Չեհել Սոթուն
Չեհել Սոթուն | |
---|---|
Երկիր` | Իրան[1][2][3][…] |
Ճարտարապետական ոճ` | սեֆյան ճարտարապետություն[3][4][5] |
Չեհել Սոթուն (պարս.՝ چهل ستون` «Քառասուն սյուների պալատ»), պարսից շահ Աբաս II-ի պալատը Իրանի Սպահան քաղաքում։ XVII դարի պարսկական ճարտարապետության փայլուն նմուշներից։ Կազմում է "Պարսկական այգիներ" կառույցի մի մասը, որի հետ միասին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Տաղավարը կառուցվել է Աբբաս II-ի հրամանով` 1647 թ, որպես հանգստի վայր։ XVII դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերնիեն իր նոթագրություններում բազմիցս նշել է այստեղ անցկացված հանդիսավոր ընդունելությունների մասին։ Ներկայումս այստեղ տեղակայված է հնագիտական թանգարանի ցուցահանդեսը, որում ներկայացված են կերամիկայից հնագույն նմուշներ և գորգեր։
Պալատը ունի 58 մ երկարությոն և 37 մ լայնություն։ Այն տեղակայված է այգու մեջտեղում, որի տարածքը սկզբում կազմում էր 7 հեկտար։ Պալատի գեղեցիկ ճակատն իրենից ներկայացնում է պատշգամբասրահ, որի տանիքը հենված է 20 բարակ ութանկյուն սյուների վրա (3 շարք, յուրաքանչյուրում 6 սյուն և ևս երկուսը`կամարը պահելու համար). Այս 13 մետրանոց սյուները պատրաստվել են Մայրենու ամբողջական բներից։ Կենտրոնական չորս սյուները հենված են քարե հիմքերի վրա, որոնց վրա փորագրված են առյուծներ։ 1707 թ հրդեհից հետո, վերականգնման ընթացքում սյուները պատվել են հայելային խճանկարով։
Պալատի առջևում տեղակայված է քառակուսի լճակ։ Լճում արտացոլվող 20 սյուները ջրում արտացոլանքի մեջ կարծես կրկնակի լինեն և «40 սյուների պալատ» անունը եկել է հենց այդտեղից։
Պալատի սրահները զարդարված են Սեֆյանների ժամանակաշրջանի մասին պատմող որմնանկարներով, որոնցում երևում է եվրոպական ու հնդկական ազդեցությունը։ Պալատի կենտրոնական մասում տեղակայված է Աբբաս II-ի ընդունելությունների սրահը։ Սրահի պատերն ու առաստաղը զարդարված են կապույտ, կարմիր, զմրուխտե-կանաչ և ոսկեգույն տոներով արված նախշերով։ Պալատի զարդարանքի մեջ օգտագործվել է մի քանի կիլոգրամ ոսկի։ Ժամանակին պալատը զարդարում էին նաև կերամիկական պաննոներ, որտեղ պատկեված էին պատմական իրադարձություններ։ Սակայն հետագայում դրանք ցրվեցին ողջ աշխարհում և այսօր դրանցից շատերը պահվում են եվրոպական թանգարաններում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "همه چیز درباره کاخ چهل ستون".
- کاخ چهل ستون Արխիվացված 2016-09-17 Wayback Machine
- آشنایی با باغ چهلستون - اصفهان
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեհել Սոթուն» հոդվածին։ |
|