Jump to content

Շփաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շփաբորբ
Մանկական իմպետիգոյի դեպք բնորոշ տեղակայումով՝ բերանի շուրջ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառStaphylococcus aureus կամ Streptococcus pyogenes, որոնք տարածվում են ուղղակի շփմամբ[1]
Հիվանդության ախտանշաններՄաշկի դեղնավուն ցավոտ կեղևներ[1][2]
Բժշկական մասնագիտությունՄաշկաբանություն, Ինֆեկցիոն հիվանդություններ
ՀոմանիշներԻմպետիգո, դպրոցական վերքեր[3], կոնտակտային իմպետիգո
Ռիսկի գործոններԱմբոխում գտնվել, շաքարային դիաբետ, կոնտակտային սպորտաձևեր, մաշկի վնասումներ[1][4]
ԲուժումՀիմնված է ախտանիշների վրա[1]
ԲարդություններՑելյուլիտ, Հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտ[1]
ԿանխարգելումՁեռքերի կանոնավոր լվացում, ախտահարված մարդկանցից խուսափում, վերքերի լվացում[1]
Հաճախություն140 միլիոն (2010)[5]
Տևողություն3 շաբաթից քիչ[1]
 Impetigo Վիքիպահեստում

Շփաբորբ բակտերիալ ինֆեկցիա, որն ախտահարում է մակերեսային մաշկը[2]։ Ամենաբնորոշ արտահայտություններն են դեղնավուն կեղևները դեմքի, ձեռքերի կամ ոտքերի վրա[2]։ Ավելի հազվադեպ հանդիպում են բշտեր, որոնք ախտահարում են ցայլքը և անութափոսերը[2]։ Վերքերը կարող են լինել ցավոտ և քոր գալ[1]։ Տենդը բնորոշ չէ[1]։

Այն առաջանում է Staphylococcus aureus-ի կամ Streptococcus pyogenes-ի պատճառով[1]։ Ռիսկի գործոններն են ամբոխում գտնվելը, թերսնուցումը, շաքարային դիաբետը, կոնտակտային սպորտաձևերը և մաշկի վնասումները, որոնք կարող են առաջանալ մոծակների խայթոցից, էկզեմաներից, քոսից և հերպեսից[1][4]։ Կոնտակտի միջոցով այն կարող է տարածվել մարդկանց միջև[1]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների և հիվանդության արտահայտության վրա[1]։

Կանխարգելումը կատարվում է ձեռքերի կանոնավոր լվացումով, ախտահարված մարդկանցից խուսափելով և վերքերը լվանալով[1]։ Բուժումը կատարվում է հակաբիոտիկային նրբաքսուքների միջով, որոնցից են մուպիրոցին կամ ֆուզիդինաթթուն[1][6] Պերօրալ հակաբիոտիկները, օրինակ՝ ցեֆալեքսինը օգտագործվում են մեծ չափի ախտահարումների դեպքում[1]։ Հայտնաբերված են հակաբիոտիկակայուն տեսակներ[1]։

Շփաբորբով ախտահարվել են 140 միլիոն մարդիկ (աշխարհի բնակչության 2%-ը) 2010 թվականին[5]։ Այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ[1]։ Որոշ տեղերում սա հայտնի է որպես "դպրոցական վերք"[3]։ Բուժում չստանալու դեպքում սովորաբար առողջանում են 3 շաբաթվա ընթացքում[1]։ Բարդություններից են ցելյուլիտը կամ հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտը[1]։ Այս հիվանդության անունը (իմպետիգո) գալիս է լատիներեն՝ impetere-ից, որը նշանակում է "հարձակվել"[7]

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնտակտային շփաբորբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա շփաբորբի ամենահաճախ հանդիպող տեսակն է, որը նաև կոչվում է ոչ բշտիկային շփաբորբ։ Հաճախ սկսվում է կարմիր բծերով՝ քթի կամ բերանի շուրջ, որոնք հետագայում դառնում են վերք՝ դուրս բերելով թարախ կամ շճային հեղուկ և առաջացնում են մեղրի գույնի կեղևներ[8]։ Վերքը հետագայում բուժվում է առանց սպի թողնելու։ Վերքերը ցավոտ չեն, բայց կարող են քոր գալ։ Ախտահարված մասի ավշահանգույցները կարող են մեծացած լինել, բայց տենդը հազվադեպ է։ Վերքերին կպնելուց կամ քերելուց վարակը կարող է տարածվել մարմնի այլ մասերին[9]։

Մաշկի խոցերը էրիթեմային կարմրությամբ և սպիացումով կարող են առաջանալ վերքը քերծելու պատճառով։

