Շիրետոկո
Շիրետոկո | |
---|---|
Տեսակ | թերակղզի |
Երկիր | Ճապոնիա |
Վարչատարածքային միավոր | Shari?, Rausu? և Shibetsu? |
Մասն է | Top 100 Geological Sites in Japan? |
Երկարություն | 70 կմ |
Լայնություն | 25 կմ |
Մակերես | 1,230 |
Շիրետոկո[1] (ճապ.՝ 知床半島 Շիրետոկո հանտո։), թերակղզի Ճապոնիայի Հոկայդո կղզու արևելքում։ Թերակղզու անունը ծագում է այնու ժողովրդի լեզվից և նշանակում է «երկրի ծայր» (այներեն՝ シリ エトク):
Թերակղզու արևելյան ծայրամասից լավ երևում է Կունաշիր կղզին, որը Ճապոնիայի ամենաքիչ բնակեցված և մշակովի տարածքներից մեկն է։ Թերակղզու տարածքում գտնվում են Մենասի և Շյարի գավառները։
Թերակղզու կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուրիլյան հոսանքն ուժեղ ազդեցություն է ունենում թերակղզու կլիմայի ձևավորման վրա[2]։ Շիրետոկո թերակղզուն բնորոշ են կարճ ամառները և երկար ձմեռները[2]։ Ձյունը սարերը ծածկում է սեպտեմբերից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում, բացառությամբ ամենաբարձր լեռների գագաթների, որոնց վրա ողջ ամառը ձյուն է[2]։
Շիրետոկոյի լեռներ և հրաբուխներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իոդձան (ճապ.՝ 硫黄山)
- Մինամի (ճապ.՝ 南岳)
- Օկաբակե (ճապ.՝ オッカバケ岳)
- Օբբեբեցո (ճապ.՝ 遠音別岳)
- Պորոմոյ (ճապ.՝ ポロモイ岳)
- Ռաուսու (ճապ.՝ 羅臼岳)
- Ռուսյա (ճապ.՝ ルシャ岳)
- Սամակե նուպուրի (ճապ.՝ サマッケヌプリ山)
- Սասիրույ (ճապ.՝ サシルイ岳)
- Սիբեցու (ճապ.՝ 標津岳)
- Շիրետոկո (ճապ.՝ 知床岳)
- Շյարի (ճապ.՝ 斜里岳)
- Տինիսիբեցու (ճապ.՝ 知西別岳)
- Տիմեբեցու (ճապ.՝ 知円別岳)
- Տոկարիմույ (ճապ.՝ トッカリムイ岳)
- Ունաբեցու (ճապ.՝ 海別岳)
- Հիգասի (ճապ.՝ 東岳)
Համաշխարհային ժառանգության կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրետոկո ազգային պարկում վայրի բնության լավ պահպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին թույլ է տվել 2005 թվականին այն ներառել Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Դրանից բացի ցանկություն է առաջացել պահպանվող օբյեկտի տարածքի ընդլայնման մասին՝ Կուրիլյան մի շարք կղզիների տարածքի ավելացման և օբյեկտի համատեղ ռուս-ճապոնական «խաղաղության զբոսայգի» վերափոխման հաշվին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերակղզու պատվին անվանվել է Շիրետոկո գլխավոր գոտու աստերոիդը (3867), որը 1988 թվականին բացվել է Կիտամիի աստղադիտարանի կողմից[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 337.
- ↑ 2,0 2,1 2,2 Paul Hunt 33. Shiretoko // Hiking in Japan: An Adventurer's Guide to the Mountain Trails. — Tokyo and New York: Kodansha International Ltd, 1988. — С. 200—205. — ISBN 0-87011-893-5
- ↑ Lutz D. Schmadel Dictionary of Minor Planet Names. — Springer Science+Business Media, 2013. — С. 509. — ISBN 978-3-662-06615-7
- ↑ The Internation Astronomical Union. Minor Planet Center Shiretoko = 1988 HG = 1941 EB = 1973 AS3 = 1979 XM = 1984 DJ1 = 1986 VA6(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրետոկո» հոդվածին։ |
|