Ոսկե բանան
«Ոսկե բանան» («Արևի գոտի»), տերմին, որը նշանակում է խիտ բնակեցված և ուրբանիզացված տարածք, որը ձգվում է արևմուտքում՝ Նոր Կարթագենի և արևելքում՝ Ջենովայի միջև՝ Միջերկրական ծովի ափի երկայնքով: «Ոսկե բանան» հայեցակարգը (կոնցեպցիա) ներդրվել է 1995 թվականին Եվրոպական հանձնաժողովի Եվրոպա 2000 նախագծում՝ նպատակ ունենալով զարգացնել կայուն զբոսաշրջությունը, խթանել վերականգնվող էներգիայի օգտագործումը, ամրապնդել միջկառավարական հարաբերությունները, խթանել տնտեսական զարգացումը և ավելի սերտ կապը Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի միջև: «Ոսկե բանանի» գաղափարը առաջարկվել է «երկնագույն բանանի» անալոգիայով, որը նշանակում է Եվրոպայի տնտեսապես ամենազարգացած տարածաշրջանը:
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ոսկե բանանը» ձևավորվել է «երկնագույն բանանից», որը շարունակվում է Միջերկրական ծովի ափով (Նիս, Մարսել, Մոնպելիե և Բարսելոնա քաղաքներով) մինչև իսպանական Վալենսիա: Ի տարբերություն «երկնագույն բանանի», այս տարածքն ունի ավելի զարգացած գործունեություն՝ կապված նոր տեխնոլոգիաների, հետազոտությունների և զարգացման հետ[1][2]: «Ոսկե բանանի» բնակչությունը կազմում է 40-45 միլիոն մարդ[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Eskelinen, Heikki; Liikanen, Ilkka; Oska, Jukka Curtains of iron and gold: reconstructing borders and scales of interaction. — Ashgate, 1999. — С. 119. — ISBN 1-84014-460-2
- ↑ «Новая региональная экономика в странах Центральной Европы: будущее CENTROPE, март 2006 г.» (PDF). Proceedings of OeNB Workshops. 2006-03. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-09-26-ին. Վերցված է 2011-08-22-ին.
- ↑ Luisa Pedrazzini, Renata Satiko Akiyama From Territorial Cohesion to the New Regionalized Europe. — Maggioli Editore, 2011. — С. 204.