Ոչխարենի
Արտաքին տեսք
Ոչխարենի, սեկ, ոչխարի մորթի։ Ըստ մազածածկի կառուցվածքի տարբերում են նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ, կոպտաբուրդ ոչխարենիներ։ Օգտագործվում է մորթեղենի (առաջին երեք խմբի ոչխարենիները), մուշտակեղենի (կոպտաբուրդը) և կաշվի (մուշտակի և մորթեղենի արտադրման պահանջները չբավարարող ոչխարենիներ) արտադրության մեջ։ Կաշվի արտադրության մեջ օգտագործվող ոչխարենիները բաժանվում են.
- ռուսական (դմակավորներից բացի մնացած բոլոր կոպտաբուրդ ոչխարների մորթին)
- տափաստանային (դմակավոր և կարակուլյան սեռահասուն ոչխարների մորթին)
- խառնացեղային և մերկաբուրդ նրբագեղմային տիպերի
Ռուսական ոչխարենին ավելի պիտանի է կոշիկի երեսացուի, իսկ տափաստանայինը՝ գալանտերային, աստառների և ձեռնոցների կաշվի արտադրության մեջ։ Նման ձևով օգտագործվում են նաև խառնացեղային և մերկաբուրդ ոչխարենիները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |