբեկիչների հետ հետ (նրան վարձել էին` տորթի կիջից դուրս ցատկելու տեսարանի համար)։
Կապվելով ռազմածովային ուժերի շտաբի հետ` Ռայբեկը հաղորդում է իրավիճակի մասին։ Նրան հանձնարարում են չխառնվել և սպասել հատուկ նշանակության ուժերի ժամանելուն։ Սակայն ահաբեկիչները ոչնչացնում են դեսանտային խմբին տեղափոխող ուղղաթիռը։ Այդ ժամանակ Ռայբեկն սկսում է ինքնուրույն գործել։ Ազատելով իր ծառայակիցների ոչ մեծ խումբը` նա վերադառնում է նավ, միաժամանակ ոչնչացնում է բոլոր ահաբեկիչներին, միջուկային զենքը տեղափոխող նրանց սուզանավը, որով փորձում էր հեռանալ Կրիլը։ Ռեյբենը հաղթում է Սթրենիկսին և ակտիվացնում է դեպի Հոնոլուլու (Հավայան) արձակված հրթիռի ինքնակործանումը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սթիվեն Սիգալ - Քեյսի Ռայբեք (նավի խոհարար)
- Թոմի Լի Ջոնս - Ուիլյամ Ստրեիկս
- Գերի Բյուզի - Կրիլ
- Էրիկա Էլենիակ - Ջորդան Թեյթ
- Կոլմ Մինի - Դումեր
- Պատրիկ Օ'նիլ - կապիտան Ադամս
- Էնդի Ռոմանո - ծովակալ Բեյթս
- Նիկ Մանկուսո - ԿՀՎ-ի տնօրեն Թոմ Բրեկեր
- Դամիեն Չապա - Թեքմեն
- Տրոյ Էվանս - Գրեյնջեր
- Ջորջ Հ. Ու. Բուշ - ԱՄՆ-ի նախագահ
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հակասական կարծիքների է արժանացել, հիմնականում` կանխատեսելի ավարտի և պարանոյայի հասնող հայրենասիրության համար։ Ֆիլմի մասին այդպես է արտահայտվել Վինսենթ Քենբին` նշելով, որ անհնար է դիտել «Պաշարման մեջ»-ը առանց ծիծաղի[7]։ Ֆիլմը համեմատվել է «Կարմիր հոկտեմբերի որսը» և «Ռեմբո» ֆիլմերի հետ[8]։ Սցենարում շատ քայլեր բացահայտ կերպով վերցված են «Պինդ ընկույզ» ֆիլմից, օրինակ, այստեղ ահաբեկիչները գործում են անհավատալիորեն հստակ և սահուն, ասես ամեն օր գրավում են ԱՄՆ ռազմածովային ուժերի գծանավ[9][10]։
Քննադատ Ռոջեր Էբերթը նախ նշել է Թոմի Լի Ջոնսի և Գարի Բյուզիի կողմից մարմնավորած բացասական դերերը[11]։ Չար կերպարները, որոնք ներկայացված են որպես մտավոր հետամնացներ, հեշտությամբ «գողանում են» հանդիսատեսի ուշադրության մեծ մասը, որը նախատեսված է դրական հերոսների համար[10]։
Սիգալը, որը հայտնի էր դարձել «Օրենքից վեր» ֆիլմում իր դեբյուտային դերակատարմամբ, շարունակում է զարգացնել հաջողությունն արդեն տրորված ճանապարհով և չի փորձում որևէ նոր բան հորինել։ Նախորդ ֆիլմի հետ համեմատած հիմնական փոփոխությունն այն էր, որ մարտարվեստի վարպետը փոխել է իր սանրվածքը[12]։
Մարտաֆիլմն ըստ քննադատ Ջեյմս Բերարդինելիի այն ժանրը չէ, որտեղ կարելի է փայլել սցենարի նրբությամբ և դերասանական խաղալ։ Այստեղ դժվար է նոր բան հորինել, որը կզարմացնի հանդիսատեսին[8]։ Այնուամենայնիվ, հեղինակների հաջողված մտահղացում է գործողությունները տեղափոխել լեգենդար ռազմանավի վրա, որը հիանալիորեն դիտվում է որպես ինքնատիպ ֆոն և անգամ` իրադարձությունների գործող անձ։ Սիգալը ֆիլմը նկարագրել է որպես արկածային ֆիլմ, այլ ոչ թե մարտաֆիլմ[12]։ Ֆիլմի թույլ կողմը կարելի է անվանել այն փաստը, որ հեռուստադիտողն առանձնապես անհանգստացած չէ խոհարարի կյանքի համար, ով միայնակ ձեռնոց է նետել ահաբեկիչներին։ Կասկած չկա, որ «դաշտի միակ զինվորը» չի հանդիպի չարագործների հատուկ դիմադրությանը, և ամեն ինչ հենց այդպես էլ լինում է[8]։
Նկարահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսուրի գծանավը ԱՄՆ ռազմածովային նավատորմի ամենանշանակալի նավերից մեկն է, որն անցել է երեք խոշորագույն ռազմական հակամարտությունների միջով` Երկրորդ համաշխարհային պատերազմ, Կորեական պատերազմ և Իրաք-քուվեյթյան պատերազմ։ Ֆիլմի նկարահանումները սակայն անց են կացվել ոչ թե Միսուրիի, այլ մեկ ուրիշ` «Ալաբամա» նավի վրա։ «USS Drum» սուզանավը «կատարել է» հյուսիսկորեական սուզանավի դերը։ Ֆիլմի իրադարձությունները մասամբ արտացոլում են իրականությունը, քանի որ 1991 թվականին տեղի է ունեցել USA Missouri գծանավի դուրսգրումն ու նախագահի ելույթն այս իրադարձության առթիվ[11]։ Նկարահանման շրջանը տևել է 1992 թվականի մարտի 2-ից մինչև մայիսի 19-ը։
Գնահատում և վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի վարձույթը բավականին հաջող էր` շնորհիվ հանդիսատեսի ոչ գովազդային դրական գնահատականի։ Ֆիլմը պրեմիերայից հետո առաջին հանգստյան օրերին ցուցադրվել է 2042 կինոթատրոններում և հավաքել է 15.7 միլիոն դոլար, որը ռեկորդային ցուցանիշ էր 1992 թվականի աշնան համար։ Ընդհանուր առմամբ, տնային վարձույթից ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է 83,563,139 դոլար, իսկ ամբողջ աշխարհում` $ 156,563,139: Այդպիսի լուրջ դրամական հաջողությունը մասնագետները բացատրել են այդ պահին մրցակիցների և վառ նորույթների բացակայությամբ[10]։ 1995 թվականին սկսվեց «Պաշարման մեջ 2:մութ տարածություն»-ում կոկա Կեյսի Ռիբեկի հետագա արկածները[13]։
Մրցանակներ և փառատոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1933 թվական, Օսկար մրցանակ
- Լավագույն ձայն-առաջադրում
- Լավագույն հնչունային մոնտաժ-առաջադրում
- 1933 թվական, MTV Movie Awards մրցանակ
- Գործողությունների լավագույն տեսարան-առաջադրում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0105690/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/liberator
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/es/film286997.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 http://www.imdb.com/title/tt0105690/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Steven Seagal on a Ship in Hot Water» by Vincent Canby // Published: October 09, 1992 // New York Times (Ստուգված է 30 օգոստոսի 2011)
- ↑ 8,0 8,1 8,2 A Film Review by James Berardinelli (Ստուգված է 30 օգոստոսի 2011)
- ↑ Under Siege by Richard Harrington / October 09, 1992 // Washington Post (Ստուգված է 30 օգոստոսի 2011)
- ↑ 10,0 10,1 10,2 The Talk of Hollywood; Director Who Blends Action With a Bit of Art // By Bernard Weinraub October 26, 1992 / New York Times (Ստուգված է 30 օգոստոսի 2011)
- ↑ 11,0 11,1 Under Siege By Roger Ebert / October 9, 1992 Արխիվացված Հոկտեմբեր 10, 2012 Wayback Machine (Ստուգված է 30 օգոստոսի 2011)
- ↑ 12,0 12,1 Seagal Has Blast With Unlikely Success of 'Siege' // October 20, 1992 / by David J. Fox // Los Angeles Times (Ստուգված է 30 օգոստոսի 2011)
- ↑ box office data «Under Siege» (Ստուգված է 30 օգոստոսի 2011)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1992 ֆիլմեր
- StudioCanal ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ֆիլմեր ահաբեկչության մասին
- Ֆիլմեր ծովահենների մասին
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Հավայիում
- Հավայիում նկարահանված ֆիլմեր
- Սան Ֆրանցիսկոյում նկարահանված ֆիլմեր