Չորրորդը
Չորրորդը ռուս.՝ Четвёртый | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ստոլպեր |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Ստոլպեր |
Դերակատարներ | Վլադիմիր Վիսոցկի, Մարգարիտա Տերեխովա և Սերգեյ Շակուրով |
Օպերատոր | Վալենտին Ժելեզնյակով |
Երաժշտություն | Յան Ֆրենկել |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 71 րոպե |
«Չորրորդը» (ռուս.՝ «Четвёртый»), 1972 թվականի խորհրդային ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Ստոլպերը[2] Կոնստանտին Սիմոնովի համանուն պիեսի հիման վրա, որը գրվել է 1961 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Ամերիկյան ինքնաթիռի անձնակազմը ընկնում է գերմանական ճամբար։ Անձնակազմի երեք անդամները որոշում են զոհաբերել իրենց կյանքը, որպեսզի հնարավորություն տան փախչելու մյուս բանտարկյալներին։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ անձնակազմի չորրորդ անդամը (Նա), ցանկանում է միանալ նրանց, բայց հրամանատարն ու զինակիցները մերժում են նրան, քանի որ մտահղացման իրականացման համար միայն երեքն են պետք, իսկ չորրորդ մարդը կառաջացնի ֆաշիստների կասկածն ու փախուստի ծրագիրն անիրագործելի կդարձնի։ Հրաժեշտ տալով մահվան գնացող ընկերներին՝ գլխավոր հերոսն ասում է.
— Ճիշտն ասած, Դիք (այսպես են կոչում հրամանատարին)։ Ինձ անհարմար հետագա կյանքում։
— Իսկ դու այնպես ապրիր, որ անհարմար չլինի։
Օդաչուները մահանում են, բայց շատ բանտարկյալներ, այդ թվում՝ գլխավոր հերոսը, փախչում են ճամբարից։
Անցնում է տասնհինգ տարի, և նախկին բանտարկյալը դառնում է ամերիկացի հայտնի հաջողակ լրագրող։ ՆԱՏՕ-ի նստաշրջանի համար Եվրոպա մեկնելուց առաջ հերոսն իմանում է ամերիկյան օդային հետախուզության հանցավոր ծրագրերի մասին. փաստացի խոսքը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև անխուսափելի ռազմական հակամարտության մասին է։ Ֆիլմի հերոսի առաջ երկընտրանք է առաջանում. նա կարող է հայտարարություն անել՝ հրապարակելով իրեն հայտնի ծրագրված սադրանքի մանրամասներն ու զրկվելով կյանքի բոլոր բարիքներից, կամ լռել։
ԱՄՆ-ից մեկնելու նախօրեին հերոսը այցելում է նախկին կնոջը, որի մոտ անցկացնում է գիշեր՝ հիշելով իր կյանքը (այդ թվում՝ այն իդեալներին դավաճանելը, որոնց համար ստիպված է եղել պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իսպանիայում, իր ընկերների, հետպատերազմյան ամերիկյան կոմունիստական կուսակցության անդամների դավաճանությունը) և իր համար բարդ ընտրություն է կատարում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Վիսոցկի – Նա, լրագրող
- Մարգարիտա Տերեխովա – Քեթ, կին, որին նա սիրում էր
- Սերգեյ Շակուրով – Դիք
- Ալեքսանդր Կայդանովսկի-Շտուրման
- Սերգեյ Սազոնտև – երկրորդ օդաչու
- Յուրի Սոլոմին – Չարլզ Հովարդ
- Տատյանա Վասիլևա – Բեթսի, կին, ում հետ Նա ամուսնացել է (լուսագրերում՝ Տատյանա Իցիկովիչ)
- Մարիս Լիեպա – Ջեք Ուիլլեր (հնչյունավորել է Վյաչեսլավ Տիխոնովը)
- Արմեն Ջիգարխանյան – Գվիչարդի
- Յուոզաս Բուդրայտիս – Բեն Քրոու
- Միխայ Վոլոնտիր — Բոնար
- Լև Դուրով – Վանդեքեր
- Լև Կրուգլի – Թեդի Ֆրանկ
- Զինաիդա Սլավինա – Գվիչարդիի այրին
- Լեոնիդ Կուլագին – հանձնաժողովի նախագահ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Ստոլպեր
- Գլխավոր օպերատոր՝ Վալենտին Ժելեզնյակով
- Գլխավոր նկարիչ՝ Միխայիլ Կարտաշով
- Կոմպոզիտոր՝ Յան Ֆրենկել
- Հնչյունային օպերատոր՝ Լ. Բուլգակով
- Կոստյումների նկարիչ՝ Գ. Գանևսկայա
- Ռեժիսոր՝ Վ. Ռուբլյովա
- Մոնտաժ՝ Վ. Յանկովսկայա
- Նկարիչ-դիմահարդար՝ Զ․ Եգորովա
- Օպերատոր՝ Ա. Չապաև
- Նկարիչ՝ Ա. Սամուլեկին
- Ռեժիսորի օգնական՝ Պ. Շևկունենկո, Ա. Լեբեդ, Ա. Կորդոն
- Օպերատորի օգնական՝ Վ. Օդինցով
- Հագուստի նկարչի օգնական՝ Ա․ Դուխավինա
- Խորհրդատու՝ Վ. Զորին
- Խմբագիր՝ Ա. Ստեպանով
- Երաժշտական խմբագիր՝ Ռ. Լուկինա
- Ֆիլմի տնօրեն՝ Լազար Միլկիս
Ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ականների սկզբին «Չորրորդը» պիեսը ներկայացվել է երկրի բազմաթիվ թատերական կոլեկտիվների կողմից, օրինակ՝ ՄԴԹ-ը և «Սովրեմեննիկը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Չորրորդը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Չորրորդը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|