Չիպսետ
Չիպսետ (անգլ.՝ chipset) միկրոսխեմաների հավաքածու, որը կառուցված է մի շարք գործառույթներ իրականացնելու համար։
Չիպսետներ ժամանակակից x86 պրոցեսորների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիպսեթների ստեղծման գործում` նոր պրոցեսորներին աջակցելու համար, առաջին հերթին հետաքրքրված են պրոցեսոր արտադրոողները։ Այդ պատճառով ներկայիս պրոցեսոր արտադրող Intel և AMD ընկերությունները թողարկում են փորձնական հավաքակազմ (այսպես կոչված՝ անգլ.՝ reference-չիպսետներ) հատուկ մայրական պլատայի համար։ Այսպիսի չիպսետների փորձարկումից հետո ընկերությունները նախաձեռնեցին նոր մայրական պլատաների արտադրության կազմակերպումը, որը պետք է համապատասխաներ համաշխարհային շուկայի արտոնագրի ստացման պայմաններին։ Ներկայացված է x86 կառուցվածքային մոդելի համար չիպսետներ արտադրող ընկերությունների ցուցակը՝
- Intel: (տես Intel չիպստեների ցուցակ)
- NVidia: (տես NVidia չիպստեների ցուցակ )
- ATI/AMD: (տես ATI չիպստեների ցուցակ, 2006 թվականին ATi ընկերության կողմից AMD-ն գնելուց հետո, որպես գրաֆիկական բաժին, իր կազմի մեջ է մտել AMD Graphics Products Group-ը, (տես AMD չիպստեների ցուցակ)
- VIA: (տես VIA չիպստեների ցուցակ)
- SiS: (տես SiS չիպստեներ)
ARM չիպսետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ARM[1] պրոցեսորով աշխատող համակարգերի համար ստեղծվել և ստեղծվում են համապատասխան չիպսետներ։ Չնայած առաջին օրինակները (ինչպես ARM2 -ը Acorn Archimedes-ի համար՝ իր պրոցեսորի կազմում և IOC, MEMC, VIDC, VIDC20 չիպերը, ավելի ուշ՝ ARM3) ամբողջովին նման էին ներկայիս չիպսետներին, օրինակ, IBM PC[2], սակայն կան ժամանակակից չիպսետներ (ինչպիսիք են՝ Qualcomm Snapdragon և Texas Instruments DaVinci),որոնք ստեղծված են նաև բջջային սարքերի վրա տեղադրելու համար, տարբերվում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ տեխնիկական բնութագրիչներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «AMD Ushers in Era of Cinematic Computing with the AMD Athlon 64 FX Processor». 2003 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2006 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Schmid, Patrick. «Chipset Basics: Meaning And Functions». Tom's Hardware. Purch. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.