Շառլ Ֆուրիե
Շառլ Ֆուրիե ֆր.՝ Charles Fourier | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1772[1][2][3][…] Բեզանսոն |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1837[2][3][4][…] (65 տարեկան) Փարիզ |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ուղղություն | ուտոպիական սոցիալիզմ |
Մասնագիտություն | տնտեսագետ, սոցիոլոգ, փիլիսոփա և գրող |
Գործունեության ոլորտ | Fourierism? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Ազդվել է | Նիկոլա Ռետիֆ դը լա Բրետոնն |
Ներշնչվել է
| |
Ստորագրություն | |
Charles Fourier Վիքիպահեստում |
Ֆրանսուա Մարի Շառլ Ֆուրիե (ֆր.՝ François Marie Charles Fourier ապրիլի 7, 1772[1][2][3][…], Բեզանսոն - հոկտեմբերի 10, 1837[2][3][4][…], Փարիզ), ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ։
Կենսագրություն և աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է վաճառականի ընտանիքում։ Համարյա ողջ կյանքի ընթացքում ծառայել է առևտրական տներում։ Ֆուրիեի աշխարհայացքում արտացոլվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության արդյունքներից նրա խոր հիասթափությունը։ Իր պատմական և սոցիալական հայացքներն առաջին անգամ շարադրել է «Համաշխարհային ներդաշնակություն» հոդվածում (1803), «Առևտրական շառլատանության մասին» անանուն գրքույկում (1807) և «Չորս շարժումների և համընդհանուր ճակատագրի տեսություն» գրքում (1808)։
Հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ապագա հասարակության կազմակերպման պլանը մշակել է «Տրակտատ տնայնագործական-հողագործական ասոցիացիայի մասին» (հ. 1—2, 1822) և «Նոր տնտեսական սոցիետար աշխարհ» (1829) երկերում։ Շառլ Ֆուրիեն ելնում էր ֆրանսիական մատերիալիզմից, մերժհւմ իդեալիզմը, ագնոստիցիզմը և մետաֆիզիկան, տիրապետում էր դիալեկտիկային։ Սակայն նրա հայացքները մանրբուրժուականության կնիք էին կրում, դուրս չէին գալիս պատմության իդեալիստական ըմբռնման շրջանակներից։ Նոր հասարակության կառուցման տեսական հիմնավորումը Ֆուրիեն զուգակցել է կապիտալիստական հարաբերությունների, շահագործման և անարդարությունների քննադատությամբ՝ դրանով իսկ հակադրվելով Լուսավորականության սոցիալական փիլիսոփայությանը և տնտեսագիտական ուսմունքներին։
Ըստ Ֆուրիեի, հասարակությունը հաջորդաբար անցնում է եդեմականության («դրախտային նախնադար), վայրենության, բարբարոսության և քաղաքակրթության (կապիտալիզմ) շրջանները. քաղաքակրթությանը պատմակական անհրաժեշտությամբ փոխարինելու պետք է գա բարձրագույն հասարակարգը, ներդաշնակության հասարակարգը։ Ֆուրիեն աշխատավորության շահերից ելնելով, առաջադրել էր ապագա «ներդաշնակ աշխարհ» ստեղծելու խնդիրը։ Այդ հասարակության առաջին բջիջը «փաղանգն» է, որը պետք է ապահովեր գյուղատնտեսական արդյունաբերական աշխատանքի միացումը, բարձրացներ աշխատանքի արտադրողականությունը, հասարակության բոլոր անդամների համար ստեղծեր նյութական բարիքների առատություն և համակողմանի զարգացման հնարավորություն, վերացներ քաղաքի և գյուղի հակադրությունը։
Շառլ Ֆուրիեի ուսմունքը զգալի ազդեցություն է գործել Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրների սոցիալիստական և փիլիսոփայական մտքի վրա։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- CEuevres completes, v. 1—6, P., 1841— 1870
- CEuvres completes, v. 1—12, P., 1966— 1968 Избр. соч., т. 1-4, М.-Л., 1951-54
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бебель А., Шарль Фурье, его жизнь и учение, пер. с нем., М., 1923
- Иоаннисян А. Р. Шарль Фурье, М., 1958
- Зильберфарб И. И., Социальная философия Шарля Фурье и её место в истории социалистической мысли первой половины XIX в., М., 1969
- Armand F., Fourier, v. 1—2, P., 1937
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
- ↑ 4,0 4,1 4,2 GeneaStar
- ↑ Find A Grave — 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ֆուրիե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1772 ծնունդներ
- Բեզանսոն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 10 մահեր
- 1837 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- Ազատական սոցիալիստներ
- Սոցիալիստ ֆեմինիստներ
- Տղամարդ ֆեմինիստներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Ֆրանսիացի տնտեսագետներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Ֆրանսիացի ֆեմինիստներ
- Ֆրանսիացի սոցիալիստներ
- Ֆրանսիացի սոցիոլոգներ
- Ֆրանսիացի հումանիստներ
- Ֆրանսիացի քաղաքական գործիչներ