Ծանր շփաբորբով կնոջ պատկեր։
Ծանր շփաբորբով կնոջ պատկեր։  
Պարանոցի հետին հատվածի վրա գտնվող շփաբորբ։
Պարանոցի հետին հատվածի վրա գտնվող շփաբորբ։  
Շփաբորբի ծանր դեպք։
Շփաբորբի ծանր դեպք։  

Բշտիկային շփաբորբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բշտիկային շփաբորբը՝ բշտիկների բացվելուց հետո

Բշտիկային շփաբորբը հիմնականում հանդիպում է 2 տարեկանից փոքր երեխաների մոտ և արտահայտվում է անցավ, հեղուկով լցված բշտիկներով՝ հիմնականում հանդիպում է ձեռքերի, ոտքերի և որովայնի վրա։ Բշտիկները շրջապատված են լինում կարմրած մաշկով, որը քոր է գալիս, բայց չի ցավում։ Բշտիկները կարող են լինել մեծ և փոքր։ Բացվելուց հետո առաջացնում են դեղին կեղևներ[9]։

Էկթիման շփաբորբի ոչ բշտիկային ձև է, որի ժամանակ դիտվում են շճային հեղուկով կամ թարախով լցված, մաշկի կարմրածությունով վերքեր՝ հաճախ ձեռքերի և ոտքերի վրա։ Սրանք առաջացնում են խոցեր, որոնք ներառում են մաշկի խորը շերտեր։ Բացվելուց հետո վերքերի վրա առաջանում են հաստ գորշ դեղնավուն կեղևներ, իսկ հետագայում երբեմն վերածվում են սպիների։ Էկթիմայի հետ միասին կարող է դիտվել ռեգիոնար ավշահանգույցների մեծացում[9]։

Շփաբորբը առաջանում է Staphylococcus aureus-ից, իսկ երբեմն նաև Streptococcus pyogenes-ի պատճառով[10]։ Բշտիկային և ոչ բշտիկային ձևերը հիմնականում առաջանում են S. aureus-ով, իսկ Streptococcus միանում է ոչ բշտիկային ձևերի դեպքում[11]։

Նախատրամադրող գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շփոբորբը ախտահարում է 2-5 տարեկան երեխաների, հատկապես նրանց, ովքեր հաճախում են դպրոց կամ մանկապարտեզ[1][3][12]։ 70% դեպքերում լինում է ոչ բշտային ձև, իսկ 30% դեպքերում բշտային ձև[1]։ Այլ գործոններ նույնպես կարող են մեծացնել շփոբորբի ռիսկը, օրինակ՝ շաքարային դիաբետը, մաշկաբորբը, իմունադեֆիցիտային հիվանդությունները և այլ մաշկային ախտահարումները[13]։ Շփաբորբ ավելի հաճախ հանդիպում է տաք կլիմայական պայմաններում ապրող մարդկանց մոտ[14]։

Ինֆեկցիան տարածվում է ուղղակիորեն, վերքերի վրա հայտնվելուց։ Streptococcus բակտերիայի դեպքում ինկուբացիոն շրջանը տևում է 1-3 օր, իսկ Staphylococcus դեպքում 4-10 օր[15]։ Օդում գտնվող ստրեպտոկոկերը վտանգավոր չեն անվնաս մաշկի դեպքում։ Քորելու դեպքում կարող է վարակը տարածվել։

Շփաբորբը ախտորոշվում է նրա տեսքով։ Երևում է որպես մեղրագույն կեղև, որը առաջացել է արյան պլազմային և հաճախ հայտնաբերվում է ձեռքերի, ոտքերի և դեմքի վրա[10]։ Եթե բնորոշ տեսքով ախտորոշումը հստակ չէ, ապա ստանում են բակտերիաների կուլտուրա՝ ռեզիստենտ բակտերիաներ հայտնաբերլու նպատակով[16]։

Տարբերակիչ ախտորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ հիվանդությունների դեպքում նույնպես կարող են լինել շփաբորբին նման ախտանիշներ, օրինակ՝ կոնտակտային մաշկաբորբ, հերպես, գայլախտ և քոս[1]։

