Չո Միյոն
Չո Միյոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 조미연 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 조미연 |
Ծնվել է | հունվարի 31, 1997 (27 տարեկան) Սոդեմուն, Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ և դենս փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Cube Entertainment |
Կրթություն | Seoul Foreign School? |
Անդամակցություն | (G)I-DLE |
Ստորագրություն | |
Cho Mi-yeon Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Չո Մի Յոն (հանգըլ` 조미연, հանջա` 曺薇娟, անգլ.՝ Cho Mi-yeon, առավել հայտնի է որպես Միյոն, հունվարի 31, 1997, Սոդեմուն, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի։ Հարավկորեական (G)I-DLE գըրլ բենդի անդամ է, որտեղ զբաղեցնում է գլխավոր վոկալիստի դիրքը, նաև հնչյունավորել է K/DA վիրտուալ քեյ փոփ գըրլ բենդի Ահրիին։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1997 թվականի հունվարի 31-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Նա ընտանիքի միակ երեխան է։ Մանուկ հասակից Չոն մեծ հետաքրքրություն է ցուցաբերել երգելու նկատմամբ։ Երաժշտության հանդեպ սերը ժառանգել է հորից։ Շուտով նրա ծնողները նկատել են աղջկա հետաքրքրությունը և ուղարկել են երաժշտական դպրոցներ՝ ջութակ, կիթառ և դաշնամուր ուսանելու։
Միջնակարգ դպրոցում ընտանիքի և ընկերների աջակցությամբ մասնակցել է YG Entertainment լեյբլի լսումներին։ Նա սովորել է YG Entertainment-ում հինգ տարի։
Չոն շարունակել է զբաղվել երաժշտությամբ, հաճախել է երաժշտական ակադեմիա՝ ձայնային հմտությունները բարելավելու, ինչպես նաև երգեր ստեղծել սովորելու[1]։ (G)I-DLE-ում դեբյուտ անելուց առաջ նա ութ տարի թրեյնի է եղել[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016-2018. նախադեբյուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Չոն դարձել է CUBE Entertainment-ի թրեյնի[3], ապա՝ անկախ երգչուհի։ 2016 թվականի սեպտեմբերին ելույթ է ունեցել Urban Zakapa Canada Tour շրջագայությունում[4]։ 2017 թվականին նկարահանվել է Սուլոնի «You» երաժշտական տեսահոլովակում[5]։
2018-ներկա.․ (G)I-DLE և սոլո գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մայիսի 2-ին Չոն դեբյուտ է կատարել (G)I-DLE խմբում «I Am» մինի ալբոմով և «Latata» գլխավոր սինգլով[6]։
2018 թվականի հոկտեմբերի 26-ին հաստատվել է, որ Չոն Սոյոնի, Մեդիսոն Բիրի և Ջեյրա Բյորնսի հետ ելույթ է ունենալու League of Legends-ի եզրափակիչ փուլի բացման արարողությանը[7]։ Չորս երգչուհիները հնչյունավորել են K/DA վիրտուալ քեյ փոփ գըրլ բենդի անդամներին։ Միյոնը հնչյունավորել է Ահրիին, որը League of Legends-ի ամենահայտնի չեմպիոններից է։ Էվելինի հետ, որին հնչյունավորել է Մեդիսոնը, Ահրին խմբի գլխավոր վոկալիստն է[8]։ Նրանց «Pop/Stars» երգը հայտնի է դարձել ՅուԹյուբում և գլխավորել է Billboard World Digital Songs չարթը[9]։
2019 թվականին Միյոնը Amoeba Culture X Devine Channel-ի շրջանակներում «Cart» երգով համագործակցել է Hangzoo-ի հետ[10]։
2020 թվականին նա մասնակցել է MBC հեռուստաալիքի «King of Mask Singer» երաժշտական մրցույթային նախագծին։ Նա 64 միավորով հաղթել է առաջին փուլը[11]։ Երկրորդ փուլում կատարել է Յուն Միրեյի «Goodbye Sadness and Hello Happiness» երգը և պարտվել է Իմ Կան Սունին։ Նրա վոկալային կատարումը ջերմորեն է ընդունվել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մասնակիցների կողմից։ Միյոնի ձայնը նկարագրվել է որպես խռպոտ, բայց հոգով լի[12]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքը շքերթում | Վաճառք | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|---|
KOR [13] |
KOR Hot [14] | |||||
Համագործակցություններ | ||||||
«Cart» Hangzoo-ի հետ |
2019 | – | – | Չկա տվյալ | Code Share Project |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր շոուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Հեռուստաալիք | Դեր | Նշումներ | Ծնթ․ |
---|---|---|---|---|---|
2020 | King of Mask Singer | MBC | Մրցակից | Որպես «Boiled Egg» (243-244 սերիաներ) | [15] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «| [텐스타] '10+Star 커버스토리' WE ARE (여자)아이들텐아시아». 텐아시아 (կորեերեն). 2018 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «(여자)아이들 미연, "연습생 기간 8년... 데뷔 뜻깊어"». StarDailyNews (կորեերեն). 2018 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «独家专访(G)I-DLE:中韩泰三国语爆笑对话». iQiyi. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ 김기훈 (2016 թ․ սեպտեմբերի 13). «어반자카파, 첫 해외 콘서트 '2016 캐나다 투어'». 연합뉴스 (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Seul Ong(슬옹) _ YOU (feat.Beenzino) (너야 (feat.빈지노))» (կորեերեն). 2017 թ․ հունիսի 20. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ POP, 헤럴드 (2018 թ․ մայիսի 2). «'데뷔' (여자)아이들, 타이틀곡 'LATATA' MV 티저 영상 공개» (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «[롤드컵] 결승전 오프닝, K-POP 아이돌도 무대 오른다 - 게임톡» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Lee, Julia (2018 թ․ նոյեմբերի 5). «K/DA, Riot Games' pop girl group, explained». Polygon. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Benjamin, Jeff. «'League of Legends' Girl Group Earns Madison Beer, (G)I-DLE & Jaira Burns No. 1 on World Digital Song Sales Chart». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «리듬파워 행주X(여자)아이들 미연, 컬래버 신곡 '카트' 9일 발매 [공식입장]». XSportsNews. 2019 թ․ հուլիսի 4.
- ↑ Ji Yeon-joo (2020 թ․ փետրվարի 23). «'복면가왕' 주전자=리듬파워 보이비·안선영·승국이·정모 아쉽게 1R 탈락(종합)». Newsen (կորեերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «'복면가왕' 삶은 달걀 정체는 (여자)아이들 미연..위키미키 추리 성공». StarNews. 2020 թ․ մարտի 1.
- ↑ «Gaon Digital Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kpop Hot 100». Billboard Korea (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ կորեերեն՝ ‘복면가왕’ 삶은 달걀=(여자)아이들 미연, 데뷔 첫 솔로 무대
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (G)I-DLE պաշտոնական կայք Արխիվացված 2020-11-08 Wayback Machine
- (G)I-DLE Ֆեյսբուքում
- (G)I-DLE Թվիթթերում
- (G)I-DLE ՅուԹյուբում
- (G)I-DLE Daum Cafe-ում
- (G)I-DLE V LIVE-ում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չո Միյոն» հոդվածին։ |
|