Ուֆա, գետ Ուրալում և Նախաուրալում՝ Չելյաբինսկի, Սվերդլովսկի մարզերում և Բաշկիրական ԻՍՍՀ-ում, Բելայա գետի (Վոլգայի ավազան) աջ վտակը։ Երկարությունը 918 կմ է, ավազանը՝ 53,1 հազար կմ2։ Սկիզբ է առնում Ուրալթաու լեռնաշղթայում Ուֆիմսկոյի լճից։ Սնումը ձնային է։ Ջրի միջին տարեկան ծախսը 388 մ3/վրկ է, առավելագույնը՝ 3740 մ3/վրկ, նվազագույնը՝ 55 մ3/վրկ։ Նավարկելի է 305 կմ։ Լաստառաքելի է։ Սառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Ուֆաի ափին են Կրասնոուֆիմսկ և Ուֆա քաղաքները։ Կա հէկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։