Այլ հիվանդություններ կարող են նմանակել բշտային ձևին, որոնցից են մաշկի մշտային հիվանդությունները, այրվածքները և մեռուկացնող ֆասցիիտը[1]։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելելու համար վերքերը պետք է մաքուր պահել և ծակել։ Պետք է ախտահարված մարդու մաշկի հեղուկներից հեռու պահել առողջ մարդուն։ Ձեռքերի, սպիտակեղենի և վերքի լվացումը կիջեցնի ախտահարված հեղուկի հետ կոնտակտի հավանականությունը։ Քորելը կարող է տարածել ինֆեկցիան։ Եղունգների կարճ պահելը կիջեցնի տարածման հավանականությունը։ Ախտահարված մարդիկ պետք է սահմանափակեն շփումը առողջների հետ, շորերը և սպիտակեղենը չտան առողջ մարդուն[17]։

Շփաբորբով երեխաները կարող են վերադառնալ դպրոց հակաբիոտիկ ստանալուց 24 ժամ հետո, եթե վերքերը փակվել են[18]։

Նշանակվում են հակաբիոտիկներ՝ նրբաքսուքի կամ պերօրալ օգտագործման ձևով։ Թեթև դեպքերում կարող է բուժվել Մուպիրոցինով։ 95% դեպքերում 7 օրյա հակաբիատիկային կուրսը բուժում է երեխաներին[18][19]։ Հաստատվել է, որ տեղային հակասեպտիկները այնպես արդյունավետ չեն, ինչպես հակաբիոտիկները և չպետք է օգտագործվեն որպես փոխարինող[1]։

Ավելի ծանր դեպքերում պահանջվում են օրալ հակաբիոտիկներ՝ դիքլօքսացիլին, ֆլուկլօքսացիլին կամ էրիթրոմիցին։ Բուժման ժամանակ կարելի է օգտագործել ամոքսիցիլինի և կալիումի կլավուլոնատի, ցեֆալոսպորինների (առաջին սերնդի) կոմբինացիա։ Պենիցիլինի նկատմամբ ալերգիա ունեցող, կամ մեթիցիլին կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկ անգլ.՝ methicillin-resistant Staphococcus aureus ունեցող մարդկանց դեպքում օգտագործվում է դոքսիցիկլին, կլինդամիցին և սուլֆամեթօքսազոլ-տրիմետոպրիմ։ Դոքսիցիկլինը չի կարելի օգտագործել 8 տարեկանից փոքր երեխաների դեպքում, քանզի կա ատամների գունաթափման ռիսկ[18]։ Երբ ախտահարում է միայն ստաֆիլոկոկը, ապա օգտագործվում է պենիցիլին։

Եթե առկա է լինում մաշկի խոց, ապա վիրուսային էթիոլոգիայի դեպքում օգտագործվում է վալացիկլովիր։

Ալտերնատիվ բժշկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկան ապացույցներ, որոնց հիման վրա կարող է խորհուրդ տրվել օգտագործել թեյի ծառի յուղ կամ մեղր[1]։

Բուժում չստանալու դեպքում սովորաբար շփաբորբը բուժվում է 3 շաբաթում[1]։ Բարդությունները ներառում են ցելյուլիտը կամ հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտը[1]։ Ռևմատիկ տենդը կապված չէ[1]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ աշխարհում, եկամտի միջին և ցածր ցուցանիշներով երկրներում շփաբորբը ախտահարում է 162 միլիոն երեխաների[20]։ Շփաբորբը ամենատարածվածն է քիչ ռեսուրսներով երկրներում, հատկապես Օվկիանիայի տարածաշրջանում[20]։ Տրոպիկական կլիման և մեծ բնակչությունը կապ ունի բարձր ցուցանիշների հետ[21]։ Անգլիայում 44 տարեկանից ցածր երեխաները 2.8%-ով ավելի շատ են ախտահարվում, իսկ այդ ցուցանիշը իջնում է մինչև 1.6% 15 տարեկանից մեծ երեխաների դեպքում[22]։ Տարիքի հետ շփաբորբի հաճախականությունը փոքրանում է, բայց այն բոլոր տարիքներում հանդիպում է[21]։

