Ուգո Սոտիլ
Ուգո Սոտիլ իսպ.՝ Hugo Sotil | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պերու | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 18, 1949[1][2][3] | ||
Ծննդավայր | Ica, Պերու[2][4] | ||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 30, 2024[5][6] (75 տարեկան) | ||
Մահվան վայր | Լիմա, Պերու[7] | ||
Հասակ | 1,68 մետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Ուգո Ալեխանդրո Սոտիլ Երեն (իսպ.՝ Hugo Alejandro Sotil Yerén,մայիսի 18, 1949[1][2][3], Ica, Պերու[2][4] - դեկտեմբերի 30, 2024[5][6], Լիմա, Պերու[7]), պերուացի ֆուտբոլիստ, խաղացել է հարձակվողի և կիսապաշտպանի դիրքերում։ Համարվում է Պերուի պատմության նշանավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Թեոֆիլո Կուբիլյասի և Հեկտոր Չումպիտասի հետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուգո Սոտիլն պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշեց 1968 թվականին։ Նա իր առաջին մրցաշրջանում օգնել է մայրաքաղաքի «Դեպորտիվո Մունիսիպալին» հասնել պերուական ֆուտբոլի առաջին դիվիզիոն։
1973 թվականին Սոտիլը տեղափոխվել է իսպանական «Բարսելոնա», որտեղ ընկերցել է կիսապաշտպան Յոհան Կրոյֆի հետ։ «Բարսելոնայում» Սոտիլն ավելի հաճախ հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Նա գոլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» կազմում Բորուսիայի» դեմ իր առաջին խաղում (2:2, հաղթանակ 11 մետրանոցներով՝ 4:2): Իսպանիայում անցկացրած 4 տարիների ընթացքում Սոտիլը չորս անգամ նվաճեել է Ժուան Գամպերի գավաթը, հասել է Իսպանիայի գավաթի եզրափակիչ և դարձել երկրի չեմպիոն (մինչև 1974 թվականը «Բարսելոնան» 14 տարի չի կարողացել հաղթել երկրի առաջնությունում)։
1973/74 մրցաշրջանում Բարսելոնան Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում 5։0 հաշվով հաղթել է «Ռեալին»։ Այդ խաղում Սոտիլը խփել է հինգերորդ գոլը[8]։
1973 թվականին Սոտիլը Եվրոպայի և Հարավային Ամերիկայի հավաքականների միջև տեղի ունեցած ընկերական խաղում խաղացել է Հարավային Ամերիկայի հավաքականի կազմում։ Հանդիպմանը մասնակցել են համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Յոհան Կրոյֆ, Ֆրանց Բեկենբաուերը, Ռոբերտո Ռիվելինոն և Թեոֆիլո Կուբիլյասը։ Հիմնական ժամանակում խաղն ավարտվել է 4:4 հաշվով, 11 մետրանոց հարվածաշարով՝ 7:6 հաղթել է Սոտիլի թիմը։
Սակայն Սոտիլը աստիճանաբար խնդիրներ է ունեցել ալկոհոլի հետ և այլևս չի կարողացել ցուցադրել իր նախկին խաղամակարդակը։ Նա վերադարձել է հայրենի «Ալյանսա Լիմա» ակումբ, որտեղ նվաճել Պերուի չեմպիոնի տիտղոսը։ Հետագայում նա խաղացել է Կոլումբիայում, իսկ ակումբային կարիերան ավարտել է հայրենի «Դեպորտիվո Մունիսիպալում»։
Սոտիլը Պերուի ֆուտբոլի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1970 թվականին։ Նրա օրոք պերուացիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ դուրս են եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Որոշ փորձագետների կարծիքով, վերջին խաղում Սոտիլի բացակայության պատճառով Պերուն տանուլ է տվել Բրազիլիային։
1975 թվականին Սոտիլը Պերուի ազգային հավաքականի կազմում նվաճել է Ամերիկայի գավաթը։ Դա պերուացիների համար երկրորդ տիտղոսն էր 1939 թվականից հետո։ Սոտիլն այս մրցաշարում անցկացրել է ընդամենը մեկ խաղ՝ եզրափակչում։
