Jump to content

Շենունցզյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շենունցզյա
չին. պարզ. 神农架, փինյին Shénnóngjià
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էՀուբեյ նահանգ
Կարգավիճակforestry district? և provincial directly controlled county-level division?
Մտնում էՀուբեյ
ԲԾՄ920 մետր
Բնակչություն (2019)76 100 մարդ
Տարածք3232,77 կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 920 մ
Ժամային գոտիUTC+8:00
Հեռախոսային կոդ+86 719
Փոստային ինդեքսներ442400
Ավտոմոբիլային կոդ鄂P
snj.gov.cn

Շենունցզյա անտառային շրջան (չին. պարզ. 神农架林区, փինյին Shénnóngjià Línqū), ՉԺՀՀուբեյ նահանգի անտառային տարածք։ Անմիջապես ենթարկվում է նահանգային կառավարությանը։

Անտառային շրջանը ստեղծվել է 1970 թվականի մայիսի 28-ին` Ֆանսյան նահանգի իրար կապված Սինշան և Բադուն տարածքներից։ 1971 թվականին այն ընդգրկվեց Յիչան շրջանի մեջ (宜昌 地区), 1972 թվականի մարտին այն տեղափոխվեց նահանգային իշխանությունների անմիջական ենթակայություն։ 1976 թվականի մայիսին անտառային տարածքն ընդգրկվեց Յունյան շրջանի մեջ (郧 阳 地区), բայց 1983 թվականի օգոստոսի 19-ին այն անմիջապես կրկին փոխանցվեց նահանգային կառավարությանը։ 1985 թվականին Բադունի շրջանից 2 և 1 ազգային համայնքներ տեղափոխվեցին անտառային շրջան։

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառային շրջանը բաժանված է 6 գյուղակի, 1 շրջանի և 1 ազգային շրջանի։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտառներ և թեյի տնկարկներ գյուղի հյուսիսային հովտի լանջերին. Մույուի

Շենունցզյա անտառային շրջանը գտնվում է Հուբեյի արևմտյան մասում, Չունցին տարածաշրջանի սահմանին։ Այստեղ են գտնվում Հուբեյ նահանգի ամենաբարձր լեռները, որոնցից ամենաբարձրը` Չենունդենն է («Շեն-նունա գագաթ», ծովի մակարդակից բարձր է 3105 մ)։ Այդ լեռները համարվում են հենց իր` Յանցզիի հովտի (հարավում) և դրա վտակ` Հանշույի (հյուսիսում) ավազանների միջև գտնվող ջրբաժանի մասը։

Լեռնային տեղանքի պատճառով տարածքի բնակչությունը և գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը համեմատաբար քիչ են, և այդպիսով տարածքը կարողացավ պահպանել անտառային ծածկույթը, որն անհետացել է արևելյան Հուբեյի խիտ բնակեցված հարթավայրային շատ շրջաններում։

Տարածքի հարավարևմտյան մասում է գտնվում «Շենունցզյա» պետական արգելոցը (神农架国家自然保护区), որը 1990 թվականից[1] ի վեր կենսոլորտային պաշարների համաշխարհային ցանցի մաս է կազմում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների[2] նախնական ցուցակում։ Արգելոցում պահպանվող կենդանիների տեսակների շարքում է «Ոսկե փնթի քթով» կապիկը, որի համար հատուկ պահպանվող տարածքը 100 քառակուսի կիլոմետր է։ Պնդում են, որ 1990 թվականից մինչև 2005 թվականը արգելոցում այս կապիկների քանակը 500-ից հասել է 1200-ի[3]։

Շրջանի կենտրոնը Սունբայ գյուղակն է, որը տեղակայված է շրջանի հյուսիս-արևելյան մասում։ Գլխավոր զբոսաշրջային կենտրոնը Մույուի (Muyu) գյուղակն է, որը գտնվում է արգելոցի գլխավոր մուտքից ոչ հեռու։

Տարածքի մեծ մասը (բացառությամբ ամենահարավային, զբոսաշրջային հատվածի) փակ է օտարերկրացիների համար։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոնպին գյուղak, «Ռնգեղջյուրների հովիտ»

Լեռնային ռելիեֆի և ավելի ցուրտ կլիմայի պատճառով, քան մարզի հարթ հատվածներում է, գյուղատնտեսությունը թույլ է զարգացած։ Տարածքի (ինչպես նաև Հուբեյի լեռնային այլ գավառների) բնորոշ առանձնահատկությունն այն է, որ բրնձի փոխարեն գյուղացիները հաճախ աճեցնում և ուտում են կարտոֆիլ (հազվագյուտ մշակաբույս ցածրադիր գավառներում)։ Թեյի աճեցումը նույնպես զարգանում է։

Նախկինում Շենունցզյայի հիմնական արդյունաբերությունը անտառտնտեսությունն էր. 1960-1980- ական թվականներին այստեղ տարեկան արտադրվում էր ավելի քան 100,000 խորանարդ մետր փայտանյութ[3] (1970-ականներին հասնելով միլիոն խորանարդ մետրի[4]),1990-ական թվականների վերջից անտառապահների հիմնական խնդիրն է դարձել անտառների պահպանումը, այլ ոչ թե փայտանյութի ստեղծումը[3]։ Անտառահատումները պաշտոնապես դադարեցվել են 2000 թվականի մարտին[4]։

Զարգացած է նաև լեռնահանքային արդյունաբերությունը։

Զբոսաշրջությունը դառնում է տարածաշրջանի տնտեսության կարևոր ճյուղ։ Լեռնային համեմատաբար զով կլիման հանգստացողներին ձգում է դեպի Շենունցզյա ամռանը, երբ Ուհանի կամ Իչանի բնակիչները տառապում են կլիմայի ջերմությունից և բարձր խոնավությունից։ Ձմեռային զբոսաշրջության համար գործում է նաև լեռնադահուկային հանգստավայր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Shennongjia (Человек и биосфера)
  2. Shennongjia Nature Reserve (UNESCO World Heritage site)
  3. 3,0 3,1 3,2 Number of golden monkeys doubled (недоступная ссылка). Архивировано 2 ноября 2012 года. (Xinhua, www.chinaview.cn, 2005-08-08)
  4. 4,0 4,1 What’s wrong in Shennongjia?