Շփաբորբը նկարագրվել և առանձնացվել է Վիլիամ Թիլբերի Ֆոքսի կողմից[23]։ "Impetigo"-ն լատիներեն է և նշանակում է "մաշկի վնասում", որի մեջ impetere նշանակում է հարձակվել[24]։ Հակաբիոտիկների հայտնագործումից առաջ այն բուժվում էր գենցիան վիոլետ հակասեպտիկի օգտագործումով, որը արդյունավետ բուժում էր[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 Hartman-Adams, H; Banvard, C; Juckett, G (2014 թ․ օգոստոսի 15). «Impetigo: diagnosis and treatment». American Family Physician. 90 (4): 229–35. PMID 25250996.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ibrahim, F; Khan, T; Pujalte, GG (December 2015). «Bacterial Skin Infections». Primary Care. 42 (4): 485–99. doi:10.1016/j.pop.2015.08.001. PMID 26612370.
  3. 3,0 3,1 3,2 «Impetigo - school sores». Bettel Health Channel. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  4. 4,0 4,1 Adams, BB (2002). «Dermatologic disorders of the athlete». Sports Medicine. 32 (5): 309–21. doi:10.2165/00007256-200232050-00003. PMID 11929358.
  5. 5,0 5,1 Vos, T (2012 թ․ դեկտեմբերի 15). «Years lived with disability (YLDs) for 1160 sequelae of 289 diseases and injuries 1990-2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010». Lancet. 380 (9859): 2163–96. doi:10.1016/S0140-6736(12)61729-2. PMC 6350784. PMID 23245607.
  6. Koning, S; van der Sande, R; Verhagen, AP; van Suijlekom-Smit, LW; Morris, AD; Butler, CC; Berger, M; van der Wouden, JC (2012 թ․ հունվարի 18). «Interventions for impetigo». The Cochrane Database of Systematic Reviews. 1: CD003261. doi:10.1002/14651858.CD003261.pub3. PMID 22258953.
  7. Limited, Wordsworth Editions (1993). Concise English Dictionary (անգլերեն). Wordsworth Editions. էջ 452. ISBN 9781840224979. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. Cole C, Gazewood J (2007). «Diagnosis and treatment of impetigo». Am Fam Physician. 75 (6): 859–64. ISSN 0002-838X. PMID 17390597. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 30-ին.
  9. 9,0 9,1 9,2 Mayo Clinic staff (2010 թ․ հոկտեմբերի 5). «Impetigo». Mayo Clinic Health Information. Mayo Clinic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  10. 10,0 10,1 Kumar, Vinay; Abbas, Abul K.; Fausto, Nelson; & Mitchell, Richard N. (2007). Robbins Basic Pathology (8th ed.). Saunders Elsevier. pp. 843 978-1-4160-2973-1
  11. Stulberg DL, Penrod MA, Blatny RA (2002). «Common bacterial skin infections». American Family Physician. 66 (1): 119–24. PMID 12126026. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին.
  12. «Impetigo (school sores)». www.health.govt.nz. Ministry of Health. Արխիվացված է օրիգինալից 2017-09-14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  13. «Impetigo». Healthline. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. Tamparo, Carol; Lewis, Marcia (2011). Diseases of the Human Body. Philadelphia, PA: F.A. Davis Company. էջեր 194. ISBN 9780803625051.
  15. «ISDH: Impetigo». state.in.us. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  16. «Impetigo: MedlinePlus Medical Encyclopedia». medlineplus.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  17. «Self-management - Impetigo - Mayo Clinic». www.mayoclinic.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  18. 18,0 18,1 18,2 Baddour, Larry. «Impetigo». UpToDate. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  19. Fleisher, Gary R.; Ludwig, Stephen (2010 թ․ հունվարի 1). Textbook of Pediatric Emergency Medicine (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 925. ISBN 9781605471594. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  20. 20,0 20,1 Bowen, Asha; Mahe, Antoine; Hay, Roderick; Andrews, Ross; Steer, Andrew; Tong, Steven; Carapetis, Jonathan (2015). «The Global Epidemiology of Impetigo: A Systematic Review of the Population Prevalence of Impetigo and Pyoderma». PLOS ONE. 10 (8): e0136789. doi:10.1371/journal.pone.0136789. PMC 4552802. PMID 26317533.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  21. 21,0 21,1 Romani, Lucia; Steer, Andrew; Whitfeld, Margot; Kaldor, John (2015). «Prevalence of scabies and impetigo worldwide: a systematic review». The Lancet Infectious Diseases. 15 (8): 960–7. doi:10.1016/S1473-3099(15)00132-2. PMID 26088526.
  22. George, Ajay; Rubin, Greg (2003). «A systematic review and meta-analysis of treatments for impetigo». British Journal of General Practice. 53 (491): 480–7. PMC 1314624. PMID 12939895.
  23. «Impetigo». The British Medical Journal. 1 (4185): 448. 1941. doi:10.1136/bmj.1.4185.445-a. JSTOR 20319413.
  24. The Barnhart Concise Dictionary of Etymology. Harper Collins. 1995. ISBN 978-0-06-270084-1.
  25. MacDonald RS (October 2004). «Treatment of impetigo: Paint it blue». BMJ. 329 (7472): 979. doi:10.1136/bmj.329.7472.979. PMC 524121. PMID 15499130.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շփաբորբ» հոդվածին։