Jump to content

Չինական արվարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չայնա-թաուն (Մանհեթեն)

Չինական արվարձան (թաղամաս), (անգլ.՝ Chinatown Чайна-таун՝ «չինական քաղաք»), չինացիներով բնակեցված թաղամաս, ոչ չինական քաղաքներում։ Առևտրի, տուրիզմի և չինական մշակույթի կենտրոններ։ Այդ ամենի հետ մեկտեղ չինական թաղամասերում երբեմն լինում են Տրիադա (կազմակերպություն)յի խնդիրներ։ Չինական ամենահին թաղամասերը (200 տարեկան) տեղակայված են Նագասակիում և Բանգկոկում։

Ասիայից դուրս գտնվող ամենահին չայնա-թաունը համարվում է Սան Ֆրանցիսկոյում գտնվող չինական թաղամասը, որը հիմնադրվել է 1850 թվականին։ Համեմատաբար նոր, չինական թաղամասերը գտնվում են Մելբուռնում, Լաս Վեգասում, Լոնդոնում, Փարիզում և Սեուլում։

Չինական ավաններ Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիվաստոկյան Միլիոնկայի կորեական № 12 տեղամաս (ժամանակակից՝ սահմանամերձ շրջան): XX դարի սկզբին տան բակում գործել է չինական թատրոն:

Նախահեղափոխական Ռուսաստանում, Հեռավոր Արևելքի մի շարք քաղաքներում` Բլագովեշչենսկում, Խաբարովսկում, Նիկոլաևսկ նա Ամուրում, Նիկոլաևսկ-Ուսուրիսսկում և Վլադիվոստոկում կային չինական բնակավայրեր։ Այս քաղաքներում չինական համայնքների ձևավորումը սկսվել է 1870-ական թվականներից և ուղեկցվել է Հեռավոր Արևելքում չինական բնակչության ընդհանուր աճով (հարևան Մանջուրիայից ներգաղթողների և Շանդուն (նահանգ) աշխատանքային միգրանտների հաշվին)։ Չինացիների կողմից վարչական և սանիտարական կանոններին չհետևելու դժկամությունը հանգեցրել էր նրան, որ 19-րդ դարում իշխանությունները փորձում էին նրանց արտաքսել քաղաքի ծայրամասերում գտնվող հատուկ թաղամասեր։ Տեղական օրենսդրության սահմաններում այդպիսի պլանների իրականացման փորձերը ավարտվել են ձախողմամբ՝ չինացիների կողմից դիմադրության փորձեր չանելու պատճառով։ Չինացիներ դեմ հարկադրված գործողությունները բողոքի մեծ ալիք էին առաջացրել ուղղված՝ Ռուսական կայսրության բարձրագույն իշխանություններից մինչև Սենատ։ 1900 թվականին Չինաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Ամուրի տարածքի նահանգապետ Ն. Ի. Գրոդեկովը հիմնավորում էր ուղարկել Սանկտ Պետերբուրգ չինական բնակավայրեր ստեղծելու համար։ 1902 թվականի սեպտեմբերի 29-ին (հոկտեմբերի 12), Նիկոլայ II հեռավոր Արևելքի քաղաքների Դումային պաշտոնապես իրավունք էր տվել «պարտադիր հրամաններ մշակել այն ասիացիների հատուկ թաղամասերի բնակության սահմանափակման վերաբերյալ, որոնց կենցաղային, հակասանիտարական պայմանները հատուկ վերահսկողություն էին պահանջում»։ Դրա հիման վրա պարտադիր հրամաններ էին տրվել չինական բնակավայրերի ստեղծման վերաբերյալ՝ Խաբարովսկի և Նիկոլսկա-Ուսուրինսկի համար` 1902 թվականին, Նիկոլաևսկի համար` 1903 թվականին, Վլադիվոստոկի համար` 1906 թվականին և Բլագովեշչենսկի համար` 1910 թվականին[1]։ Պատմության մեջ ամենահայտնին Վլադիվոստոկի «Միլիոնկա» չինական բնակավայրն էր, որը լուծարվել է 1936 թվականին։

1920-ական թվականներին Մուրմանսկի Շանհայը չինացիներով բնակեցված տեղի չինական թաղամասն էր, ովքեր այնտեղ էին գնացել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Մուրմանսկի երկաթուղին կառուցելու համար։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղի ունեցած ռմբակոծությունների արդյունքում թաղամասը ամբողջությամբ ավերվել է[2]։

Որոշ խոշոր չայնա-թաուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չինաստան-քաղաք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сорокина, Т. Н. Китайские кварталы дальневосточных городов (кон. XIX-нач. XX вв.)// Диаспоры, 2001, № 2-3;
  2. «Улица Злачных мест · Вечерний Мурманск». vmnews.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Нестерова Е. И. «Атлантида городского масштаба»: китайские кварталы в дальневосточных городах (конец XIX — начало XX в.) // Этнографическое обозрение. 2008. — № 4.
  • Рахмонова М. К. Феномен чайнатауна // Миграции и диаспоры в социокультурном, политическом и экономическом пространстве Сибири. Рубежи XIX—XX и XX—XXI веков/ Науч. ред. В. И. Дятлов. Иркутск: Оттиск, 2010. С. 440—448.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինական արվարձան» հոդվածին։