Ուձի
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ուձի | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Կիոտո (պրեֆեկտուրա) | ||||
Հիմնադրված է | մարտի 1, 1951 թ. | ||||
Մակերես | 67,550 կմ² | ||||
ԲԾՄ | 51 մետր | ||||
Բնակչություն | ▼179 626 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 և JST? | ||||
Պաշտոնական կայք | city.uji.kyoto.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Ուձի (ճապ.՝ 宇治市 Ուձի-սի), Ճապոնիայի Կիոտո պրեֆեկտուրայում գտնվող քաղաք՝ հարավում Կիոտոյի հետ սահմանակցող։
Քաղաքը տեղակայված է համանուն գետի վրա, որը հոսք է առնում Բիվա լճից։
Ուձի քաղաքը հիմնադրվել է 4-րդ դարում Օձին միապետի կողմից։
1180 թվականին Ուձիի մոտ ճակատամարտ է տեղի ունեցել՝ Մինամոտո և Թայրա կլանների միջև։ Այդ ճակատամարտում Մինամոտո կլանի կողմից մասնակցում էին բազմաթիվ հոգևորական-զինվորականներ։ Ճակատամարտն ավարտվել է Մինամոտո կլանի ջախջախիչ պարտությամբ։
Քաղաքում կան բազմաթիվ տեսարժան վայրեր․
- 1053 թվականին կառուցված Բյոդո-ին տաճարը (平等院)՝ Ամիտայուսի կամ Ֆենիքսի սրահով,
- 1648 թվականին կառուցված Կյոսո-ձի զենյան տաճարը,
- 1661 թվականին կառուցված Մամպուկու-զի տաճարը, որը պատկանում է Օբակու ճապոնական դպրոցին և կառուցված է չինական Մին դինաստիայի ոճով,
- Պատմական ճակատամարտի վայրը՝ Ուզի գետի տարածքում,
- Մեծաքանակ բուդդայական տաճարներ,
- Ուզի քաղաքում արտադրվում է աշխարհում մեծ ճանաչում ունեցող թեյերից մեկը (թեյ Ուզի),
- «Գենձի-մոնոհաթարի» վեպի վերջին մասերը կապված են հենց այս քաղաքի հետ։
Ուզին քաղաքի կարգավիճակ է ստացել 1951 թվականի մարտի 1-ին։ Ուզի քաղաքի տարածքը կազմում է 67,54 կմ²[2], բնակչությունը՝ 182 921 մարդ (2017 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 2708,34 մարդ/կմ²
Քաղաքը տեղակայված է Կիոտո և Նարա պատմական կենտրոնների միջև։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [https://www.pref.kyoto.jp/tokei/monthly/suikeijinkou/suikeitop.html ���s�{���v�l��] (яп.)
- ↑ 全国都道府県市区町村別面積調
- ↑ 京都府推計人口
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Ճապոնական Ուձի քաղաքի պաշտոնական վեբկայք(ճապոներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուձի» հոդվածին։ |
|