Ազգային հավաքականի կազմում Սոտիլի համար վերջին խոշոր մրցաշարը 1978 թվականի աշխարհի առաջնությունն է եղել, որտեղ Պերուի հավաքականը քառորդ եզրափակիչում դուրս է մնացել Արգենտինայի դեմ սկանդալային պարտությունից հետո՝ 0:6։
Սոտիլի անձնական կյանքում առկա խնդիրները, մասնավորապես՝ ալկոհոլից կախվածությունը, խանգարել են նրան լիովին իրացնել իր ֆուտբոլային տաղանդը[9]։
2024 թվականի դեկտեմբերի 20-ին Սոթիլը հոսպիտալացվել է Լիմայում՝ վերակենդանացման բաժանմունքում՝ «առողջական խնդիրներ» ունենալուց հետո [10]: Նա մահացել է տասն օր անց՝ դեկտեմբերի 30-ին, 75 տարեկան հասակում[11] [12]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պերուի չեմպիոն (2), 1977, 1978 թթ․
- Իսպանիաի չեմպիոն
- Ժոան Գամպերի գավաթակիր (4), 1973, 1974, 1975, 1976 թթ.
- Պերուի փոխչեմպիոն (1)՝ 1981 թ․
- Իսպանիայի փոխչեմպիոն (1)՝ 1975/76 թթ․
- Իսպանիայի գավաթի փոխչեմպիոն (1)՝ 1973/74 թթ․
- Ամերիկայի գավաթակիր՝ 1975 թ․
- Պերուի տարվա լավագույն ֆուտբոլիստ (2), 1973, 1974 թթ․
- Հարավային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (1), 1973 թ․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hugo ‘Cholo’ Sotil: de promesa en Municipal a ícono del fútbol mundial en Barcelona | FOTOS — 2024.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Muere Hugo Sotil, exjugador de la selección peruana y del FC Barcelona, a los 75 años — 2024.
- ↑ 3,0 3,1 El fútbol peruano de luto: murió Hugo 'Cholo' Sotil — 2024.
- ↑ 4,0 4,1 4,2 El fútbol peruano de luto: murió Hugo 'Cholo' Sotil — 2024.
- ↑ 5,0 5,1 5,2 Sanderson T. FC Barcelona Legend Dies On Cusp Of 2025
- ↑ 6,0 6,1 6,2 Muere Hugo Sotil, leyenda del Barça y del fútbol peruano (իսպ.) — 2024.
- ↑ 7,0 7,1 7,2 Meghalt a Barcelona legendás futballistája
- ↑ «Hugo "El Cholo" Sotil» (իսպաներեն). arkivperu.com. Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին. Վերցված է 2011-02-14-ին.
- ↑ Sacatipa (2007-07). «Hugo Sotil: el "cholo" de Perú» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին. Վերցված է 2011-02-14-ին.
- ↑ Sanderson, Tom. «FC Barcelona Legend Admitted To Intensive Care Unit». Forbes (անգլերեն). Վերցված է 2024-12-30-ին.
- ↑ «Muere Hugo Sotil, leyenda del Barça y del fútbol peruano». Mundo Deportivo (իսպաներեն). 2024-12-30. Վերցված է 2024-12-30-ին.
- ↑ Sanderson, Tom. «FC Barcelona Legend Dies On Cusp Of 2025». Forbes (անգլերեն). Վերցված է 2024-12-30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 6520148/ Ուգո Սոտիլ Internet Movie Database կայքում
- Some of the Maximum Figures of World Soccer www.terra.com
- The 4 greats of Barcelona www.terra.com
- Hugo "Cholo" Sotil, a great one for all time www.conmmebol.com
- History of world soccer
- Hugo Sotil, Biography Արխիվացված 18 Մարտ 2012 Wayback Machine www.arkivperu
- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- Profile– www.weltfussball.de (de)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգո Սոտիլ» հոդվածին։ |
|